Փորձագետները կարծում են, որ ցերեկը՝ ժամը 15.30-ի սահմաններում, կնոջ համար ավելի լավ կլինի, եթե նա իրեն հայելու մեջ չնայի:

St Tropez ընկերության փորձագետների կարծիքով՝ օրվա հենց այս ժամին կինն ամենատգեղ տեսքն ունի: Օրվա այդ պահին վրա է հասնում էներգիայի սպառումը, ընկնում է շաքարի պարունակությունը, իր գագաթնակետին է հասնում աշխատանքային և կենցաղային սթրեսը. առաջանում է ընդհանուր թուլացում. այս մասին գրում է The Daily Telegraph-ը:

Արդյունքում կնճիռները դառնում են ավելի խորը, աչքի տակ կապտուկները մգանում են: Մարդկանց մեծամասնությունը, ըստ մասնագետների, ի հեճուկս տարածված կարծիքի՝ ամենալավ տեսքն ունենում է առավոտյան: Ընդ որում, առավոտյան ժամը 10-ից մինչև կեսօր մաշկի յուղայնությունը սկսում է բարձրանալ:

Գիշերը կնոջ համար ամենահիանալի ժամանակահատվածն է: Քնի ընթացքում մարմինն ազատվում է թունավոր նյութերից, մաշկը հարթվում է, քանի որ մարդը չի օգտագործում միմիկաները, որոնք նրա դեմքին հայտնում են ցերեկային ժամերին: Իհարկե, չենք մոռանում, որ մաշկի վատ տեսքի համար պատասխանատվություն է կրում նաև արևը:

Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր մաքրել մաշկը, հրաժարվել ալկոհոլից, չմոռանալ հաց ուտելու մասին, որը պետք է շաքար պարունակի, ինչպես նաև շատ կարևոր է հնարավորինս շատ ջուր խմելը: