Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 05:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Կուսության “քաղցր” պտուղը

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 14 » Հիվանդանոցում 27-ամյա երիտասարդի մահվան գործով նշանակվել է համալիր փորձաքննություն
13:09
Հիվանդանոցում 27-ամյա երիտասարդի մահվան գործով նշանակվել է համալիր փորձաքննություն

27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան քրեական գործով որևէ մեկի դեռ մեղադրանք չի առաջադրվել և նշանակվել է համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Ինչպես«Փաստինֆո»-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, փորձագետներին հարցեր կուղղվեն, թե արդյոք «Մասիսի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանի կողմից ճիշտ է կատարվել ու կազմակերպվել Ցոլակ Մկրտչյանի հետազոտությունը և ախտորոշումը, ամբուլատոր բուժումը: Փորձագետները պետք է պատասխանեն, թե բժշկի ու բուժաշխատողների կողմից թույլ տրվել են մասնագիտական բնույթի խախտումներ, եթե այո՝ ինչ խախտումներ և այդ խախտումները ինչ հետևանքներ են առաջացրել: Բարալգետաս դեղամիջոցի նշանակումը ու ներարկումը Ցոլակ Մկրտչյանի համար հակացուցված եղել է, թե ոչ, եթե հակացուցված եղել է, ինչ պատճառով, ճի՞շտ է կատարվել բարալգետասի ներարկումը, եթե ոչ՝ ապա ինչ խախտում է թույլ տրվել և ում կողմից: Ցոլակ Մկրտչյանի ներերակային ներարկումից առաջացած անաֆիլակտիկ շոկից հետո բժիշկ Գրիգորյանը և Մասիսի բժշկական կենտրոնի բուժաշխատողները ունեցել են արդյոք հնարավորություն հիվանդի փրկության համար, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, թե ոչ: Այդ ընթացքում նրանք թույլ են տվել խախտումներ, թե ոչ:

Փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո տուժող կողմը մտադիր է բարձրացնել մեղադրանք առաջադրելու հարցը:

Տուժող կողմը խորհրդատվություն է ստացել ռուսաստանյան բժիշկներից, ըստ այդմ, բարալգետաս դեղամիջոցի միջերակային ներարկում կարելի է անել մաքսիմում 2 մգ. չափաքանակով, այն էլ պետք է ներարկվի շատ դանդաղ՝ 1մգ-ը մեկ րոպեում: Մինչդեռ տվյալ դեպքում բժիշկը նշանակել է դեղամիջոցի ներարկում միանգամից 5 մգ չափաքանակով այն էլ այն բանից հետո, երբ պապավերին դեղամիջոցի առաջին ներարկումից հետո Ց.Մկրտչյանի արյան ճնշումն իջել էր 90/60-ի: «Ես տեղեկացված եմ, որ ցածր ճնշման պայմաններում ուղղակի անթույլատրելի է այդպիսի դեղամիջոցի նշանակումը և այդ քանակությամբ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Տուժողը ապրիլի 2-ին որովայնի շրջանում ցավերի պատճառով դիմել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել է՝ անաֆիլակտիկ շոկից: Դիակի դատաբժշկական փորձաքննությունն արդեն իսկ հաստատել է, որ Ցոլակի մահը վրա է հասել անաֆիլակտիկ շոկի հետևանքով, ինչն իր հերթին առաջացել է բարալգետաս միջերկային ներարկումից: Փորձագետի եզրակացությամբ, Ց.Մկրտչյանն եղել է ամբողջությամբ առողջ, նրա բոլոր օրգանները եղել են պրակտիկորեն առողջ վիճակում:

Փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո բավարարվել էր տուժող կողմի բողոքը և երիտասարդի մահվան դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ Բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Գործով վարույթն իրականացնող մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքը բավարարել է նաև Ցոլակ Մկրտչյանի եղբոր Վիրաբ Մկրտչյանի դիմումը իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

«Փաստինֆո»

1in.am
Просмотров: 546 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024