Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 10:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Պանդաների ձագերը սահում են բլրակից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Ուժեղ կին

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Жми КЛАСС

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 17 » Հնագույն սեքսի գաղտնիքները
23:21
Հնագույն սեքսի գաղտնիքները
Հնագույն սեքսի գաղտնիքները

Հունահռոմեական դարաշրջանում սեքսը տարօրինակ, անկանոն, երբեմն էլ բարաբարոսական բնույթ էր կրում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր Հին Հռոմին և Հունաստանին հատուկ սեռական վարքագծի դրսևորումների մասին:

1.Սուրբ Վալենտինի օրվա պատմությունը

Սուրբ Վալենտինի օրն անվանվել է ի պատիվ վաղ քրիստոնեական դարաշրջանի մի քանի տառապյալների, որոնց անունը Վալենտին էր: Նրանցից մեկը ծածուկ օրհնոմ էր երիտասարդ սիրահարների ամուսնությունը, ինչի պատճառով հետագայում գլխատվեց:

Секреты древнего секса



Սակայն այս տոնի արմատները տանում են ավելի խորը, դեպի հռոմեական մաքրման ծես, որը կոչվում էր Լուպերկալիա (lupus՝ գայլ բառից) և անց էր կացվում փետրվարի կեսերին:

Секреты древнего секса



Ամեն տարի Լուպերկի սպասավորները հավաքվում էին քարանձավի մոտ, որտեղ խնամում էին Ռամուլին և Ռեմին՝ Հռոմի հիմանդիրներին: Նրանք այծ և շուն էին զոհ մատուցում և խնջույք էին կազմակերպում: Այնուհետև ամբողջովին մերկանում էին, փաթաթվում այծի մորթիով: Անպարկեշտ երգեր երգելով՝ նրանք մերկ վազվզում էին փողոցներով և մտրակում աղջիկներին և կանանց: Այս ծեսը պետք է ապահովեր մարդկանց, կենդանիների և բնության պտղաբերությունն ու առատությունը: Երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հռոմ, եկեղեցին փորձեց արգելել այս տոնը, որին փոխարինելու եկավ Սուրբ Վալենտինի օրը:

2.Ոչ ավանդական կողմնորոշում ունեցող Հին հունական հերոսները


Секреты древнего секса



Մ.թ.ա. մոտ 375 տարի Թեբա քաղաքի հույները ծանոթ էին համասեռամոլությանը: Նույնիսկ 300 հոգանոց բանակ էր գործում, որը կազմված էր սիրեկան-զինվորական տղամարդկանց զույգերից: Այս բանակն անվանվեց "Թեբայի սուրբ ջոկատ", որի բոլոր անդամներին ոչնչացրեց Ֆիլիպ Մակեդոնացու բանակը: Ի դեպ, վերջինիս սպանվել է նախկին սիրեկանի կողմից:

3.Գեղեցիկ հետույքներով հին հունական աստվածուհիները

Секреты древнего секса



Հույներն ամենաշատը հիանում էին մարմնի հետևի հատվածով, որն անվանում էին "կալիպիգիան"՝ " գեղեցիկ հետույք ունեցող": Սրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով մերկ աստվածուհիների արձանները: Մի պատմության համաձայն՝ գեղեցիկ հետույքներ ունեցող երկու քույրեր խնդրում են մի պատահական անցորդի ասել, թե ում հետույքն է ավելի գեղեցիկ: Այն բանից հետո, երբ անցորդն ընտրում է մեծ քրոջ հետույքը, իսկ նրա եղբայրը՝ փոքր քրոջինը, նրանք բոլորն ապրում են երկար ու երջանիկ: Ի պատիվ այս պատմության՝ Սիրակուզում կառուցվում է Աֆրոդիտեի տաճարը:

4.Հնագույն էրոտիկ գրականություն


Секреты древнего секса



Հին Հունաստանի կանայք հայտնի էին իրենց էրոտիկ գրականության նմուշներով, որոնցից մեկը Սամոսացի Ֆելենիսի "Անպարկեշտ համբույրների մասին " գիրքն է, որտեղ պատմվում է գայթակղության, սեքսուլ դիրքերի, աֆրոդիզիակի մասին և առկա են լեզբիանական սիրուն վերաբերող խորհուրդներ:

Մեկ այլ գրքի հեղինակ է Էլեֆանտիդան, ով սեքսուալ դիրքերի և խմբակային սեքսի կազմակերպման դասագիրքի հեղինակն է: Նրա գիրքը մեծ հեղինակություն էր վայելում Կապրի կղզում՝ Թիբերուս կայսրի մոտ, ով ստիպում էր երիտասարդներին սեքսով զբաղվել իր ներկայությամբ:

5.Աֆրոդիզիակ և հակա-Վիագրա


Секреты древнего секса



Աֆրոդիտեի պատվին անվանված աֆրոդիզիակների մեջ հին հույներն օգտագործում էին նռան գինի և օփիում: Նաև օգտագործում էին տարբեր քսուկներ, որոնց բաղադրության մեջ մտնում էր մեղր, պղպեղ և այլն: Այդպիսի քսուկներն քսում էին անմիջապես սեռական օրգանների վրա: Չնայած աֆրոդոզիակների լայն օգտագործմանը, երբեմն հույները այնպիսի միջոցների կարիք էին ունենում, որոնք որ կհանգստացնեին վերջիններիս գերգռգռվածությունը: Օրինակ՝ քսուկներ, որոնք քչացնում էին էրեկցիան:

6. Դիոգենը և զույգերի փոխանակումը

Секреты древнего секса



Դիոգենը՝ հայտնի հույն փիլիսոփան, իր կայնքն ապրում էր առանց ավելորդ շռայլությունների: Նա ապրում էր տակառի մեջ և մերժում էր նյութական արժեքները, բայց ոչ ֆիզիկական պահանջմունքները: Նա սեռական հարաբերությունների մեջ է մտնում մի անբարո կնոջ հետ, ում հետ էլ պայման է կնքում, ըստ որի՝ այդ կինը տարվա մի կես պետք է ապրեր Դիոգենի հակառակորդի՝ փիլիսոփա Արեստիպիտի հետ, ով պետք է վճարեր կնոջ ծառայությունների համար, իսկ տարվա մյուս կեսը՝ իր հետ, սակայն առանց գումարի:

7. Պատիժ դավաճանության համար


Секреты древнего секса





Աթենքում և Հռոմում դարեր շարունակ կանանց և տղամարդկանց դավաճանության համար մահապատիժ էր սպառնում:Սակայն ավելի նավաստացուցիչ պատիժ էլ կար ամուսնական դավաճանության համար, օրինակ՝ խաբված ամուսինը օրինականորեն կարող էր ստիպել կնոջ սիրեկանին սեռական հարաբերություններ ունենալ մյուսների աչքերի առջև:

8. Բաժանությունը Հին Հռոմում

Секреты древнего секса



Հին Հռոմում ամուսիններն ունեին առանձին կարողություն: Բաժանվելուց հետո կինն իր կարողությամբ հանդերձ վերադառնում էր հայրական տուն, և վերջինիս հայրը պարտավորվում էր նոր ամուսին գտնել աղջկա համար: Իսկ ահա բաժանված ամուսինն ինքն էր մեծացնում երեխաներին:

Տղամարդը կարող էր բաժանվել անպտղաբերության պատրվակով, թեկուզ, եթե մեղքն իրենն էր: Ավելի ուշ օրենքներ հայտնվեցին, որոնք թույլ էին տալիս բաժանվել սեռական դավաճանության, գինու չարաշահման, ինչպես նաև այն դեպքերում, երբ կինը տան բանալիների կրկնօրինակն էր պատրաստում:

9. Երբ կինը տարիքով մեծ էր տղամարդուց

Секреты древнего секса



Շատերը կարծում են, որ այս երևույթը 21-րդ դարում է առաջացել, սակայն բավական է հիշել Սերվիլիային 50-ամյա հռոմեացի կնոջը, ով ուներ 35-ամյա սիրեկան՝ Հուլիոս Կեսարը: Եվ չնայած այն բանին, որ երկուսն էլ ամուսնացած էին, նրանք շուրջ քսան տարի սիրեկաններ մնացին: Ի դեպ՝ Հուլիոս Կեսարին սպանել է Մարկոս Բրուտոսը, ով Սերվիլիայի որդին էր:

10. Հնագույն սեքս խաղալիքները

Секреты древнего секса



Հին Հունաստանում և Հռոմում լայնորեն օգատագործվում էին արհեստական առնանդամներ, որոնք հիմանականում պատրաստվում էին կաշվից, քանի որ փղոսկրն ու բրոնզը թանկարժեք նյութեր էին, իսկ կերամիկան հեշտ էր կոտրվում:

Աղբյուրը՝ Doctors.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Категория: 18+ | Просмотров: 859 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024