Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 12:32
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Տորթ «Ամառային»

Поиск

Главная » 2012 » Декабрь » 1 » Հոգեբան. Էմիրություններում թրաֆիքինգի զոհ դարձած հայ կանայք ստիպված են եղել մեկ օրում 10-20 հաճախորդ սպասարկել
18:26
Հոգեբան. Էմիրություններում թրաֆիքինգի զոհ դարձած հայ կանայք ստիպված են եղել մեկ օրում 10-20 հաճախորդ սպասարկել
Հոգեբան. Էմիրություններում թրաֆիքինգի զոհ դարձած հայ կանայք ստիպված են եղել մեկ օրում 10-20 հաճախորդ սպասարկել

Թրաֆիքինգի թիրախային խմբերում հիմնականում Հայաստանի մարզերն են, հատկապես Շիրակի եւ Լոռիի մարզերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության թրաֆիքինգի եւ միգրացիոն ծրագրերի հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

Նրա խոսքով, կանայք հիմնականում գնում են Թուրքիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, քանի որ նրանց համար սահմանը հատելը ավելի հեշտ է: Բացի այդ, միայն այդ երկրները պահանջարկ ունեն: «Սահմանների մոտ լինելու հանգամանքը, աղետի գոտին, աշխատաշուկայի ծանր վիճակը իր հերթին է ազդում: Իսկ  այդ ճանապարհը ընտրածները  այն կանայք են, ովքեր ունեն մեծ անինքնավստահություն, կործանված, խեղված ճակատագրեր»,- նշեց Մարիամ Մեհրաբյանը եւ ավելացրեց, որ սեռական շահագործման զոհերը հիմնականում 22-35 տարեկան կանայք են:

Ի դեպ, նա փոխանցեց, որ կան դեպքեր, երբ կինը ինքնակամ է գնում  սեռական շահագործման: Բայց նրանցից վերցնում են անձնագիրը եւ խոստացված գումարը չեն տալիս: Ավելին` նման իրավիճակում հայտնված կանայք հաճախ ընտրելու հնարավորություն էլ չեն ունենում, թե օրը քանի հաճախորդի հետ սեռական հարաբերություններ ունենան: Հարցին, թե թրաֆիքինգի զոհերի պատմելով իրենք օրը քանի հաճախորդի հետ են սպասարկել, հոգեբանն  ասաց. «Ձեռնարկներում տպագրված պատմությունները վկայում են, որ դեպքեր են եղել, երբ Արաբական Միացյալ Էմիրություններում ստիպված են եղել մեկ օրում 10-20 անգամ ծառայություն մատուցել»,- նշեց հոգեբանը եւ ավելացրեց, որ նրանց հետ շատ դժվար է աշխատելը, քանի որ կաշկանդված են, իրենց ներսում իրենց ես-ը չունեն: Մարիամ Մեհրաբյանի փոխանցմամբ, երբ պետք է հասնեն այն կետին, որ ամեն ինչ պետք է պատմեն շրջանցում են, որովհետեւ տրավմա ունեն: «Իրենց ձեռքը բռնած մենք գնում ենք, քանի որ հեռանկար չեն ունենում: Ընդհուպ զանգում ենք ընտանիքին, որ կապը վերականգնենք: Ավելին` նույնիսկ չեն ուզում վերադառնալ ընտանիք, քանի որ կարծում են, թե այդ ընտանիքի խնդիրներն են իրեն տարել այդ ճանապարհով: Թող չթվա, թե նորմալ, ջերմ ընտանիքի մարդիկ են այդ ճանապարհը ընտրում»,- լրացրեց հոգեբանը:

Հ.Գ Մարիամ Մեհրաբյանի տվյալներով  2006-2012 մոտավորապես 150  կին թրաֆիքյոր դատապարտվել է ազատազրկման:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 607 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024