Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 10:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Поиск

Главная » 2013 » Հունիս » 11 » Հոգեբանի սենյակ. սիրային կախվածություն
09:36
Հոգեբանի սենյակ. սիրային կախվածություն

Քանի՞ անգամ ենք լսել «Չեմ կարող ապրել առանց նրա» կամ «Կմեռնեմ առանց նրա» արտահայտությունները: Ի պատասխան շրջապատը հանգստացնում է. «Կյանքը չի ավարտվել, ամեն ինչ կհարթվի» կամ «Ժամանակը բուժում է»: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ նաեւ սիրային կախվածություն հասկացություն գոյություն ունի: Այն կախվածության տեսակ է, ինչպես, օրինակ, թմրանյութից, ակլոհոլից կամ խաղային մեքենաներից կախվածությունը:

Չնայած շատերն իրենք են ընդունում սիրուց կախվածությունը: Եվ նրանք անկեղծորեն կարծում են, որ ցավը հատուկ է սիրուն, չնայած դա իրականում կախվածության արդյունք է: Որոշ հոգեբաններ կարծում են, որ կախվածությունն ավելի տարածված է, քան իրական սերը: Ինչպե՞ս հասկանալ, որ դա հենց կախվածություն է եւ ինչպե՞ս հաղթահարել այդ «հիվանդությունը»՝ կպատմի հոգեբան ԱրմենՀովսեփյանը:

«Հարաբերություններում կախվածությունը «սիրելիի» հանդեպ մտքերի մշտական կենտրոնացումը եւ նրանից կախվածությունն է: Կախվածությունը հիմնականում որոշվում է մարդու զգացմունքային, ֆիզիկական վիճակով, նրա աշխատունակությամբ եւ այլ մարդկանց հետ հարաբերությամբ: Այսինքն, կախված մարդու ամբողջ կյանքը որոշվում է այդ հարաբերություններով: Եվ այդ հարաբերությունները կյանքի վրա ազդում են ամենեւին էլ ոչ լավագույն կերպով: Դրանք մարդուն ավելի շատ դարձնում են ապերջանիկ, քան երջանիկ:

Կախվածությամբ պայմանավորված հարաբերություններում իրական մտերմություն չկա, իրական վստահությունը բացակայում է: Ընդ որում, հարաբերությունները կարող են զգացմունքայնորեն հագեցած լինել, ինչը կարող է ընդունվել որպես սեր. «Խանդում է, նշանակում է՝ սիրում է»: Կախվածությամբ պայմանավորված հարաբերություններում մարդիկ միմյանց օգտագործում են իրենց չգիտակցված պահանջմունքները բավարարելու համար: Բայց այդ պահանջմունքներն այդպես էլ մնում են չբավարարված:

Հոգեբանական կախվածությունից ազատվելու համար հարկավոր է պայքարել կրքի դեմ: Միայն այդ դեպքում է հնարավոր հասնել իրական ազատության, դառնալ լիարժեք, ուժեղ մարդ, ով չի գանգատվում, թե իր իսկ զգացմունքներն իրեն գերի են դարձրել եւ թույլ չեն տալիս երջանիկ լինել: Դա հոգեւոր աճի, սեփական հոգու դաստիարակության եւ կատարելագործման ճանապարհն է, որի սկիզբն ու հիմքը կյանքի եւ սեփական անձի հանդեպ սթափ հայացքի ձեւավորումն է: Որքան ավելի սթափ ենք մենք դիտում ինքներս մեզ եւ իրավիճակին, այդքան ավելի քիչ ենք կախված իրավիճակից, մեր զգացմունքներից, զուգընկերոջից… եւ այդքան քիչ բան կարող է մեզ հանել հավասարակշռությունից»:

NEWS.am STYLE

Просмотров: 700 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024