Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 07:02
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Թեթև ապրելու 10 գրավական

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

[Անիմացիա]
Ուժեղ կին

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Поиск

Главная » 2013 » Март » 23 » Հոլիվուդյան աստղերը որդեգրում են
23:42
Հոլիվուդյան աստղերը որդեգրում են

Որդեգրումը պատասխանատու քայլ է, որին համարձակվել են դիմել հոլիվուդյան որոշ աստղեր: NEWS.am STYLE-ը կազմել է հայտնի մարդկանց ցուցակ, ովքեր որդեգրած երեխաների են դաստիարակում:

Շարլիզ Թերոն

2012 թվականին երեխա է որդեգրել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, որին կոչել է Ջեքսոն: Որդեգրումից հետո դերասանուհին հայտարարեց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսուհետ ես Ջեքսոն անունով առողջ տղայի հպարտ մայրն եմ»:

Անջելինա Ջոլի

Դերասանուհին հայտնի է ոչ միայն իր գեղեցկությամբ եւ տաղանդով, այլեւ որպես բազմազավակ մայր: Ընտանեկան հարցերում Ջոլիին սատարում է ամուսինը՝ դերասան Բրեդ Փիթը: Զույգը երեք կենսաբանական եւ երեք որդեգրած երեխա ունի. Մեդոքսը (որդեգրվել է 2002 թվականին, Կամբոջայում, 7 ամսական տարիքում), Զախարան (6 ամսական աղջիկը որդեգրվել է 2005 թվականին, Եթովպիայում), Շայլոն (ծնվել է 2006 թվականին), Պաքսը (որդեգրվել է 2007 թվականին, Վիետնամում, 3 տարեկանում), երկվորյակներ Նոքս Լեոնը եւ Վիվիեն Մարշելինը (ծնվել են 2008 թվականին):

Սանդրա Բալոք

Հայտնի դերասանուհին որոշեց տղային որդեգրել 2010 թվականին, ամուսնու հետ բաժանվելուց հետո: Երեխայի անունը Լուիս Բորդո է: Դերասանուհու խոսքով, նա մի ամբողջ կարողություն է վատնում իր թանկարժեք հրաշքի համար:

Շերոն Սթոուն

2000 թվականին Շերոնն ու նրա ամուսին Ֆիլը որոշեցին որդեգրել Ռոան Ջոզեֆ Բրոնշթեյն անունով տղային: 2004 թվականին ամուսնալուծությունից հետո Շերոնը պայքարում էր երեխայի նկատմամբ խնամքի իրավունքի համար: 2005 թվականին Շերոնի կյանքում եւս մեկ որդի հայտնվեց՝ Լերդ Վոնը: 2006 թվականին համերաշխ ընտանիքին միացավ նաեւ Քուին Քելլին: Այսպիսով, մոլորակի ամենասեքսուալ կինը հիմա 3 որդի ունի:

Քրիսթին Դեւիս 

«Sex and the City» սերիալի հայտնի դերասանուհին 46 տարեկանում փոքրիկ աղջիկ որդեգրեց, ում դաստիարակությամբ զբաղվում է ինքնուրույն:

Մադոննա

Մադոննան 4 երեխա ունի. երկուսը՝ կենսաբանական (դուստր Լուրդեսը եւ որդի Ռոկոն) եւ երկուսը՝ որդեգրած (Դեւիդ Բենդան եւ Չիֆունդո Մերսի Ջեյմս Չիկոնեն):

NEWS.am STYLE

Просмотров: 633 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024