Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 23:44
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

Տիմատին Կիրկորովին խրտվիլակ է անվանել ու հիշեցրել կանանց ծեծելու մասին

Մեսին հանգստանում է Մայամիում

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Նորածինը փրկել է մայրիկին

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Հաճելին` օգտակարի հետ

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

[Անիմացիա]
Ուժեղ կին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 8 » Հովհաննեսը դատապարտվել է 15-ամյա փաստացի կնոջը հղիացնելու համար
22:47
Հովհաննեսը դատապարտվել է 15-ամյա փաստացի կնոջը հղիացնելու համար
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Հ.-ի գործի դատավարությունը:

22-ամյա Հովհաննեսը մեղավոր է ճանաչվել ակնհայտորեն 16 տարին չլրացած՝ 15-ամյա՝ 1997 թվականի հուլիսի 4-ին ծնված Ս.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: 

Գործով տուժող ճանաչված անչափահաս Ս.-ն Հովհաննեսի կինն է դարձել 2013 թվականի հունվարի 3-ին: Փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող այս զույգը իրավապահների տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ 2013 թվականի մարտի 5-ին երկուսով գնացել են Արմավիր ԲԿ՝ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում գրանցվելու: 

Ախտորոշվել է, որ տասնհինգամյա դեռահասը 10-12 շաբաթական հղի է: Բժիշկներն իրազեկել են իրավապահներին:

2013 թվականի մարտի 12-ին քրեական գործ է հարուցվել 18 տարին լրացած անձի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով: 

Ամուսնուն տրվել է մեղադրյալի կարգավիճակ, մանկամարդ հղի կնոջը՝ տուժողի: Կնոջ մայրն էլ ճանաչվել է որպես տուժած անչափահասի օրինական ներկայացուցիչ:

Առաջադրված մեղադրանքում Հովհաննեսն իրեն լիովին մեղավոր է ճանաչել նախաքննության ու դատաքննության ընթացքում: Նա հայտնել է, որ 2012 թվականի նոյեմբերին Արմավիրում ծանոթացել է Ս.-ի հետ: Շփվել են, համակրել միմյանց, հայտնել իրենց ընտանիքներին: Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել նրանց նշանադրության արարողությունը: Աղջկա մոր խոսքերով՝ «փոքրիկ» նշանադրությունը: 

Հովհաննեսն իր ցուցմունքում նշել է, որ իրենք որոշել էին սպասել՝ մինչև աղջիկը դառնա 16 տարեկան, հետո նոր ամուսնանան: Այսինքն՝ գիտեին, որ օրենքով արգելվում է 16 տարին չբոլորած աղջկան կնության առնել կամ պարզապես սեռական հարաբերություններ ունենալ հետը:

2013 թվականի հունվարի 3-ին Ս.-ն մենակ գնացել է Հովհաննեսի տուն՝ Նոր տարին շնորհավորելու: Մի քանի ժամ մնացել է ու որոշել, որ իրենց տուն չի վերադառնալու, մնալու է նշանածի տանը: Զանգել, զգուշացրել են աղջկա մայրիկին: 

Նույն օրը Հովհաննեսը աղջկա կամքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություններ: 

Շուտով աղջիկը հղիացել է, Հովհաննեսի կողմից կատարված հակաօրինական քայլն էլ՝ բացահայտվել...

Տուժող կինը դատարանում խնդրել է ամուսնու նկատմամբ մեղմ, ազատազրկման հետ չկապված պատիժ սահմանել: Իսկ Հովհաննեսն էլ, զղջման խոսքեր ասելով, իր կողմից խնդրել է պատիժը տուգանքի ձևով նշանակելու դեպքում հաշվի առնել իր ընտանիքի նյութական սուղ վիճակը և տուգանքի գումարի վճարումը տարաժամկետել:

Ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննեսի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ ի հայտ չի բերել: Իսկ որպես մեղմացնող և բնութագրող հանգամանքներ հաշվի է առել մեղքն ընդունելն ու զղջալը, դրական բնութագրվելը, տուժողի հետ ընտանիք կազմելն ու ընդհանուր տնտեսություն վարելը, ինչպես նաև վատառողջությունը: Հովհաննեսի մոտ ախտորոշվել է գլխուղեղի օրգանական ախտահարում: Նա տարրական կրթություն է ստացել:

Այս ընտանիքի ամրությունը մեծապես կախված է երիտասարդների ծնողներից: Կօգնե՞ն, հենարան կդառնա՞ն, դժվար պահերին կաջակցե՞ն: Տասնհինգամյա աղջիկն ինչքան էլ ֆիզիկապես հասունացած լինի, այնուամենայնիվ, դեռ ֆիզիկական ու մտավոր կազմավորման փուլում է: Կկարողանա՞ մայրության բոլոր դժվարությունները կրել այն դեպքում, երբ ինքն էլ դեռ մոր խորհուրդների ու հոգատարության կարիքն ունի: Կկարողանա՞ ամուսնացած կնոջ, կողակցի բոլոր հոգսերը կրել ու դիմանալ:

Դեռահասների շրջանում հասուն կյանքով ապրելու շտապողականությունը միայն ժամանակաշրջանի ամենաթողության հետ չի կապված: Դեռահասները լիարժեք սեռական դաստիարակություն չեն ստանում տանը և դպրոցում: Շատերն անպատրաստ, երբեմն՝ անզգացմունք, զուտ բնազդային հետաքրքրություններին տրվելով են սեռական հարաբերությունների մեջ մտնում: Ապա շուտափույթ ընտանիք են կազմում, շուտափույթ էլ հիասթափվում...

Օրենքը կարելի է, ասենք, փոխել, տասնհինգ տարեկանների ամուսնությունը թույլատրել: Բայց ինչքանո՞վ է հասարակությունը շահելու տասնհինգամյա փխրուն, դեռ լիովին չկազմավորված աղջիկների ամուսնությունից: Եվ ինչո՞ւ է ոմանց համար անհնարին դառնում աղջկա՝ տասնութ կամ գոնե տասնվեց տարեկան դառնալուն սպասելը: Անգամ՝ դատվելու և դատապարտվելու սպառնալիքն աչքի տակ ունենալով: 

Օրենքը խախտելու համար Հովհաննես Հ.-ն մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 100 հազար դրամ տուգանքի: Դատարանը թույլատրել է նրան տուգանքը վճարել մաս-մաս ու դրա համար սահմանել է 1 տարի ժամկետ:
1in.am
Просмотров: 527 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024