Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 02:21
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

[Անիմացիա]
Жми класс!!!

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Գալիսիա Անխելես Դյուրան

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Поиск

Главная » 2013 » Март » 15 » Հրաշալի կազմվածքի գաղտնիքներ տնային տնտեսուհիների համար
00:10
Հրաշալի կազմվածքի գաղտնիքներ տնային տնտեսուհիների համար

Թվում է, թե աշխատող կանանց համար, ժամանակի սղության պատճառով, ավելի դժվար է դիետա պահպանելը եւ իրենց հետեւելը: Սակայն շտապենք ցրել այդ մոլորությունը. տնային տնտեսուհիների համար ավելի դյուրին չէ: Երեխաների խնամքն ու տանը հետեւելը պակաս ժամանակ չեն խլում, քան ժողովներն ու բանակցությունները: NEWS.am STYLE-ը որոշեց օգնել տնային տնտեսուհիներին լավ կազմվածքը պահպանելու մասին խորհուրդներով:

1. Այլեւս չենք ուտում երեխայի կամ ամուսնու կիսատ թողածը

Ուրիշների կիսատ թողածն ուտել չի կարելի: Ափսոսո՞ւմ եք դեն նետել երեխայի թողած կիսատ խնձորը կամ թափել ապուրը, որը պատրաստելու համար կես օր եք կորցրել: Իսկ ձեզ, ձեր կազմվածքն ու գեղեկցությունն ո՞վ է խղճալու: Հաջորդ անգամ փոքրիկին ավելի քիչ լցրեք, իսկ եթե չհագենա, ավելին կխնդրի: Ավելորդ կերակուրն առանց ափսոսելու դեն նետեք եւ աշխատեք պատրաստել այնքան, որքան կուտեք մեկ անգամից:

2. Այն ամենը, ինչ պատրաստվում ենք ուտել, գրանցում ենք

Կարգավորեք ուտելիքը, որը պատրաստվում եք ուտել: Փոքրիկ նոթատերտ գնեք եւ գրանցեք բոլոր մտքերը, որ առաջանում են սնունդ ընդունելու հետ կապված: Գրանցեք ամեն ինչ, ընդհուպ մինչեւ թխվածքաբլիթի կտորը եւ ջրի կումը: Վերլուծեք, թե ինչո՞ւ եք ուտում այս կամ այն պահին. իսկապե՞ս քաղցած եք, թե՞ թեյ եք խմում, արեւածաղիկ կամ կաղամբապուր եք ուտում երեխային կամ ամուսնուն ընկերակցելու համար: Որպես կանոն, 3-4 օր անց կկարողանաք պարզել ուտելու պատճառները:

3. Ածխաջրերը միայն երեկոյան

Եթե առավոտյան որեւէ քաղցր բան եք կերել, օրգանիզմն անմիջապես կպատասխանի ինսուլինի արտադրությամբ եւ վայրի քաղցի զգացողությամբ: Ինչ էլ փորձեք, չեք հագենա, մինչեւ ածխաջրային երեւէ բան չուտեք: Աշխատեք առավոտյան եւ ճաշին սպիտակուցային սնունդ ընդունել, իսկ երեկոյան կարող եք ձեզ թույլ տալ մի բաժակ քաղցր թեյ խմել եւ մի կտոր խմորեղեն ուտել, եւ, որքան էլ տարօրինակ հնչի, այն բերում է քաշի նվազման: Միայն հիշեք, որ համեղ ուտելը պետք է լինի քնելուց 3-4 ժամ առաջ:

4. Խանութ ենք գնում միայն կուշտ ճաշելուց հետո

Եթե գնումների գնաք թեթեւակի քաղցի զգացումով, ձեր զամբյուղում բազմաթիվ չնախատեսված համեղ ուտելիքներ կհայտնվեն: Նախապես գնումների ցուցակ կազմեք եւ ավելորդ ոչինչ մի գնեք:

5. Ամբողջ ընտանիքն անցնում է առողջ սննդի

Առավոտյան աշխատեք հարազատներին կերակրել ոչ թե բուտերբրոդներով, այլ մսով կամ կաթնաշոռով: Ճաշի համար պատրաստեք ձուկ կամ ոչ յուղոտ հավ: Պատրաստեք որեւէ քիչ կալորիականությամբ ուտեստ. շատ բազմազանություն սննդում, բայց ավելի քիչ յուղեր եւ ածխաջրեր: Ձեր մտերիմներին զարմացրեք տարատեսակ ուտեստներով եւ փորձեք տապակելու ժամանակ քիչ բուսական յուղ օգտագործել:

6. Տան մաքրումը վերածում ենք սպորտի

Լավ մաքրման ժամանակ կարելի է մինչեւ 400 կալորիա կորցնել: Երաժշտություն միացրեք, պարելով տունը հավաքեք, մաքրեք փոշին, լվացեք սպասքը: Սա կազմվածքը պահպանելու հրաշալի միջոց է:

NEWS.am STYLE

Просмотров: 532 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024