Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 10:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Սեղմիր Класс

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Поиск

Главная » 2013 » Март » 20 » Հրազդանում ամուսինը կուրացնելու աստիճան ծեծել է երիտասարդ կնոջը
13:18
Հրազդանում ամուսինը կուրացնելու աստիճան ծեծել է երիտասարդ կնոջը
Հրազդանում ամուսինը կուրացնելու աստիճան ծեծել է երիտասարդ կնոջը

Հրազդանում ամուսինների միջև ընտանեկան վեճը ծանր հետևանքներ է ունեցել նրանց ընտանիքի վրա` կինը կուրացել է, իսկ ամուսինը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերջերս կայացրած դատավճռով դատապարտվել է 3 տարի ազատազրկման: 

Ամուսիններ Կարո Օհանյանի և Մարինե Կարապետյանի միջև վեճը տեղի է ունեցել դեռևս 2011-ի հունիսին, Հրազդանում գտնվող Մարինեի հայրական տանը: Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքի և գլխի շրջանին, որի հետևանքով երիտասարդ Մարինեն երկու աչքերից կուրացել է: 2011-ի հուլիսին կատարվել է Մարինեի միայն ձախ աչքի վիրահատություն, որի արդյունքում վերջինիս ձախ աչքի տեսողությունը փոքր-ինչ վերականգնվել է:

Սակայն կատարվածի հետևանքները այսքանով չեն սահմանափակվել և միջամտել են իրավապահները. Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ»:

2012-ի հոկտեմբերին 29-ամյա Կարո Օհանյանը կալանավորվում է: Իսկ դատաքննությունը, ինչպես տեղեկանում ենք գործի նյութերից, ամբաստանյալի միջամտությամբ ընթացել է արագացված ընթացակարգով: Նա իր նկատմամբ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է իր կատարած արարքի համար:

Դատաքննության ընացքում պարզվել է ու ապացուցված համարվել Օհանյանին Քրեական օրենսգրքի այդ հոդվածով առաջադրված մեղադրանքը: Եվ օրերս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով Կարո Օհանյանը դատապարտվում է 3 տարի ազատազրկման: Նրա պատժաչափը հաշվարկվելու է 2012-ի հոկտեմբերից:

Հ.Գ. Հրապարակման մեջ մարդկանց անունները պայմանական են:

Աղբյուր` Panorama.am


Просмотров: 541 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024