Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 17:39
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Մերսում

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Պարուհի Մագայի մահվան պատճառ դարձած ոչ սթափ վարորդը կալանավորված է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Прикол : Жми КЛАСС

Տղամարդու մարմնի ամենազգայուն կետը

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Поиск

Главная » 2013 » Январь » 27 » Ի՞նչ դաջվածքներ են նախընտրում հայերը (ֆոտո)
08:07
Ի՞նչ դաջվածքներ են նախընտրում հայերը (ֆոտո)

Վերջին ժամանակներս երիտասարդների համար դաջվածքները բավականին արդիական են։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Հայաստանում այսօր տատու ունեցող աղջիկների քանակը գերազանցում է տղաների քանակին։ Ի՞նչ է առհասարակ տատուն՝ նորաձևություն թե՞ անհատականության դրսևորման միջոց։ Տատուի հետ առընչվող թեմաների շուրջ զրուցել ենք ‹‹Տատու Արտ›› սրահի մասնագետ Գագիկ Մկրտչյանի հետ...

 

Ի՞նչ դաջվածքներ են նախընտրում հայերը:

Մի ժամանակ մեզ մոտ զանգվածային էին արդիական դաջվածքները, որ շատերն էին անում։ Այսինքն՝ դաջվածքները մեկը մյուսից կրկնօրինակում էին։ Սակայն այսօր շատ բան է փոխվել, եւ առաջին հերթին՝ մարդկանց վերաբերմունքը տատուի նկատմամբ։ Մարդիկ գիտակցում են, որ դաջվածքը պետք է լինի մարդու անհատականության արտացոլումը, այլ ոչ թե ինչ-որ մեկից կրկնօրինակված մի բան։ Այս հանգամանքը, անկեղծ ասած, ուրախացնում է։

Իսկ հայ աղջիկները մարմնի ո՞ր մասում են նախընտրում տատու ունենալ և հատկապես ի՞նչ թեմայով։

Այսօր տատու անել ցանկացող աղջիկների թիվը հավասարվել է տղաներին, նույնիսկ ինչ-որ չափով անցնում է։ Անում են մարմնի գրեթե բոլոր մասերում։ Եթե անկեղծ՝ աղջիկները դաջվածք են անում հիմնականում ոչ թե գաղափարի, այլ պարզապես նորաձև երևալու համար։ Նրանց մոտ գերակշռում են ծաղկի կամ նախշի նման, ավելի պլաստիկ դաջվածքները, որոնք կարող են ընդգծել մարմնի տվյալ մասը։ Այժմ ավելի նորաձև են գրվածքները՝ որեւէ թևավոր խոսք կամ միտք։ Նման դեպքում խորհրդակցում ենք, հասկանալու համար, արդյո՞ք դա այն հենց միտքն է, որն այցելուն պատրաստ է կրել ողջ կյանքում, որից երբևէ չի հոգնի։ Կարող եմ ասել, որ գրվածքները շատ ավելի գեղեցիկ են լինում, եթե տառերի ձևն ու չափը ճիշտ է ընտրված։

Հաճախ տատուն առաջացնում է կախվածություն՝ մեկ անգամ անելով, մարդիկ ցանկանում են ունենալ երկրորդը, երրորդը... Ո՞րն է դրա պատճառը։

Դա նորմալ է։ Ժամանակի ընթացքում փոխվում է մարդկանց մտածելակերպը, հետևաբար նրանք ցանկանում են տվյալ ժամանակին համապատսխան տատու ունենալ։ Տարիների ընթացքում փոխվում են մարդկանց գաղափարները, նրանք ոչ թե փոշմանում են արդեն արված տատուի համար, այլ ավելացնում են այդ տարիքին համապատասխանները։ Եվ հետո, տատուն մի հետաքրքիր զգացողություն է առաջացնում՝ եթե ունենում ես մեկը, սկսում ես մտածել, արդյո՞ք դա ամենալավն է, թե արժե մեկն էլ ունենալ՝ անհատականությունդ ավելի ընդգծելու համար։

Լինում է, արդյո՞ք, ժամանակավոր տատու, թե՞ այն պարզապես նկարչություն է մարմնի վրա։

Տատուն ևս ինչ-որ առումով նկարչություն է։ Սակայն կցանկանաի պարտադիր նշել, որ մի քանի օրով, շաբաթով կամ ամսով նկարչությունները դաջվածք չեն համարվում։

Ո՞րն է եղել ձեր արած ամենաարտասովոր պատկերը։

Այնքան շատ արտասովոր պատվերներ են եղել, որ չեմ կարող առանձնացնել։ Օրինակ՝ մուլտերի հերոսներ, իսկ մեկն էլ ցանկացել դաջել Վազգեն Սարգսյանի պատկերը։ Շատ են...։ Սակայն մի արտասովոր պատվեր, այնուամենայնիվ, կհիշեմ։ Եղել է հաճախորդ, որ ցանկացել է հայհոյանք-դաջվածք։ Ինչո՞ւ եմ արտասովոր համարում դա, քանի շատ վաղուց է դա եղել, եւ այդ ժամանակների համար իսկապես բացառիկ պատվեր էր։

Դաջվածքի մասնագետներն ունեն արդյո՞ք ինչ-որ «հավաքատեղի», որտեղ հանդիպում ու փորձի ու գիտելիքի փոխանակում են անում։

Անկեղծ ասած, մեր ազգը շատ ծայրահեղական է, ու մեր մեջ տարածված է նախանձը, ինչը խանգարում է նման փոխհարաբերություններին։ Կար ժամանակ, երբ փորձում էի շփվել այդ ոլորտում արդեն իսկ փորձառու մարդկանց հետ։ Նրանցից ակնկալիք կամ կախում չունեմ։ Չգիտես ինչու, մարդիկ մտածում են, որ եթե ուզում ես շփվել, ուրեմն կախում ունես։

Տատուն այսօր համարվում է թանկ հաճույք։ Ի՞նչով է դա պայմանավորված և դուք որքան եք գնահատում ձեր աշխատանքը։

Ասեմ, որ ոչ բոլոր տեղերում է տատուն թանկ հաճույք։ Բակում կամ ինչ-որ ոչ պրոֆեսիոնալ ‹‹մասնագետ››, ով պարզապես ցանկանում է երեկոյան գարեջրի գումար վաստակել, այն կանի շատ մատչելի գնով։ Իսկ մնայուն ու ոչ անցողիկն ունենալու համար, ինչը մարդու համար կարևորություն է ունենալու ողջ կյանքի ընթացքում, կարծում եմ, արժե լավ վճարել։


Просмотров: 1086 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024