Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 15:14
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Շիկահերների դարաշրջանն անցել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տորթ «Ամառային»

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 31 » Ի՞նչպես դառնալ հարուստ. 10 բան, որ պետք է իմանալ
09:28
Ի՞նչպես դառնալ հարուստ. 10 բան, որ պետք է իմանալ

1. Հաջողության համար լավագույն ժամանակը

Հաջողակ դառնալու և հարստանալու ավելի լավ ժամանակ չի կարող լինել, քան հենց հիմա: Այն, թե ինչպես եք դուք ապրում այսօր, որոշում է թե ինչպիսին եք լինելու ապագայում:


2. Հեռատես եղեք

Երբ ինչ-որ բան եք գնում, միշտ փորձեք հասկանալ դրա հետևանքները: Այսինքն ոչ միայն մտածեք թե ինչքան կծախսեք այժմ, այլ թե ինչքան միջոցներ կպահանջվի հետագայում (ոչ միայն գումարի տեսակետից, այլև ուժերի, ժամանակի… ):


3. Կայունություն

Շատ մարդկանց տրամադրվածությունը փողի նկատմամբ հաճախ փոփոխական է լինում: Չափից շատ են սիրում, երբ կարողանում են դրանցով գնումներ կատարել և դրանից հաճույք ստանալ: Չափից շատ են ատում, երբ զգում են դրանց պակասն ու իրենց կյանքի կախվածությունը դրանցից: Վերջին դեպքում պարտքով գումար կամ վարկ են վերցնում: Խուսափեք զգացմունքների հիման վրա գնումներ կատրելուց, և վարկային քարտերից:


4. Սխալ մոտեցում

Մարդկանց մեծ մասը փողն ընդունում են որպես արժեք: Բայց այդպես չպետք է լինի: Գումարն ընդամենը թղթեր է: Եթե դուք նպատակ դնեք ասենք' «ուզում եմ միլիոնատեր լինել», և հետևեք հենց այդ մտքին, ապա դուք 100.000 էլ չեք ունենա: Մինչդեռ եթե նպատակներ դնեք, որոնք իրականությանը համապատասխանում են և հստակ քայլերով կամաց-կամաց իրականացնեք դրանք, ապա դուք լավ կհարստանաք:


5.Փողն ընդդեմ արժեքի

Այնպիսի արժեք ստեղծեք, որը պետք է մնացածին, և այն ձեզ համար գումար կստեղծի: Շատ մարդիկ ովքեր վիճակախաղով մեծ գումարներ են շահել, շուտ էլ կորցրել են դրանք, որովհետև դրանցով արժեք չեն ստեղծել:


6. Թե ինչպես պետք չէ մտածել

Եթե ձեր շրջապատը բացասականորեն է վերաբերվում փողին, ասում է որ դա չարիք է, և որ հարստությունը մարդուն վատն է սարքում, այդ դեպքում ենթագիտակցորեն դուք տրամադրվում եք ընդդեմ հարստանալուն: Այդ մոտեցումը փոխել է պետք:


7. Գնումների գնահատումը

Վատ սովորություններից մեկն այն է, որ մենք երբեք չենք մտածում թե իրականում ինչքան ենք ծախսում գնումների ժամանակ: Չգիտենք, թե քանի ժամ է դա խլում աշխատանքից, ինչքան էներգիա և ուժեր ենք ծախսում: Սովորեք գնումներին գնահատական տալ, մինչև դրանք կատարելը:


8. Գումարի օգտագործումը գումար արժե

Մեր կատարած վճարումների համար հաճախ հանձնավճար են վերցնում: Շատերն ուշադրություն չեն դարցնում դրան, բայց դա էլ քիչ գումար չէ: Ասենք դուք պատրա՞ստ եք ձեր աշխատանքային օրվա մի մասն անտեղի վատնել, ուրիշի բանկոմատից օգտվելու համար:


9. Ունևոր մարդիկ իրենց հարստությունը գումարի տեսքով չեն պահում

Հարուստ մարդիկ ունեն ակտիվներ, աղքատները վարկեր, պարտքեր և պարտավորություններ: Պետք է կարողությունը ակտիվներում պահպանել, որ այն փրկվի ինֆլյացիայից:


10. Ուսուցման մասին

Գիտելիքները – դա ամենաարժեքավոր ակտիվն է: Նոր հմտություններ ձեռք բերելով` դուք կարող եք ավելի շատ գումար վաստակել: Գիտելիքները ամեն ոլորտում էլ պետք կգան:

operativ.am

Просмотров: 511 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024