Հետաքրքիր Փաստեր Четверг, 27.07.2017, 03:43
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լուսանկարում են հայտնիները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

[Անիմացիա]
Жми КЛАСС

«Կանոնավոր» երազեք

Հինգ նրբություն` սեքսում

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Մեսին հանգստանում է Մայամիում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 25 » Իմ պատմությունը. «Հիմա պատրաստ եմ կատարել նրա բոլոր քմահաճույքները՝ տարիներ շարունակ պատճառած ցավի դիմաց»
09:51
Իմ պատմությունը. «Հիմա պատրաստ եմ կատարել նրա բոլոր քմահաճույքները՝ տարիներ շարունակ պատճառած ցավի դիմաց»

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:

«Վերջին շրջանում այս խորագիրը գրավեց ուշադրությունս, եւ բավական հետաքրքիր պատմություններ ընթերցեցի: Նաեւ նկատեցի, որ գրում են հիմնականում աղջիկները: Տղամարդիկ, հավանաբար, հարիր չեն համարում իրենց պատմությունները ներկայացնել: Իսկ ես ցանկանում եմ գրել իմ երջանկության մասին, որը ձեռք բերեցի մեծ դժվարությամբ, բայց այդ էլ միայն ու միայն իմ մեղքով:

Նրան ծանոթացա, երբ մազերս արդեն սկսել էին արծաթով պատվել, հասցրել էի ամուսնանալ, երկու որդի ունենալ եւ ամուսնալուծվել: Իսկ նա թխահեր, կայծկլտուն աչքերով կայտառ, երիտասարդ աղջիկ էր: 10 տարի էր ինձանից փոքր, բայց նրա կողքին ինձ ծեր էի համարում:

Ծանոթացանք համատեղ մի նախագծի ուղղությամբ աշխատելու ժամանակ: Երբ ներկայանալիս ձեռքը մեկնեց ու ժպտաց, ինձ թվաց՝ կխորտակվեմ նրա մանկական ու անկեղծ հայացքի թավուտներում: Երկար ժամանակ չէի կարողանում ինձ հավաքել, կարծես հարբած լինեի: Մեր գործընկերները նախ տարօրինակ հայացքներ էին փոխանակում, հետո որոշեցին, որ հիվանդ եմ, եւ առաջարկեցին հանդիպումը հետաձգել: Համաձայնեցի եւ վերջին անգամ նայեցի նրա ուղղությամբ: Ուրախ զրուցում էր տղաներից մեկի հետ, երեւի հետաքրքիր ինչ-որ բան էր պատմում: Իսկ ես հասցրել էի սիրահարվել ու խանդել:

Հետո անընդհատ հանդիպում էի փնտրում, նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս՝ պատճառաբանելով համատեղ նախագծի շուրջ նոր գաղափարներ քննարկելու անհրաժեշտությամբ: Բայց գործից գրեթե չէինք խոսում: Պատանեկությունս կարծես վերադարձել էր: Ծեր չէի, բայց նրա կողքին ինձ ավելի երիտասարդ էի զգում: Մի անգամ նույնիսկ մտերիմ ընկերներիս հետ հանդիպում կազմակերպեցի: Կարծես հարսնատես էին եկել, ոտքից գլուխ ուսումնասիրում էին, հարցեր տալիս, իսկ խեղճ աղջիկն աշակերտի նման կուչ էր եկել աթոռի մի անկյունում եւ ցածրաձայն պատասխանում էր: Անհարմար զգացի: Այդ օրից խուսափում էր ինձ հետ առանձին հանդիպել:

Մի օր նրան տեսա գրախանութում: Երկուսս էլ գրքերի նույն բաժինն էինք ընտրել: Սկսեցինք նորից հանդիպել: Նստում էինք Կասկադի աստիճաններին եւ բուռն քննարկում այս կամ այս գրողին, այս կամ այն ստեղծագործությունը: Անընդհատ հակադրվում էի: Պաշտում էի, երբ նա ոգեւորված ու փոքր-ինչ բարկացած փորձում էր ապացուցել մի բան, ինչին ինքս առանց այդ էլ համաձայն էի:

Եկավ մի օր, երբ որոշեցի ծանոթացնել տղաներիս հետ: Ավագ որդիս, հավանաբար, հասկացավ, որ այդ աղջիկն ինձ համար թանկ է: Զգացի, որ նրան դուր չեկավ այդ փաստը, բայց իրեն քաղաքավարի պահեց: Իսկ փոքր տղաս պարզապես հիացած էր: Ուզում էր նորից ու նորից հանդիպել, եւ ես այնքան լավ էի հասկանում որդուս…

Երկու տարի անց ընդհանուր ընկերների հետ գնացինք զբոսանքի: Մյուսները բավական հեռու էին մնացել: Մենք զբոսնելով զրուցում էինք, երբ հանկարծ համարձակվեցի եւ առաջին անգամ համբուրեցի նրան: Վախեցած եղնիկի նման ծառս եղավ, պոկվեց գրկիցս ու հետ վազեց: Վերադարձի ճանապարհին կողքիս նստել էր լուռ եւ անշարժ, հարցերիս պատասխանում էր գլխի թեթեւակի շարժումով: Սարսափելի շփոթված էի, չգիտեի ինչ անել…

Վերադարձանք Երեւան, եւ ես երկար ժամանակ չզանգահարեցի: Մեր ընկերությունները համատեղ նոր նախագիծ էին սկսել, բայց ես չէի մասնակցում: Հիմա արդեն նա էր փորձում հանդիպել, ամեն հարմար առիթով թակում էր աշխատասենյակիս դուռը: Իսկ ես հիմարի նման ինձ սառն ու անտարբեր էի պահում: Սիրտս կանգնում էր, բայց պատճառաբանեցի, որ ամուսնալուծված եմ, երկու երեխա ունեմ եւ չեմ ցանկանում իր կյանքը փչացնել իմ հոգսերով…

Մի քանի ամիս անց իմ սրտի թագուհին ամուսնացավ եւ գնաց ԱՄՆ: Երեւանում խուսափում էի հանդիպել, իսկ հիմա ամեն հարմար առիթով նամակներ էի գրում: 4 տարի հետո վերադարձել էր Հայաստան: Ես չգիտեի, ընկերներիցս մեկը նրան տեսել էր գրախանութում: Չէր կարողացել ապրել օվկիանոսից այն կողմ, իսկ ամուսինը չէր ցանկացել վերադառնալ Երեւան: Ամուսնալուծվել էր ու եկել: Հանդիպեցինք… Մի քանի ամիս միասին էինք: Հեքիաթային օրեր էին: Մի անգամ հարցրեց, թե ինչո՞ւ չենք կարող միասին ապրել: Արդեն մեծ ենք, երկուսս էլ ապերջանիկ անցյալով, ինչո՞ւ չվայելենք վերջապես գտած երջանկությունը: Ասացի, որ իմ ծրագրերը հիմա այլ են:

Գնաց ու կորավ տեսադաշտից: Ասում են՝ Երեւանը փոքր է, բայց այս մի բուռ քաղաքում չկարողացա գտնել նրան: Եվ հնարավորություն չունեցա ասելու, որ «այլ ծրագիրս» նոր բնակարան գնելն ու իր հետ ամուսնանալն էր: Ինչպես միշտ, ուշացա…

Պատահաբար փողոցում հանդիպեցինք արդեն 2 տարի անց: Գրկում փոքրիկ հրաշք աղջիկ կար: Սարսափելի ինձ նման, կարծես պատճենել էին… Այլեւս սխալվելու ժամանակ չունեի: Նրա կամքին հակառակ ստիպեցի նստել ավտոմեքենան եւ մեր փոքրիկի հետ գնացինք ՄԵՐ տուն: Հիմա արդեն միասին ենք: Որդիներս հարմարվել են քույրիկի գոյության փաստին: Դե, արդեն հասուն տղաներ են: Իսկ իմ սիրելին կարողացավ համախմբել մեզ բոլորիս: Իսկ ես՝ վախկոտս, որ ձգտում էի խուսափել լուրջ հարաբերություններից՝ մտածելով, որ ընտանեկան կյանքն արդեն ինձ համար չէ, երջանիկ եմ անսահման: Եվ պատրաստ եմ կատարել իմ սիրելիի բոլոր քմահաճույքներն ու կամակորությունները՝ որպես փոխհատուցում տարիներ շարունակ նրան պատճառած վիրավորանքի ու ցավի դիմաց: Իսկ ես հերթական նվերն եմ սպասում. մեկ ամսից որդի ենք ունենալու:

Միքայել»

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը style@news.am հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

NEWS.am STYLE

Просмотров: 329 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2017