Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 21:07
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Forbs-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Կոնյակի պատմությունից

[Անիմացիա]
Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

Լուսանկարում են հայտնիները

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

[Անիմացիա]
Что вы ожидаете

Поиск

Главная » 2012 » Декабрь » 10 » Իմ սկեսուրը հրե՞շ է
20:09
Իմ սկեսուրը հրե՞շ է

Երբ աղջիկն ամուսնանում է, նրան ավելի շատ անհանգստացնում են հարաբերություններն ապագա սկեսուրի հետ, քան՝ ամուսնու: Հայկական իրականությունն այնպիսին է, որ ամեն քայլափոխի սարսափելի պատմություններ են ներկայացնում, թե ինչպես սկեսուրը կործանում է ընտանիքը, տնից դուրս է վռնդում հարսին եւ ամեն կերպ խանգարում երիտասարդ ամուսինների միջեւ առողջ հարաբերությունների կառուցմանը: Նույնիսկ ամենախելամիտ աղջիկը, ով հասկանում է, որ սկեսուրը առասպելական հրեշ չէ, այլ՝ սիրելի տղամարդու մայրը, երբեմն դողը սրտում սկսում է վախենալ ապագա ընտանեկան կյանքից: 
Ապագա սկեսուրի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու եւ տհաճ միջադեպերից խուսափելու մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի ղեկավար եւ «Ինտրա» կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:

«Սկեսուրի հետ հարաբերություններ կառուցելու հարցում շատ կարեւոր է ձեր տրամադրվածությունը: Ձեր ուղեղում կառուցեք նրա կերպարը որպես մի կին, որը ձեզ միայն բարին է ցանկանում: Ձեր մտքում նրան մի անվանեք «սկեսուր», նրա մասին մտածեք որպես ձեր ամուսնու մայր: «Մայրիկ» բառն ինքն իրենով արդեն բարության դրական լիցք է կրում: Մորը կարելի է ներել ավելորդ անհանգստությունը, իսկ սկեսուրին՝ ոչ: Ճիշտ տրամադրվածության դեպքում դուք սվիններով չեք ընդունի սկեսուրի գործողությունները եւ շատ կոնֆլիկտներ պարզապես տեղի չեն ունենա:

Երբ երիտասարդ հարսնացուն նոր ընտանիք է մտնում, հաճախ հակասություններ են ծագում «իսկ իմ մայրը ձվածեղն այսպես չի պատրաստում» սկզբունքով:

Հասկացեք, որ դուք մտնում եք ընտանիք, որն ունի իր ընտանեկան ավանդույթները, որոնք անցնում են սերնդից սերունդ: Այն պահին, երբ դուք ձեր սկեսուրի հետ գտնվում եք խոհանոցում, տեղի է ունենում երկու տարբեր մշակույթների հանդիպումը եւ այդ տարբերությունը պետք է ընդունել դրականորեն եւ հետաքրքրությամբ: Ի վերջո, գուցե ձվածեղի ձեզ համար նոր պատրաստելու ձեւն իր դրական կողմերն ունի: Դրան վերաբերեք որպես նոր գիտելիքի, ոչ թե ձեզ իր ենթակայության տակ դնելու փորձ:

Երկրորդ ամենատարածված խնդիրը սկեսուրի հիպերակտիվությունն է՝ երիտասարդ զույգի հետ հարաբերություններում: Նման դեպքում նրան ոչինչ մի ասեք եւ ոչ մի կերպ մի արձագանքեք: Պարզապես այդ իրավիճակի մասին շատ հանգիստ եւ առանց էմոցիաների պատմեք ձեր ամուսնուն: Դուք այդ ընտանիքում նորեկ եք, իսկ ամուսինը հստակ կիմանա, ինչ եւ ինչպես ասել մորը, որ չվիրավորի նրան, բայց հասկացնի, որ նման վարքը ցանկալի չէ: Բանն այն է, որ եթե դուք անձամբ խոսեք սկեսուրի հետ, նա էլ ավելի կսկսի խառնվել ձեր եւ ձեր ամուսնու հարաբերություններին: Սկեսուրը դա կհամարի իրեն որդուց հեռացնելու փորձ եւ այդ դեպքում ձեր եւ նրա միջեւ մրցակցություն կսկսվի:

Ես առաջարկում եմ մրցակցության փոխարեն համագործակցություն սկսել: Եղեք ավելի նրբանկատ եւ դիվանագետ եւ այդ դեպքում դուք խնդիրներ չեք ունենա ձեր սկեսուրի հետ, իսկ ձեր ամուսինը ստիպված չի լինը ընտրել իր մոր եւ կնոջ միջեւ»:

NEWS.am

Просмотров: 476 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024