Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 11:20
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Կուսության “քաղցր” պտուղը

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

SUPER DANCE ! FAIL ! : Жми КЛАСС

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Продовольственная вкус

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Поиск

Главная » 2013 » Ноябрь » 18 » Ինչ կրթություն ունեն հայ նախարարները
15:57
Ինչ կրթություն ունեն հայ նախարարները
Ինչ կրթություն ունեն հայ նախարարները

Նախարարի աթոռը, թեև ցանկալի է ու հաճելի, այդուամենայնիվ կան մի շարք չափանիշներ, որոնք, բնականաբար, հաշվի են առնվում նախարար նշանակելու ժամանակ: Առաջին հերթին կրթությունն է: Իսկ ի՞նչ կրթություն են ստացել ՀՀ նախարարները, արդյո՞ք այն մասնագիտական է: Ներկայացնում ենք ՀՀ նախարարների կրթությունը:

Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը 1990 թ. ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ,1991 թ. տեղափոխվել և 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը, 1993-1996 թթ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն, 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

Արտեմ Ասատրյան

Արտեմ Ասատրյանը 1989-1994 թթ.-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետ, 1995 -1997 թթ. - ՀՀ կառավարման դպրոց (երկարատև ուսուցում, 1-ին թողարկում), «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» դասընթաց, պետական ծառայողի որակավորում
2000 թ.-ին ընդունվել է ՀՀ կառավարման դպրոցի ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու է:

Դերենիկ Դումանյան

Դերենիկ Դումանյանը 1972-1978 թթ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ, 1978-1979 թթ. սովորել է Երևանի «Մալաթիա-Սեբասիտա» կլինիկա և ք. Հոկտեմբերյան, շրջանային կենտրոնական հիվանդանոց՝ ինտերնատուրա, 1982-1987 թթ.- Մոսկվայի Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, ասպիրանտուրայի հայցորդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը 1990-1995 թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում։ 1996-1998 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ և պատրաստել է թեկնածուական ատենախոսություն: 2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Արմեն Երիցյան

Արմեն Երիցյանը 1978 թ. սովորել է Երևանի թիվ 12 միջնակարգ դպրոցում, 1984-1986 թթ. - ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոց, 1987-1990 թթ.-ին՝ ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոց:

Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյանը 1973 -1978 թթ. սովորել էՄոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, 1986 -1988 թթ.-ին՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա` մասնագիտացումը` միջազգային հարաբերություններ, քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Արամ Հարությունյան

Արամ Հարությունյանը 1985-1992 թթ. ուսանել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտում:

Սերգո Կարապետյան

Սերգո Կարապետյանը 1979-1984 թթ. ուսանել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում:

Վահրամ Ավանեսյան

Վահրամ Ավանեսյանը 1978-1983 թթ. ուսանել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում,1983-1986 թթ.-ին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում:

Արմեն Մովսիսյան

Արմեն Մովսիսյանը 1978-1983 թթ.-ին ուսանել է Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտում, մասնագիտությունը` մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ, ապա 1984-1989 թթ-ին՝ Մոսկվայի Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտում, մասնագիտությունը` բնական և քիմիական մանրաթելերի մանում: Արմեն Մովսիսյանը Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:


Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը 1992-1998 թթ. ուսանել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում` «Բուժական գործ» մասնագիտությամբ, 1998-2000 թթ.ին՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում` «Դատական բժշկություն» մասնագիտությամբ, 2005 թ. - ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցում, 2007 թ. -ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Գլոբալ գործընթացների կառավարում» մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացներում:


Հասմիկ Պողոսյան

Հասմիկ Պողոսյանը 1977-1982 թթ.ին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում, իսկ 1982-1985 թթ.-ին՝ ԵՊՀ ասպիրանտուրա:

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը:

Յուրի Վարդանյան

Յուրի Վարդանյանը 1974-1980 թթ.-ին սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը, ստացել է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում, 1984-1987 թթ.-ին՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետ, ստացել է տնտեսագետի որակավորում:

Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյանը 1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Գավառի թիվ 1 դպրոցը, ապա 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է:

Գագիկ Բեգլարյան

Գագիկ Բեգլարյանը 1978-1981 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1981-1985 թթ.-ին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, ստացել է տնտեսագետի որակավորում:

Սամվել Թադևոսյան

Սամվել Թադևոսյանը 1978-1984 թթ. սովորել է Երևանի անասնաբուժական և անասնաբուծական ինստիտուտի՝ զոոինժեներական ֆակուլտետում, 1986-1988 թթ. սովորել է Երևանի անասնաբուժական և անասնաբուծական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում, 1986-1988 թթ. ուսանել է ՀՀ ագրարային համալսարանի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը հայցորդ է:

Դավիթ Սարգսյան

Դավիթ Սարգսյանը 1994-1999 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, մասնագիտացումը` տնտեսագետ: Ապա 1999-2002 թթ.-ին՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 626 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024