Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 14:25
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Համբույրի 9 կանոնները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Հաճելին` օգտակարի հետ

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Ծխող կանանց թիվն աճել է

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Поиск

Главная » 2013 » Апрель » 18 » Ինչ պատահեց, երբ գիշերով մնացին գերեզմանատանը՝ հանգուցյալի հետ(Պատմությունն իրական է)
00:22
Ինչ պատահեց, երբ գիշերով մնացին գերեզմանատանը՝ հանգուցյալի հետ(Պատմությունն իրական է)
Ինչ պատահեց, երբ գիշերով մնացին գերեզմանատանը՝ հանգուցյալի հետ

Այն ինչ պատահեց Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերից մեկում դժվար է հավատալ, սակայն այդ սարսափելի դեպքի ականատեսները այսօր էլ ապրում են իրենց տեսածի սարսափով: Գյուղում մի տարեց մարդ էր մահացել, որի որդիները գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում: Գյուղացիները թաղման համար անհրաժեշտ պատրաստություններն էին տեսնում: Նաև հասցրել էին ՌԴ-ում գտնվող նրա տղաներին տեղեկացնել պատահածի մասին: Մահացողի տղաները արդեն իսկ տոմսեր էին գնել և հաջորդ օրը կեսօրին պետք է արդեն գյուղում լինեին:

Գյուղացիներին ոչինչ չէր մնում քան տեսնել վերջին պատրաստությունները: Հաջորդ օրը առավոտյան գյուղի հինգ տղամարդիկ գնացին գյուղի գերեզմանատուն՝ մահացածի փոսը փորելու: Արդեն կեսօրին մոտ էր և բոլորը սպասում էին հանգուցյալի տղաների գալուն, որպեսզի հուղարկավորեին հանգուցիալին: Սակայն չգիտես ինչու տղաները դեռևս ուշանում էին: Գյուղում բջջային հեռախոս չկար, ուստի մահացածի հարազատներից Ուսուբը շտապեց գյուղապետարան, որտեղ գյուղի միակ հեռախոսն էր:

Ուսուբը մտավ գյուղապետարան և մի հինգ րոպե այնտեղ մնալուց հետո այլայլված դեմքով դուրս եկավ: Հասկանալի էր, որ վատ լուր է ստացել: Նա շտապ քայլերն ուղղեց դեպի հանգուցյալի տուն, մոտեցավ խմբված տղամարդկանց մեջ կանգնած մի ծեր տղամարդու և մի կողմ կանչեց: Ուսուբը տարեց տղամարդուն տեղեկացրեց, որ հանգուցյալի տղաները չեն կարողանլու այսօր գալ և ամեն կերպ խնդրել են այսօր չհուղարկավորել իրենց հորը: Փաստաթղթային խնդիրներ ունեն, որոնք վաղը լուծված կլինեն.

-Ուսուբ, բայց դու գիտես, որ մեր ավանդույթը նման բան թույլ չի տալիս: Եթե միջև արևի մայր մտնելը փոսը դատարկ մնա, ապա դա դժբախտություն կլինի գյուղի և մահացածի բարեկամների համար,-ցածրաձայն ասաց տղամարդը:

-Ապո գիտեմ, բայց տարբերակ չկա, մարդիկ քանի տարի ա էստեղ չեն եղել և մեծ պատմություն կդառա, եթե առանց իրենց ներկայության թաղենք հորը,-կողքի կանգնածներին նայելով պատասխանեց Ուսուբը:

Տարեց տղամարդը քաշելով Ուսուբի ձեռքը քայլեց դեպի դուրս: Դրսում դրված երկու աթոռ կար: Ուսուբը և իր զրուցակիցը նստեցին այդ աթոռներին: Տղամարդը, որին Ուսուբը ապո (հորեղբայր) էր ասում՝ ցածրաձայն ասաց.

-Մի ձև կա, բայց մի քիչ վտանգավոր է չգիտեմ ով կհամաձայնի մեզ հետ գալ:

-Ինչ էլ լինի պիտի փորձենք, չենք կարող մարդկանց էս վշտի մեջ մենակ թողնել,-համոզիչ պատասխանեց Ուսուբը:

-Դե ավանդույթը հարգելով և Աստծուն չզայրացնելու համար, էսօր պետք է Արաբին տանենք և դնենք իր համար փորած փոսում, բայց հող չենք լցնին: Մի քանի տղամարդկանցով պիտի մնանք էնտեղ գիշերով, դե հասկանում ես ինչու...,-խոսքը կիսատ թողեց:

Ուսուբը գլխով համաձայնության նշան անելով, վեր կացավ և գնաց հավաքված տղամարդկան մոտ: Կանգնած տղամարդկանցից երկուսին կանչեց և քայլեցին դեպի բակ: Արդեն մութն ընկնում էր և Ուսուբը երկու այլ տղամարդկանց հետ եկավ տարեց տղամարդու մոտ: Նրանք մի փոքր կանգնած զրուցեին և մտան տուն: Այդ ժամանակ հանգուցյալի տան մոտ կանգնեց մի Երազ մակնիշի մեքենա: Տանից դուրս հանեցին հանգուցյալի մարմինը և դրեցին մեքենայի մեջ: Մեքենան նստեցին նաև Ուսուբը, իր հետ եկած երկու տղամարդիկ և տարեց տղամարդը: Մեքենան շարժվեց դեպի գյուղի գերեզմանատուն: Արդեն կամաց կամաց արևը մայր էր մտնում: Մեքենա մի քանի րոպեից արդեն գյուղի գերեզմանատանն էր: Տղամարդիկ իջեցրին դագաղով մարմինը մեքենայից և դրեցին փոսի մեջ: Մետաղյա թիթեղի կտորով ծածկեցին փոսը և նորից նստեցին մեքենան: Մեքենայի դուռը բաց թողեցին, որպեսզի տեսադաշտ լինի: Արդեն բավական մթնել էր և լսվում էր գյուղի շան հաչոցները: Ապոն մի պահ նայելով իր կողքին նստած տղամարդկան խոսեց.

-Տղերք էս գիշեր հնարավոր է մի բան տեսնեք, որին չեք հավատա, բայց պետք ա մի քիչ ուժեղ լինեք: Էս գիշեր մահացածին պետք է այցելի Նասրդինը (հոգեառ հրեշտակ):

Տղամարդկանց համար սա անակնկալ էր, որքան էլ որ տեղիակ էին ավանդույթներին, սակայն իրենց կյանքում նման իրավիճակում չէին հայտնվել և անհասկանալի իրավիճակ էր իրենց համար: Նրանք ցույց չտվեցին իրենց վախը, բայց ապոն զգաց, որ ներքին անհանգստություն ունեն տղամարդիկ:

-Նասրդինը ողջերի համար չի գալիս: Ինքը մեզ չի էլ նկատի,-մի փոքր ժպիտով փորձեց վախի մթնոլորը ցրել ապոն:

Մութը արդեն թանձրացել էր և մեքենայում երևում էր միայն տղամարդկանց աչքերը, որոնք փայլում էին մթության մեջ: Հանկարծ մի ահարկու ձայն լսվեց, որը կարծես հենց փոսի միջից էր գալիս, որտեղ դրված էր դագաղը: Փոսը սկսեց լուսավորվել և մետաղյա թիթեղները այս ու այն կողմ ցրիվ եկան: Ապոն, որը եզդի հոգևորական էր՝ սկսեց աղոթել, իսկ մնացյալ տղամարդիկ քարացել էին իրենց տեսածից: Ձայնը և լույսը, որը կուրացնում էր ներկաների աչքերը՝ շարունակվեց մոտ մեկ րոպե, այնուհետև այն միանգամից վեր բարձրացավ և ձայնը կտրվեց: Փոսից մի հառաչանք լսվեց: Ապոն ավարտեց իր աղոթքը, իսկ ներկա մյուս տղամարդիկ շարունակում էին քարացած մնալ: Այս դեպքին ներկա տղամարդկանցից բոլորը՝ բացի ապոից մոտ մեկ ամիս կորցրել էին իրենց խոսելու ունակությունը և հիմա էլ, երբ հիշում են այս պատմության մասին՝ չեն կարողնաում թաքցնել իրենց սարսափելի զգացողությունները:


Slaq.am
Просмотров: 689 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024