Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 16:10
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ծխող կանանց թիվն աճել է

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Լուսանկարում են հայտնիները

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայ կանանց խնդիրները սեքսում

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 24 » Ինչ պատահեց, երբ պատահեց այն, ինչը պիտի չպատահեր...
15:48
Ինչ պատահեց, երբ պատահեց այն, ինչը պիտի չպատահեր...

Առավոտ էր…Երևանյան սովորական տխուր առավոտներից մեկը: Դե, իմ առավոտները միշտ սկսվում են 12:00-ից: Պատրաստեցի իմ սովորական առավոտյան ամենօրյա սուրճն ու տեղավորվեցի համակարգչիս առաջ, մի 15 րոպեով, որ սուրճի հետ վայելելեմ  նոր օրվա ավելի նոր, ու միաժամանակ էշ նորությունները: Մտա ֆեյսբուք… ոնց որ «день сурка»   ֆիլմը լիներ: Նույն մարդիկ օնլայն էին, օֆլայն էին բնականաբար նրանք, ովքեր գիշերն են լինում օնլայն: Նույն երգերի շարանը, նույն էշ նորությունները՝ որոնց արդեն երեկ ես կարդացել փոփոխված երևի մի երկու բառով, հերթական հիմար ստատուսների շարանները՝ որոնք ես թմրամոլի նման հա կարդում էի, հերքական անիմաստ բողոքի ակցիաները…թե ասա ու՞մ եք բողոքում, ով ա՞ ձեզ լսում…թե ասա ինչի՞ ես նայում է, ռադ արա ու տեղիցդ վեր կաց…Խմեցի սուրճի վերջին կումը, հանգցրեցի վերջին ծխախոտը, անջատեցի հանակարգիչը ու անցա գործի: Հիմա արդեն իմ մոտ էր սկսելու« день сурка»  ֆիլմը՝ հավաքել տունը, վազել խանութ, մի բան պատրաստել, ցնցուղ ընդունել ու էլի կախվել համակարգչից: Հաճելիորեն թե դժբախտաբար չեղավ այդ բանը: Նկատեցի, որ ծխախոտ չունեմ, բացեցի դրամապանակս…30 դրամ: Այ քեզ անակնկալ, բա ի՞նչ անեմ: Մտածեցի լավ, մի օր էլ ես հայավարի ապրեմ: Գնացի մոտակա խանութ ու էսպես ասված նիսվեցի…   :Բա լավ, հետո՞…հետո մոտեցա համակարգչիս ու հերթական անգամ մտա աշխատանք առաջարկող ցանցերը: Ասեմ, որ անհույս մտա…մի տարի փորփրել էի ու ոչ մի նորմալ աշխատանք չէի գտել, որն էլ որ նորմալ էր, գնացել էի ու պարզվել էր, որ էլի աննորմալ էր: Մի խոսքով, աչքովս հերթական հայտարարությունն ընկավ՝ գործավարուհի: Բայց նշվածն էլ գործակալություն չէր(անկեղծ ասած, զզվում եմ արդեն էդ բառից, որովհետև էնպիսի տպավորություն ա, որ բիզնես են դրել մարդկաց 2000 դրամը լափելու համար): Որոշեցի զանգել.

-Ալո, բարև ձեզ, ես զանգել եմ գործավարուհու աշխատանքի համար: 

-Այո լսում եմ, մենք գործակալություն ենք և ունենք թափուր տեղեր:

Ես դեռ իմ կյանքում էդ թափուր տեղերը  չեմ տեսել…զսպում եմ ինձ, որովհետև դեռ գործ ա պետք…

-Եկեք մեր հասցեով:

-Լավ:

-Կներեք, իսկ դուք քանի տարեկան ե՞ք:

-44

- Վայ չէ, ախր շա՜՜՜՜տ մեծ եք է՜՜՜:

-Բայց այնտեղ գրված չէր տարիքը, գրված էր միայն՝ հրավիրում ենք աշխատանքի հաճելի և բարեհամբույր արտաքինով կանանց և աղջիկների, անհրաժեշտ պայմաններ՝ բարձրագույն կրթություն, համակարգչի և ռուսերենի իմացություն:

-Այո, բայց 44 եք է ախր:

-Ձեր կարծիքով 44 տարեկանները  հաճելի և բարեհամբույր չե՞ն կարող լինել :

- Դե, եսիմ (Էշ-Էշ ծիծաղելով):

Եսիմ ու… զսպում եմ ինձ, որովհետև ԳՈՐԾ Ա ՊԵՏՔ:

-Գիտեք, ես կարող եմ ձեր տարիքին համապատասխան գործ առաջարկել:

-Օրինակ ի՞նչ գործ:

-Դե ասենք ռեստորանային համալիրում կամ հյուրանոցում հավաքարար, աման լվացող….տենց մի բան էլի…

Զսպում եմ ինձ, էլի զսպում, որովհետև….գործ ա պետք…

-Լավ, շատ բարի, ես կգամ 2 ժամ հետո

ԴԵ ԲՌՆՎԵՔ, ԳԱԼԻՍ ԵՄ:

Գալիս է ձեր բարձրագույն կրթությամբ, համակարգչի և ռուսերեն լեզվի իմացությումբ, ձեր կարծիքով պառավ, 44 տարեկան ոչ բարետես հավաքարարը: Գալիս եմ,որ ձեզ մի լավ մաքրեմ կեղտից…

Ես հո լավ գիտեի ես ինչ 44 տարեկան եմ…հագնվեցի,հարդարվեցի ոնց որ պետք էր, չմանրամասնեմ էլ ու դուրս եկա: Արդեն մտքում ծրագիր էի մշակում: Առաջին գործը՝պիտի համոզվեի, որ ես չեմ մենակ մտածում, որ ես 44 տարեկանի արտաքին չունեմ: Այս խոսքերը ես լսում եմ ամեն օր, բայց հիմնականում ծանոթներից, որոնք, կարող են և խաբուսիկ լինել (դե, հիմա մեծ մասը իրենց «Շոպլիկ»  ռեժիմի վրա են դրել…)

Սոցհարցում սկսեցի անել արդեն ամոթս կորցրած…կարծիքներ էի ուզում լսել: Ահել, ջահել, աղջիկ, տղա…բոլորը զարմանում էին, երևի գժի տեղ էին դնում, բայց արդեն միևնույն էր իմ համար,թե ինչ կմտածեն: Նույնիսկ պահանջում էի, որ ճիշտն ասեն ու չհաճոյախոսեն:

Սոցհարցման շրջանակների արդյունքում ստացա հետևյալ տվյալները՝ 30-33:

Վատ չի…հասա գրասենյակ, ինչպես բոլոր դաստիարակված մարդիկ թակեցի դուռը:

-Մտեք:

-Բարև ձեզ, կարելի է՞:

-Իհարկե, մոտոցեք, նստեք, ի՞նչ հարցով եք եկել:

-Ես ձեզ զանգել էի 2 ժամ առաջ աշխատանքի համար,ասեցիք եկեք, ես էլ եկել եմ:

-2 ժամ առա՞ջ, ինչ գործի համար:

-Հավաքարարի

Պլշած աչքերով վրաս ա նայում՝ աֆերիստ աղանդավորի միամիտ հայացքով:

-Ձեռք ե՞ք առնում:

-Բնավ:

-Եկեք լուրջ խոսենք:

-Ես լուրջ եմ խոսում, այդ դուք եք խառնվել:

-Դուք ո՞վ եք:

-Ես «Դժվար ապրուստ» սերիալի ապագա հերուսուհի Գայանե Խաչատրյանն եմ:

Արդեն խուճապ եմ նկատում աչքերում…նորից կրկնվում ա:

-Իսկ եթե լու՞րջ:

-Եթե լուրջ, արդեն ասեցի, դուք չեք հավատում…նորից եմ ասում՝ ես ձեր թափուր տեղը զբաղեցնող հավաքարարն եմ, լավագույն դեպքում աման լվացողը:

-Ոնց… էլի ապուշի հայացքով նայում ա վրաս

-Տենց:

-Լուրջ ե՞ք ասում:

-Հարգելիս, ես արդեն կես ժամ ա լուրջ եմ ասում, մի գուցե մի հատ էլ երդվե՞մ:

-Վաաայ, էս ինչ վատ բան ստացվեց:

-Ինչ վատ բան,հո մարդ չի՞ մեռել:

-Իմ վրա կխոսան է, որ ես ձեզ ուղղարկեմ ըտեղ:

-Ինչի՞:

-Դե դուք հավաքարարի տեսք չունեք:

Չէ սա լրիվ հիմար ա…պարզվում ա հավաքարարն էլ ինչ որ մի տեսակի պիտի լինի փաստորեն:

-Բա ես ի՞նչի տեսք ունեմ,- արդեն գոռացի ես…ինչ ա գնամ անձնագրիս մեջ ծննդյան թիվը փոխեմ, մի 15 տարի ջահելանամ, որ գործավարուհու աշխատանք ունենամ, թե գզգզված մազերով, չստիկներով, խալաթով գամ, որ հավաքարարի տիտղոսին արժանանամ:

-Հանգստացեք, ես հիմա ամեն ինչ կկարգավորեմ, մի րոպե մտածեմ…

Դե որ երկու րոպե մտածեր, հաստատ ուղեղը կվառվեր:

-Կլինի ես էլ մտածեմ ու ձեզ օգնեմ,- ասեցի ես ու զգացի  որ իմ պլանավորած ծրագրից ավելի զվարճալի ընթացք ա ստանում էս պատմությունը:

-Հա իհարկե,ես դեմ չեմ …(կարծես նույնիսկ ուրախացավ,որ իր գործը ես եմ անելու):

-Ի՞նչ կառաջարկեք դուք,- ասաց:

Դա արդեն տապալեց ինձ…ստացվում ա ես եկել եմ աշխատանքի տեղավորման գործակալություն, ինքս ինձ առաջարկ անելու համար…էստեղ են ասել՝ логика на гране фантастики…

Դե որ էդպես, հեսա կառաջարկեմ

-Առաջարկում եմ բաց նամակ գրել:

-Ու՞մ:

-Նախագահին…հիմա բոլորը նախագահին նամակ են գրում ու բաց: Դուք էլ գրեք:

-Էէէէէէէէէ էլի կատակում եք՞:

-Ամենևին, գրեք ինչի մարդկանց 30 –ից հետո թոշակ չեք տալիս, եթե իրականում չկան էդ ձեր ասած թափուր տեղերը, մարդիկ գնան մեռնե՞ն, որ ԽՍՀՄ-ի օրոք են սովորել, սովորել են ռուսաց լեզու ու հիմա տարիքով են, անգլերեն չգիտեն, որը շատ դեպքերում ձևական բնույթ ա կրում: Այ էսպիսի մի բովանդակությամբ մի բան գրեք, մեկ էլ տեսար էդ բաց նամակը կարդաց ու մի բան ձեռնարկեց: Դուք ինձնից կպրծնեք, ես էլ ձեզնից…

-Վաաաա՜յ էս ինչ լավ հումոր ունեք, դուք իմ դուրը շատ եկաք…Ես հիմա կգամ:

Գնաց…սպասում եմ…10 րոպե հետո եկավ մի մարդու հետ: Սա իբր գործով ա մտել, մի երկու հիմար, անիմաստ շարժում արեց, թղթերի հետ խաղաց ու գնաց: Աղջիկը անհանգիստ բարբաջեց:

-Հեսա մի քիչ սպասեք ,կգա կասի:

-Դուք հանգիստ եղեք,-ասեցի ես,- և առանձնապես մի նեղվեք, որովհետև ես մի տարուց ավել ա, ինչ սպասում եմ արդեն, ուրեմն, մի քիչ էլ կսպասեմ….

Մեկա էս աղջիկը իմ հեգնանքը չի հասկանում, հիմար ա ինքը…հիմար ա ու գործ ունի: Երևի հիմա հիմար լինելը լավ բան ա, տեղյակ չեմ:

Անցավ 10 րոպե, եկավ տղամարդը…

-Մեր աշխատողը ասեց ձեր տվյալները:

Համբերության բաժակս լցվեց, նորից հեգնանքով ասեցի:

-Ո՞ր տվյալները՝ 90-60-90:

-Լավ էլ կատակասեր աղջիկ ես հա:

-Կատակասեր հավաքարար եմ:

-Լավ եկեք լուրջ խոսենք, դուք կաստինգի մենեջեր կաշխատե՞ք:

-Ոչ,-ասեցի կոպիտ:

Իմ նպատակն էր գոնե մեկին ստորացնել, որ հասկանան, որ 28 –ից հետո կյանքը չի վերջանում ու մարդը ինվալիդ չի դառնում, որ մինչև 28 տարեկանների մեծ մասի մոտ ուղեղի տեղը սպունգ ա դրած՝ գուբկա, ու էն էլ չոր: Թաց որ լիներ գոնե մի քիչ ծանր կլինեին ու իրենց պահելու, խոսելու ձև կունենային: Գոնե մինիմալ էդ ok- ի տեղը կասեին ՝լավ, բայց չէ եթե իրենք «լավ»  ասեն, էլի պիտի աղավաղեն…ասում են «լյավ»: Խոսում են իրար հետ միայն իկ մասնիկը օգտագործելով՝ մռութիկ, համովիկ, կյանքուլիկ…նույնիսկ էդ ok- ը ասում են ok-իկ: Վերջերս մեկը ասեց կոֆեյիկ կխմե՞ս: Ասեցի չէ գարեջուրիկ կխմեմ, ապուշ…

Լավ, անցնենք առաջ…

-Ինչի՞ բայց տենց կոպիտ,-ասում ա:

-Որովհետև ես հավաքարար եմ ուզում աշխատել ու վերջ:

-Բայց ինչի՞:

- 44 տարեկան եմ էլի,- հեգնւմ եմ ես:

-Հա բայց մենք չգիտեինք, որ դուք սենց 44 տարեկան եք:

-Սենց ո՞նց…90-60-90 ի կարգի հա՞…դրա համար մարդկանց մի դատեք տարիքով, ամեն մարդ չի որ մինչև 28 մարալ ա և գիտուն:

Աղջիկը արդեն սկսել էր սեղանի տակ սողոսկել, խոսակցության մեջ ասել էր, որ 27 տարեկան ա, բայց իրա պատկերացրած 44 ի տեսքից ոչինչով չէր տարբերվում: Ինքը դրա մասին տեղյակ չէր մինչ օրս ու երևի, մտքում ինձ էր անիծում:

-Հիմա ինչա չե՞ք ուզում իմ հետ համագործակցել (համագործակցելը կարար նույնիսկ երկիմաստ լիներ, որովհետև հայացքը դա էր ասում):

-Իհարկե ոչ:

-Ես ձեզ չեմ հասկանում:

-Ի տարբերություն ձեզ, ես ձեզ շատ լավ եմ հասկանում:

-Այսի՞նքն…

Արդեն պայթում էի, արյունս եռում էր…ու ասեցի վերջին նախադասությունը

-Բացատրեմ՝ ես ձեզ մերժում եմ միայն մի պատճառով, չնայած նրան, որ ինձ աշխատանք ա պետք ու շատերին ա պետք, որոնք 30-ից անց են և արհամարվում են: Մերժում եմ, որ չմերժեք մյուսներին ու էլ չասեք մենք թափուր տեղ չունենք ձեր տարիքի համար, ունենք միայն հավաքարարի տեղ…

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Երկուսն էլ սառել էին, դուռը հանգիստ բացեցի, մի քիչ անհանգիստ փակեցի ու հեռացա…

Ինչ ասեմ…մի բան մենակ

ՀԱՅԱՍՏԱՆ ասելիս ոտքերս դողում են…

Հիմա արդեն վախից ու ամոթից…


https://www.facebook.com/notes/gayane-khachatryan/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%81-%D5%A5%D6%80%D5%A2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%81-%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A8-%D5%BA%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%B9%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80/466891053384439?comment_id=4119118&offset=0&total_comments=47&notif_t=note_reply


Просмотров: 611 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024