Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 05:19
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Յասիր Արաֆաթի հագուստի ու անձնական իրերի վրա հայտնաբերվել են պոլոնիումի հետքեր

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

Հայ կանանց խնդիրները սեքսում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Հունիս » 15 » Ինչո՞ւ է ինքնասպանություն գործել Վրեժ Իսրայելյանը. Նա իր ցավն իր մեջ սպանեց
08:27
Ինչո՞ւ է ինքնասպանություն գործել Վրեժ Իսրայելյանը. Նա իր ցավն իր մեջ սպանեց
Ինչո՞ւ է ինքնասպանություն գործել Վրեժ Իսրայելյանը. Նա իր ցավն իր մեջ սպանեց
Գրող, արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանին վերջին հրաժեշտը կլինի այսօր` հունիսի 15-ին, ժամը 14.30-ին, Գրողների միությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` նշելով, որ հարազատները ցանկություն են հայտնել, որպեսզի հոգեհանգիստը լինի նրա հարազատ գյուղում, այն կլինի ժամը 18.00-ին Աշնակ գյուղում: Վրեժ Իսրայելյանի հուղարկավորությունը կկայանա հունիսի 16-ին  ժամը 14.00-ին ծննդավայրում:

Լեւոն Անանյանը, ով մտերիմ հարաբերություններ ուներ Վրեժ Իսրայելյանի հետ, մեզ հետ զրույցում պատմեց, որ նրան վերջին անգամ տեսել է ծննդյան օրը` ապրիլի 2-ին: Գրողի մոտ թոքերի քաղցկեղը հայտնաբերվել է վերջին շաբաթվա ընթացքում, հետազոտվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, այնուհետեւ անալիզներն ուղարկվել են արտասահման եւ դեպքից մեկ օր առաջ եկել է պատասխան, որ նրա մոտ քաղցկեղի վերջին փուլն է, արդեն մետաստազներ են առկա: Լեւոն Անանյանը նշեց, որ հարազատները նրան այդ մասին չէին ասել, թաքցրել են հիվանդության փաստը, սակայն ինքը, վերջիվերջո, իմացել էր, եւ երբ առավոտյան կինը գնացել էր գնումների, գրություն է թողել  եւ ինքնասպանություն գործել:

Նա, մասնավորապես, նամակում գրել էր, թե շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել եւ գրել. «Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:

Լեւոն Անանյանը պատմեց նաեւ, որ նամակի մոտ դրված է եղել իր կողմից հեղինակած «Վաղ, թե ուշ» գիրքը, որը Գրողների միության կողմից մրցանակի է արժանացել: «Ինքը խիզախ մարդ էր, չուզեցավ բեռ դառնալ, հոգս պատճառել հարազատներին, ընկերներին, ինքը մտածեց ուրիշների ցավի մասին, իր ցավը իր մեջ սպանեց»,- ասաց Լեւոն Անանյանը:

Վրեժ Իսրայելյանի ճանաչողները եւ չճանաչողները, հարազատներն ու բարեկամները ցնցված են նրա` ինքնասպանություն գործելու մասին լուրից: Նրանք բոլորը Վրեժ Իսրայելյանին բնութագրում են որպես հանգիստ, համեստ, ընկերասեր, լավատես, հավասարակշռված անձնավորություն, ով երբեք իր խնդիրների մասին չէր խոսում, չէր բողոքում, ապրում էր ուրիշի ցավով: Նա ամուսնացած էր, որդին ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչն է, ուներ թոռնիկներ:

Նրա հետ մոտ 20 տարի Պաշտպանության նախարարությունում աշխատած, կոլեգա ու ընկեր Սեյրան Շահսուվարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ  երբ ինքը լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ էր, Վրեժ Իսրայելյանը թերթի խմբագիրն էր, իսկ երբ ինքը դարձավ նախարարի մամուլի քարտուղար, վերջինս դարձավ վարչության պետ: Միեւնույն ժամանակ, Սեյրան Շահսուվարյանը շեշտեց, որ իրենք երբեք ղեկավար-ենթակա հարաբերություններ չեն ունեցել, շատ ջերմ, ընկերական հարաբերություններ են եղել, ստեղծագործական մթնոլորտ:  «Հանգիստ, ծանրակշիռ, պինդ  բնավորություն ունեցող, հավասարակշռված անձնավորություն էր, իր գործին նայող, երբեք ուրիշների գործերին չխառնվող, ուրիշի ցավին հասնող: Հանկարծ լսեր, որ մի տեղ մրջյուն են տրորել, ինքը դրանից կտխրեր, ընկերասեր ու ընկերամոտ էր»,- ասաց նա:

Սեյրան Շահսուվարյանը պատմեց, որ սուրճ առանձնապես շատ չէր խմում, գարեջրի սիրահար էր, «առիթներ լինում էին, գնում էինք միասին գարեջուր խմելու, խոսում էինք ամենատարբեր բաների մասին, զարմանալիորեն երբեք իր հոգսերի մասին չէր խոսում, զանգում էր, ասում էր խոսելու բան կա, մեր ընկերներից մեկի որդուն մի բանով պետք է օգնենք»: «Ես չեմ հիշում մի դեպք, որ երբեւէ խոսա իր խնդրի մասին: մաքսիմալ տարված էր ուրիշի հոգսերով»,- նշեց նա:

Շահսուվարյանը պատմեց, որ Վրեժ Իսրայելյանը շատ էր սիրում շախմատ, բլոտ խաղալ, բայց ահավոր չէր սիրում պարտվել, «նույնիսկ թղթախաղին շատ լուրջ էր վերաբերում, հենց այնպես չէր խաղում, առիթներ է եղել` միասին են խաղացել, իմ համար մեկ է կտանեմ, կպարտվեմ, բայց ինքը լուրջ էր մոտենում իր խաղին: Նստում էր, հաշվարկում էր, կարող էր նայելով հաշվարկել, թե ում ձեռքին ինչ թուղթ կլինի, լրջացնում էր այդ ամեն ինչը, եւ երբ պարտվում էր, մտածում էր, թե ոնց կարող էր սխալ հաշվարկել, շատ լուրջ էր տրամադրված շախմատում եւ բլոտում»:

Սեյրան Շահսուվարյանը Վրեժ Իսրայելյանը վերջին անգամ նրան մեկ-երկու ամիս առաջ է հանդիպել պատահական փողոցում, մի 10 րոպե զրուցել են, հետաքրքվել միմյանցով, նա ասել է, որ լավ է, գիրք է գրում: «Երբեք չեմ հիշում, որ մի անգամ ասեր գլուխս ցավում է, երբեք ոչ մի բողոք չեմ լսել, երեկ երբ իմացանք, շատ տխրեցինք, պայմանավորվել էինք, որ պիտի ուղարկել արտասահման` քիմիաթերապիա անցնելու»,- պատմեց Սեյրան Շահսուվարյանը` շեշտելով, որ շատ էր ծխում, ահավոր շատ էր ծխում:

Ինչ վերաբերում է զենքին, որով նա իրեն կրակել է, Սեյրան Շահսուվարյանն ասաց, որ իրենք նախարարից տարբեր առիթներով զենք են նվեր ստացել, իսկ Վրեժ Իսրայելյանը հարգված զինվորական էր, երկարամյա ստաժով, հաստատ զենքով պարգեւատրվել է:

Հիշեցնենք, որ հայտնի հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը հունիսի 14-ին ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Վրեժ Իսրայելյանի դիակը, հանգամանքները պարզվում են: Մեր տեղեկություններով` նրա մոտ վերջերս հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ` խորացված վիճակում: Նա ինքնասպանությունը գործել է հրազենի կիրառմամբ:

Նշենք, որ  հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր  1949թ  ապրիլի 2-ին Երեւանում: «Տոնապետ» գրքի համար նա ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր  1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:

1979-81-թթ գրական աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:

Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն):


Լուրեր Հայաստանից - NEWS.am
Просмотров: 534 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024