Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 10:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Հինգ նրբություն` սեքսում

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

Продовольственная вкус

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 1 » Ինչո՞ւ ենք համացանցում սեր փնտրում
09:16
Ինչո՞ւ ենք համացանցում սեր փնտրում
Ինչո՞ւ ենք համացանցում սեր փնտրում

Վիրտուալ համայնքը սուպերմարկետի պես մի բան է, որտեղ ոմանք փնտրում են կյանքի ուղեկից, ոմանք էլ` մի գիշերվա կողակից: Սեքսուալ հեղափոխությունը, որի մասին միշտ խոսվում է, կարծես թե փոխադրվել է այլ դաշտ. համաշխարհային սարդոստայնում գիշեր-ցերեկ մշակվում են սիրային մարտավարություններ և ստրատեգիաներ: Այստեղ հանդիպում են ու բաժանվում կամ միանգամից կամ որոշ ժամանակ անց` միասին «ապրելով» վիրտուալ իրենց հարաբերությունը: Համացանցում տեղ կգտնի ցանկացած ֆանտազիա: Սակայն շատ դեպքերում, ինչպես փաստում են ընտանեկան հոգեբանները, համացանցում ծանոթություն փնտրողների նպատակը մեկն է` «լրացնել» իրենց մենակությունը: Իհարկե հանդիպում են սեքսուալ որսորդներ, սակայն տղամարդկանց և կանանց մեծամասնությունը ձգտում է իրենց զույգ գտնել, որպեսզի հանգստյան օրերը կամ արձակուրդները միայնակ չանցկացնեն»: Ինչ-որ մեկը հույս ունի համացանցի միջոցով գտնել իր երկրորդ կեսին, քանի որ, թվում է, թե թեկնածուների անվերջ ցուցակները փորփրելիս վերջապես կգտնենք այն միակին: Մի՞թե իրական կյանքում շփման համար ժամանակ չի մնացել: Նախկինում ծանոթության ամենահայտնիմիջոցները աշխատանքի, ուսման վայրերն, սրճարաններն ու վերջապես փողոցն էին, սակայն այսօր ամեն ինչ փոխվել է: Բացի այդ` մեծ քաղաքում ապրող մարդկանց բնորոշ` սեփական անձի օտարումը դժվարեցնում է հավանական զուգընկերոջ որոնումը: Այդ պատճառով էլ համացանցը դարձել է երիտասարդության համար ծանոթության ամենահուսալի ու հեշտ միջոցը: Համացանցում ընկերներ և ոչ միայն փնտրելիս փորձում ենք որքան հնարավոր է շահեկան տպավորություն գործել, որպեսզի արժանանանք ուշադրության և սիրո: Ֆեյսբուքյան պրոֆայլներում նշված հոբբիները, սովորությունները, հետաքրքրությունները, տարիքն ու նախընտրած երաժշտությունն ու գրականությունն այնպես է ընտրվում, որպեսզի դրանք միանգամից ուշադրություն գրավեն: Չէ՞ որ բոլոր օգտատերերը ձգտում են այնպես անել, որպեսզի իրենց վիրտուալ կերպարը սեր ու հարգանք վայելի, լինի վարկանիշային ու գրավիչ: Մեր մասին համացանցում խոսելիս մենք ներկայացնում ենք այն, ինչ ցանկանում ենք, այն, ինչ շահեկան ենք համարում: Իրական կյանքում էլ ենք նույնը անում: Այսինքն` այստեղ համացանցն ու իրական կյանքը շփման եզրեր ունեն: Սակայն արդյո՞ք իրական կյանքում նույնքան հաջողությամբ կարող ենք ինքներս մեզ շահեկան դիրքից ներկայացնել: Կասկածում եմ… Իրական կյանքում մենք ենթագիտակցորեն թաքցնում ենք սեր գտնելու մեր սպասումներն ու հույսերը: Համացանցային հարաբերություններն այլ կերպ են ընթանում. մենք հստակ գիտենք, թե ինչպիսին պետք է լինի այն մարդը, ում հետ ցանկանում ենք ծանոթանալ: Մենք փնտրում ենք մեր նմաններին: Մենք ճաշակի, հետաքրքրությունների, տեսակետերի նմանություն ենք փնտրում, ինչը որոշ չափով կարող է լրացնել վիրտուալ հարաբերությունների անիրականությունը: Սակայն այստեղ մեր մարմինը լռում է. դիմացինի իդեալականացումն ու ընտրողական վերաբերմունքն այնքան կարևոր են դառնում, որ մենք զրկվում ենք մարմական և ոչ վերբալ ազդակներն ընկալելու հնարավորությունից: Դիմացինի մասին ցանկացած տեղեկատվություն ընդունվում է չափազանցված վիճակում, այսինքն` մենք կորցնում ենք իրականության զգացումը:

Ամբողջական նյութն՝ այստեղ:

Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 619 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024