Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 11:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

ՀԱՄԲՈՒՅՐ

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Прикол : Жми КЛАСС

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Անհաջող մարզանք

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Январь » 27 » Ինչու է մահանում սերը. 4 պատճառ
11:08
Ինչու է մահանում սերը. 4 պատճառ


Հաճախ է պատահում, երբ իրար շատ մտերիմ, երկու հարազատ և թվում է ամենասիրելի մարդիկ միմյանց համար հանկարծ դառնում են օտար: Հետաքրքիր է՝ ինչն է պատճառ դառնում, որ սերն անցնում է, զգացմունքները սառչում, ասես երբեք էլ չեն եղել…

Զգացմունքի վերանալու պատճառներից մեկը հոգեբանները տեսնում են կենցաղային խնդիրներիմեջ: Իսկապես, մինչև ամուսնանալը զույգը փորձում է ինչքան հնարավոր է լավ ներկայանալ, միմյանց ցույց են տալիս լավ կողմերը, ավելի համբերատար են, ավելի զիջող, ամեն օրը տոն է նրանց համար: Հենց երիտասարդ զույգը սկսում է միասին ապրել, ամեն ինչ կարծես նոր էջից է սկսվում: Վարդագույն ակնոցները կամաց-կամաց զիջում են իրականությանը, սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել, ի հայտ են գալիս թերությունները, որոնց հետ դիմացինը միշտ չէ, որ պատրաստ է համակերպվել: Սկսվում են վեճերը, սկանդալները, բաժանումները: Իսկ պատճառը' չէինք համապատախսանում բնավորություններով: Հարցն այն է, թե արդյոք չէիք համապատասխանում, թե չէիք ուզում համապատասխանել: Եթե ընտանիքի հանդեպ ի սկզբանե լուրջ մոտեցում ունեք, եթե իսկապես այդ սերը եղել է, լցվեք համբերությամբ, մի թողեք, որ զգացմունքն անհետանա կայծի պես:

Երկրորդ պատճառը նույնպես տարբերության մեջ է, բայց ոչ թե բնավորությունների, այլ հետաքրքրությունների: Բավական հաճախ է պատահում, որ զույգի մոտ կարծես ամեն ինչ կարգին է բնավորության հարցում, սակայն այդպես էլ ներդաշնակության հասնել չի ստացվում:Նրանք միմյանց հանդեպ բարի են, հոգատար, հասկացող, բայց այս ամենին ին-որ բան պակասում է: Բանն այն է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում համատեղել իրենց հետարքրությունները, որոնք այդքան տարբեր են: Օրինակ՝ մեկը նախընտրում է ակտիվ, էքստրեմալ հանգիստ, իսկ մյուսը սիրում է նստել տանը, մեկը շփվող է, ակտիվ, մյուսը՝ լուռ ու բարդույթավորված: Մինչև ամուսնական հարաբերությունները նրանք ամեն ինչ անում են իրար հետաքրքիր թվալու համար, իսկ ամուսնությունից հետո' թուլանում:

Երրորդ պատճառը խանդն է: Ոչինչ այդպես չի սպանում սերը, ինչպես այս քայքայիչ զգացմունքը: Խանդոտ մարդու հետ շատ դժվար է թե ֆիզիկապես, թե հոգեպես: Բանտարկվածի տպավորություն է ստեղծվում սիրելիի գրկում: Այս դեպքում զույգերից երկրորդը կորցնում է իր ինքնուրույնությունը: Նա կախված է դառնում իր կողակցի տրամադրության անգամ ամենաչնչին փոփոխությունից: Որոշ ժամանակ անց սերն անցնում է' թողնելով միայն հոգնածություն այդ հարաբերություններից, անգամ ատելության հասնող զգացմունք:

Չորրորդ պատճառը, որը սպանում է սերը այսպես ասված «նորաձև» լինելն է: Հարցն այն է, որ հիմա նորաձև չեն երկարատև հարաբերությունները, ամուսնությունն ու միասին ամբողջ կյանք անցկացնելը: Դրանով կարող են հպարտանալ միայն մեր ծնողները, տատիկներն ու պապիկները: Հիմա արդեն հնարավոր չէ ամուսնանալ մեկ անգամ' ամբողջ կյանքի համար: Սրա պատճառը երիտասարդների մոտ իրար լավ ճանաչելու ցանկության բացակայությունն է: Այդպիսի կարևոր որոշում ընդունելով' նրանք շտապում են համարվել ամուսնացած, որպեսզի ապացուցեն բոլորին, որ արդեն բավականին հասուն են, ինքնուրույն: Իսկ այստեղից ահա առաջանում են վերը թվարկված պատճառները, որից էլ զույգը քանդվում է' փոշիացնելով զգացմունքները:

Просмотров: 612 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024