Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 11:49
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը փորձել է ինքնասպան լինել

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կնոջ սեքսուալության սահմանները

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Поиск

Главная » 2013 » Հունիս » 30 » Ինչու է վտանգավոր հանգիստը Թուրքիայում
14:26
Ինչու է վտանգավոր հանգիստը Թուրքիայում

Որքան էլ մատչելի ու գրավիչ լինի Թուրքիայում հանգստանալը, այնուամենայնիվ Թուրքիան մի պետություն է, որտեղ դեռևս չեն հարգվում զբոսաշրջիկների իրավունքները:

Գների մատչելիության պատճառով ոչ միայն Հայաստանից, այլև Գերմանիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Անգլիայից և այլ երկրներից այստեղ եկած զբոսաշրջիկները հաճախ հեռանում են բռնության ենթարկված: Վերջին շրջանում բրիտանացի զբոսաշրջիկներից մեկին Թուրքիայի Մարմարիս քաղաքում երիտասարդները մերկացրել և դանակահարել էին՝ տեղի բարերից մեկում մի թրքուհու համբուրելու համար: 17-ամյա երիտասարդին դանակահարելուց հետո նրան նաև վնասել էին ածելիով ու հեռացել: 

ԱՄՆ քաղաքացի մեկ այլ զբոսաշրջիկի թուրքական իշխանությունները սպառնում են 12 տարվա ազատազրկմամբ՝ Թուրքիայից մի քանի հասարակ ավազաքար իր հետ փոխադրելու համար: Զբոսաշրջիկը խճաքարերն իր հետ վերցրել է որպես հուշանվեր: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ մարմարի եռանկյունի մի քար և աղյուսի մի կտոր Թուրքիայի համար մշակութային հարստություն են: Նման դեպք Անթալիայում տեղի է ունեցել նաև մի ռուս զբոսաշրջիկի հետ, երբ նրա պայուսակում մարմարի քար հայտնաբերելուց հետո ձերբակալել են: 

Թուրքիայում անվտանգ չէ նաև զվարճանքի միջոցներից օգտվելը, օրինակ՝ օդապարիկով թռչելը կամ ալկոհոլ օգտագործելը: Մայիսի 20-ին Թուրքիայում զբոսաշրջիկների օդապարիկն ընկավ, որի հետևանքով մեկ զբոսաշրջիկ մահացավ, իսկ 18-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Օդապարիկը 300 մ բարձրության վրա մեկ այլ օդապարիկի էր բախվել, ինչի հետևանքով նրանցից մեկը կորցրել էր հավասարակշռությունն ու սկսել կտրուկ իջնել: 

Ժամանակին մեծ հնչեղություն ստացավ Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին ալկոհոլով թունավորելու դեպքը, որը կատարած մեղադրյալները դատապարտվեցին 90 տարվա ազատազրկման: Զբոսաշրջիկներին վաճառվող ալկոհոլի մեջ եղել էր մեծ քանակությամբ մահացու վտանգավոր թույն՝ մեթանոլ: Դեռևս 2011 թվականին շուրջ 100 ռուս զբոսաշրջիկներ Թուրքիայի Բոդրում հանգստավայրում հանգստանալիս թունավորվել էին կեղծ ալկոհոլից: Միջադեպի արդյունքում մահացել էր 5 զբոսաշրջիկ: 

Վերջին տարիներին Թուրքիա մեկնող հանգստացողների թիվը էապես սկսել է նվազել՝ զբոսաշրջիկների հանդեպ անփույթ վերաբերմունքի և վերջին շրջանում Թուրքիայում ծայր առած բախումների պատճառով: 

Անկումը նկատվում է դեռևս 2012 թվականից, երբ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2012թ. հունվարից մարտ ընկած հատվածում Թուրքիա է ժամանել 3.44 մլն արտասահմանցի, ինչը 6.35 տոկոսով քիչ է 2011 թվականի նույն ժամանակահատվածից:

1in.am
Просмотров: 495 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024