Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 21:24
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Թեթև ապրելու 10 գրավական

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

Քոչարի ֆլեշմոբ

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

Поиск

Главная » 2013 » Հունիս » 26 » Ինչու՞ են տղաները հոգնում աղջիկներից
11:23
Ինչու՞ են տղաները հոգնում աղջիկներից

Հաճախ է պատահում, որ, անգամ, երկար հարաբերությունից հետո տղաները հեռանում են: Իրականում, ով է մեղավոր դժվար է պատասխանել, բայց նշենք, որ աղջիկների մեղավորությունը ակնհայտորեն կա: Այսպիսով ինրպե՞ս պետք է անեն աղջիկները, որ տղաները չձանձրանան իրենցից ու չհեռանան:

Առաջին հերթին յուրաքանչյուր մարդուն հատուկ է ինչ-որ նոր զգացողության ցանկությունը: Սակայն եթե կանայք այն բավարարում են նոր հագուստ գնելով կամ մազերը ներկելով, ապա տղամարդիկ, որ բնությունից որսորդ են, նորություն են փնտրում հարաբերություններում:

Երկրորդ` կարևոր դեր է խաղում նաև նվաճողական բնազդը: Այն չի կարելի վերացնել, փոխարենը կարելի է խաղալ դրա հետ: Թե ինչպես' շուտով կիմանաս:

Երրորդ` կնոջ արժեքը կորում է նրա հասանելիության պատճառով: Կան մարդիկ, ում հետ կարելի է շփվել այն ժամանակ, երբ ցանկանում ես. նրանք միշտ հասանելի են, սակայն կան ավելի «դժվարամատչելի» մարդիկ, որոնց այդքան էլ հեշտ չի գտնել: Պե՞տք է արդյոք ասել, թե ում հետ է ավելի ցանկալի շփվել:

Տղային չձանձրացնելու համար պետք է դառնալ այնպիսին, որ նա չհոգնի քեզ սիրելուց' ուժեղ, անկախ ու հաջողակ:

1. Կորցնելու վախ սերմանել. Փորձիր խաղալ այսպիսի մի խաղ. «մոտ-հեռու»: Որոշ ժամանակ նրա հետ շատ լավ եղիր' նուրբ ու բարի, մեկ էլ հոպ ու անհետացիր: Եթե ցանկանում է հանդիպել' «ներիր, այսօր չեմ կարող», զանգում է' տանը չես, իսկ եթե պատասխանում ես հեռախոսին' «օյ, շատ զբաղված եմ, կներես»: Թող նա կարոտի քեզ: Նա գլուխ կջարդի, թե ինչու ես այդպես վարվում, ինչը նրան միշտ հետաքրքրված կպահի:

2. Եվս մեկ խաղ «այսօր-վաղը». Այսօր դու իսկական հրաշք ես. դուրդ գալիս է, ինչ էլ նա ասի կամ անի, ամեն ինչում համաձայնում ես նրա հետ, քնքուշ ես: Իսկ վաղը դու սառցե թագուհին ես. քմահաճ եղիր, նրան նկատողություններ արա, մի թող, որ դիպչի քեզ: Եվ ոչ մի բացատրություն: Թող իր մեջ փնտրի… Սակայն հիշիր, որ այս խաղը չպիտի մշտական բնույթ կրի, հակառակ դեպքում նա քեզ պարզապես խենթի տեղ կդնի: Կարևորը նա կիմանա, որ դու տարբեր ես, միշտ նորը: Նա կհասկանա, որ քեզ ընդհանրապես չի ճանաչում:

3. Անկախություն և նպատակասլացություն. դու զբաղված ես և քո նպատակներն ունես:

4. Նոր գիտելիքներ. քեզ հետ հետաքրքիր է շփվել, դու զարգանում ես, ոչ թե դոփում ես նույն տեղում:

5. Նոր ծանոթություններ. մեծանում է մրցակցությունը: Դու հետաքրքիր ես ոչ միայն նրան, այլև ուրիշներին:

6. Սպասեցրու նրան. մի բան ասա ու խոսքդ կիսատ թող: Ասա «Վաղը կպատմեմ»: Կարող ես նաև անակնկալ պատրաստել, բայց ասել, որ հանգստյան օրերին կիմանա, թե ինչ է դա:

Տղային պահելու միջոցները շատ են. այստեղ ոչ մի խարդախություն չկա, պարզ բաներ են, որոնք միայն ամրապնդում են հարաբերությունները: Նման միջոցներ կարելի է ինքնուրույն գտնել, ամեն ինչ կախված է քեզնից ու ընկերոջիցդ:

operativ.am

Просмотров: 565 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024