Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 04:02
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

[Անիմացիա]
Սեղմիր Клас

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Համբույրի 9 կանոնները

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Ռոբերտո Կառլոսից վեց ավտոմեքենա է առգրավվել

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Մարզիկը ծռել է մրցակցի քիթը

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 28 » Ինչու փեսան լքեց հարսին հենց խորանի առաջ
21:39
Ինչու փեսան լքեց հարսին հենց խորանի առաջ
Ինչու փեսան լքեց հարսին հենց խորանի առաջ

Slaq.am-ի էլեկտրոնային հասցեին վերջերս մի տարօրինակ նամակ էր եկել, որն իր բովանդակությամբ տարբերվում էր մինչ այս եկած բոլոր նամակներից: Հերոսուհին խոստովանում էր տարիներ առաջ իր անուղղելի սխալը, որը կարող էր ճակատագրական հետք թողնել, եթե… Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք առանց խմբագրման, փոխված են միայն հերոսների անունները` հետագա խնդիրներից ձերբազատելու համար:

Ես և Արամը հանդիպեցինք ընկերուհուս` Մանեի, ծննդյան օրը: Արամն ու Մանեն ընկերություն էին անում մի քանի ամիս ու արդեն որոշել էին օրինականացնել իրենց հարաբերությունները: Ես Արամի մասին շատ էի լսել, Մանեն անդադար պատմում էր իր արքայազնի մասին: Սակայն իմ մտքով անգամ չէր անցնի, որ Արամին տեսնելուս առաջին իսկ հայացքից կսիրահարվեի ու կկորցնեի ողջամտությունս: Սերս անքան ուժգին էր, որ մոռացել էի ամեն ինչ: Մանեին ատում էի. սկսեցի պլաններ մշակել, թե ինչպես պետք է հեռացնեմ Մանեին Արամի ճանապարհից: Նպատակն արդարացնում է միջոցները. Սկսեցի շարժվել այս սկզբունքով ու ի վերջո Արամին ստեցի` ասելով, որ Մանեն դավաճանում է իրեն: Արամը, քանի որ շատ խանդոտ էր ու ինձ էլ վստահում էր, չկասկածեց: Այդ օրն էլ հենց օգտվեցի Արամի ընկճված տրամադրությունից ու խոստովանեցի, որ սիրում եմ: Մի քանի շաբաթ անց Արամին հրավիրեցի մեր տուն` ընտանիքիս հետ ծանոթանալու, որտեղ էլ հայրս նշանակեց մեր նշանադրության օրը, որից մեկ շաբաթ անց պետք է կայանար հարսանիքը: Մանեն, լսելով իմ ու Արամի հարաբերությունների մասին, կարծել էր, թե մենք իրեն դավաճանել ենք ի սկզբանե: Մի օր էլ` հարսանիքի նախորդ օրը, եկավ մեր տուն, խոստովանեց, որ երեխայի է սպասում, իսկ ես շատ դաժան վարվեցի նրա հետ, ասելով որ չխաթարի մեր երջանկությունը: Մանեն հեռացավ արցունքոտ աչքերով: Ես այդ օրն ամբողջ գիշեր չկարողացա քնել, մեղքի զգացողությունը պատել էր ինձ, սակայն ուշ էր հետ կանգնել: Ես գիտեի, որ Արամն ու Մանեն իրար հետ չեն էլ խոսել բաժանման պահից: Արամն անգամ բացատրություն չի պատանջել, իսկ Մանեն չի էլ փորձել վերականգնել իրենց հարաբերությունները: Հարսանիքիս օրը բոլորն ուրախ էին, երջանիկ, բացի ինձնից: Սարսափը պատել էր ինձ: Այդքան անհանգիստ երբեք չէի եղել: Արդեն խորանի մոտ էինք, երբ Մանեն խելակորույս ներս մտավ եկեղեցի ու վազելով հասավ մեզ: Գրկեց Արամին ու ասաց, որ երեխա են ունենալու: Այդ պահին եկեղեցի մտավ նաև Արամի մոտ ընկերը, ով միակն էր, որ գիտեր նրանց բաժանման պատճատը և հենց նա էլ պատմել էր Մանեին ողջ ճշմարտությունը: Արամի ընկերը կանգնեց ուղիղ իմ դիմաց ու ասաց, որ Մանեն անմեղ է: Ես ոչինչ չեմ հիշում, ուշաթափվել էի, ու ինձ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ օրեր անց իմացա, որ հենց նույն պահին Արամը քահանային խնդրել է օրհնել իր և Մանեի միությունը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 700 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024