Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 18:43
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Տորթ «Ամառային»

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Գալիսիա Անխելես Դյուրան

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Поиск

Главная » 2013 » Апрель » 7 » Ինչու տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ
09:30
Ինչու տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ
Ինչու տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ

-Ես գիտեմ միայն մեկ լուրջ փաստարկ ամուսնանալու համար. որպեսզի մայրս դադարի անհանգստանալ իմ միայնակ ապագայի համար,-ասում է երդվյալ ամուրին:

Շատերը կարծում են, թե կայուն և երկարաժամկետ հարաբերությունները վաղ, թե ուշ՝ հանգեցնում են ամուսնության:

Բնակչության մարդահամարներից մեկի ժամանակ պարզվել է, որ ամուսնացած կանանց թիվն ավելի մեծ է, քան ամուսնացած տղմարդկանց: Քաղաքացիական հարաբերություններ ունեցող կանայք իրենց համարում են ամուսնացած, իսկ նրանց զուգընկերները՝ ոչ: Ամեն ինչ շատ պարզ է:

Իսկ ինչո՞ւ տղամարդն իր վրա լրացուցիչ պատասխանատվություն կվերցնի, եթե նա առանց այդ էլ ամեն ինչ ստանում է: Սեքս՝ խնդրեմ, բնակարանը մաքրել՝ խնդրեմ: Ծախսերը քիչ են, հոգ տանել, ռեստորաններ հրավիրել պետք չէ, նյութապես ապահովել՝ նույնպես պարտադիր չէ: Ամուսնացած կինն իրեն վստահ կզգա, իսկ ճամպրուկային կարգավիճակով աղջիկը, լրացուցիչ անգամ կմտածի՝ նախքան որևէ բան ասելը: Հարմա՞ր է: Հարմար է: Իսկ հանկարծ ու առիթ լինի եւ ծանոթանա ավելի երիտասարդ ու հմայիչ աղջկա հե՞տ: Եվ քանի դեռ նա կաշկանդված չէ ամուսնական կապանքներով, զրկված չէ ազատության զգացողությունից, որը, անկեղծ լինենք, դժվար է պահպանել լինելով ամուսնացած: Եվ, ահա, մեր տղամարդիկ չեն շտապում օրինականացնել ամուսնությունը:

Իսկ եթե նա ընկերուհուն ասում է, որ վախենում է կորցնել անկախությունը, թե անձնագրի մեջ կնիքը կփչացնի հարաբերությունները, հազարավոր անհաղթահարելի պատճառներ բերի, թե ինչու չի կարող գրանցել հարաբերությունները, այս կամ այն խնդիրը պիտի լուծի՝ նոր միայն մտածի ամուսնության մասին, այդ դեպքում ի՞նչ է մնում կնոջն անելու: Այո, իհարկե, պիտի հաստատի ու համակերպվի նրա ասածների հետ: Ընդ որում՝ մեղմ ժպիտով և խորին ըմբռնումով: Ավելին, հավաստիացնի, որ համբերատար կսպասի ու չի բռնանա նրա ազատությանը, անվերջ ապացուցի, որ սիրում է ու…ընկնի թակարդը: Եվ այդ ի՞նչ սեր է, երբ տղամարդը չի ցանկանում ամուսնանալ իր սիրելի կնոջ հետ: Չեմ հավատում ես այդ հեքիաթներին: Չի ցանկանում, ու՝ վերջ: Երբ սիրում են, ամուսնանում են և ոչ թե հեքիաթներ պատմում:

Հաճախ տղամարդիկ հոգեբանորեն պատրաստ են լինում որոշում կայացնելուն, բայց նրանց խանգարում են կանայք: Նա ամեն աստծու օր հարցնում է . ,,Իսկ ե՞րբ ենք ամուսնանալու,,: Միայն այդ հարցը ընտրյալին կարող է արգելակման տանել: Մի շտպեք՝ տղամարդուն ժամանակ տվեք: Հնարավոր է ձեր ընտրյալը ապասում է հարմար առիթի, ասենք՝ ինչ-որ տոնի, որպեսզի հանդիսավորությամբ ձեզ առաջարկ անի:

Ցավոք, որոշ տղամարդիկ, որոնք արդեն ,,ճաշակել ,, են ամուսնական դժվարությունները, չեն շտապում կրիկն փորձել: Նրանք գերադասում են ազատությունը կամ ցանկանում են մի փոքր սպասել, որ գտնեն այն միակին, ում հետ, իրոք, հարսանիքից հետո լավ կլինի:

Քիչ չեն դեպքերը, երբ տղամարդը պարզապես պատրաստ չէ ամուսնության, դեռ ապրում է մոր հոգածության ներքո և չի ցանկանում նրանից բաժանվել: Եթե կինը պատրաստ է իր վրա վերցնելու ողջ պատասխանատվությունը և փոխարինի ընտրյալի մորը, ապա նա ինքը պետք է վճռական գործողությունների անցնի:

Եթե անգամ տղամարդը դանդաղում է, կինը չպետք է իրադարձությունների ընթացքը ինքնահոսի թողնի, քանի որ առկա է հարաբերությունների նույն մակարդակին մնալու ու սառեցման վտանգ: Վաղ, թե ուշ՝ տղամարդը կհասունանա, բայց աննկատ նրան մղել այդ վճռական քայլին ցանկացած կին ունակ է:

http://ladynews.am

Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 525 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024