Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.05.2024, 19:03
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Հայ կանանց խնդիրները սեքսում

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Թեթև ապրելու 10 գրավական

Поиск

Главная » 2013 » Հունիս » 4 » Ինչպե՞ս բացահայտել մարդուն ձեռագրի միջոցով
20:13
Ինչպե՞ս բացահայտել մարդուն ձեռագրի միջոցով

Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում  դա բոլորովին էլ այդպես չէ: Դեռեւս 19-րդ դարում Օնորե դը Բալզակը հանգել է այն եզրակացությանը, որ մարդկանց հոգեկան աշխարհը կարելի է բացահայտել ձեռագրի միջոցով: Այս մեթոդը այսօր էլ ակտուալ է եւ կիրառելի: Loveyou.am այս անգամ անդրադարձել է հենց այս թեմային՝ փորձելով օգնել Ձեզ բացահայտել Ձեր շրջապատն ու ընկերներին:

Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձեւը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը եւ այլն:

Տառերի չափը

Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին: Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը եւ փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ եւ հանգիստ մարդկանց: Խոշոր ձեռագիրը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են եւ չեն սիրում լինել ենթակայի դերում: Մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ եւ զսպված բնավորությամբ:

Տառերի ձեւը

Տառերի ձեւը կարող է լինել կլորավուն եւ սուր:

Կլարավուն ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում կարգուկանոնի եւ չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո, ինչպես նաեւ համագործաքցելու հակում ունեն:

Խոշոր, հաստ եւ սուր (անկյունաձեւ) տառերը վկայում են հեղինակի բռնկուն եւ ազնիվ բնավորության մասին, իսկ անկյունաձեւ, բայց մանր տառերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր գիտական մտածողություն ունեն, կարող են միանգամից մի քանի գործողություն կատարել՝ կենտրոնանալով դրանց վրա մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը:

Տողից շեղումը

Երբեմն նայելով տեքստին, նկատում ենք, որ հեղինակը տողից շեղվել է դեպի վար կամ վեր:

Եթե մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն է:

Դեպի վեր ուղղված շեղումը խոսում է այն մասին, որ հեղինակը լավատես է, բարյացակամ, հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրին: Տողից դեպի վար շեղումը խոսում է հեղինակի հոռետեսության, դյուրահավատության եւ  զգուշության մասին:

Շարունակելով ձեռագրի հոգեախտորոշում թեման՝ Ձեզ ենք ներկայացնում եւս 3 կարեւոր առանձնահակության:

1.Ձեռագրի ընթեռնելիություն

Ձեռագրի ընթեռնելիությունը կարող է պատմել մարդու մտքի ճկունության, արագության եւ սրության մասին:

Այն մարդիկ, ովքեր ունեն անընթեռնելի ձեռագիր, չունեն հստակ եւ տրամաբանված միտք, բայց պետք է հաշվի առնել, որ դժվար կարդացվող ձեռագիրը կարող է լինել նաեւ արագ գրելու հետեւանք: Եթե ձեռագիրը ընթեռնելի է, բայց նրանում չկան պաճուճազարդ տառեր, ուրեմն կարելի է ենթադրել, որ հեղինակը խելացի է, սակայն հակված չէ ստեղծագործական աշխատանքի, իսկ յուրօրինակ տառերի առկայությունը խոսում է հեղինակի ստեղծագործական մտքի, հետաքրքրասիրության եւ հստակ մտածողության մասին: Հատկանշական է այն, որ որքան հեղինակը քիչ է օգտագործում նախշազարդ տառեր, այնքան նա ժամանակակից է իր հայացքներում, եւ հակառակը, որքան քիչ են նախշազարդ տառերի առկայությունը տեքստում, այնքան մարդը պահպանողական է:

2.Գրչի հպման ուժգնությունը

Գրչի թույլ հպումները բնորոշ են ինտրովերտներին, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր քիչ են արտահայտում իրեն զգացմունքները, մտածում եւ գործում են շատ զգույշ, իրենց կարծիքն արտահայտում են միայն այն ժամանակ, երբ հարցնում են կամ խիստ անհրաժեշտ է:

Գրչի ուժեղ հպումը խոսում է մարդու վճռական եւ եռանդուն բնավորության մասին: Չնայած այս անձանց համար կյանքում առավել կարեւոր է նյութականը, այնուամենայնիվ, նրանք կարող են արտահայտել վեհ գաղափարներ եւ առաջնորդվել դրանցով: Նրանք էքստրավերտ են, նպատակասլաց եւ լավատես: Սիրո մեջ կրքոտ են եւ ազատ արտահայտում են իրենց զգացմունքները:

Միջին ուժգնությամբ գրում է մարդկանց մեծամասնությունը: Նման մարդիկ իրավիճակից կախված կարող են արտահայտել կամ թաքցնել հույզերը: Երբեմն ձեռագրում հանդիպում են տարբեր ուժգնության տառեր, սա խոսում է հեղինակի թույլ ինքնակառավարման մասին, նման մարդիկ դժվար են կողմնորոշվում իրավիճակներում եւ բավականին կասկածամիտ են:

3. Բառերի միջեւ եղած հեռավորությունը

Այս դեպքում կարելի է կարծիք կազմել մարդու խնայող կամ շռայլ լինելու վերաբերյալ: Որքան մեծ են տառերի եւ բառերի միջեւ եղած հեռավորությունը, այնքան մարդը խնայող է եւ փակ: Եթե ձեռագիրը գրված է խոշոր տառերով, իսկ բառերի եւ տողերի միջեւ եղած տարածությունը քիչ է, դա վկայում է, որ հեղինակը շռայլում է միայն այնտեղ, որտեղ կարող են նրան նկատել:

 
online-tv.am

Просмотров: 659 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024