Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 07:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Ծխող կանանց թիվն աճել է

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Поиск

Главная » 2013 » Апрель » 24 » Ինչպե՞ս ձեռք բերել ինքնավստահություն
08:45
Ինչպե՞ս ձեռք բերել ինքնավստահություն
Ինչպե՞ս ձեռք բերել ինքնավստահություն

Գոյություն ունեն այնպիսի հատկանիշներ, առանց որոնց հաջողությունն անհնար է: Այդ հատկանիշներից մեկն ինքնավստահությունն է: Ինքնավստահություն նշանակում է ինքդ քո հանդեպ հավատ այն բանի, որ ունես բավականաչափ ուժ և ունակություններ՝ քո առջև ծառացած ցանկացած խնդիր լուծելու համար: Դա գիտակցումն է, որ քեզ շրջապատող մարդկանց աչքերում արժանավայել ես դիտվում: Ինքնավստահ մարդը գիտի, որ իր ցանկություններն արժանի են իրականանալ, գիտի, որ իր ունակություններն ու էներգիան բավարար են ուզածին հասնելու համար: Առանց ինքնավստահության դժվար է հասնել ցանկալի նպատակներին: Դժվար է գնալ որևէ քայլի, եթե գլխում առաջանում են այնպիսի մտքեր, ինչպիսիք են՝ «Իսկ կարո՞ղ եմ ես արդյոք դա անել: Արժանի՞ եմ ես արդյոք դրան: Արդյո՞ք դրված խնդիրն ավելի մեծ չէ, քան ես ինքս»: Ինչպես փորձը ցույց է տվել, այն, ինչին հասնում է մարդը, հաճախ կախված է ոչ թե նրա ունակություններից և տաղանդից, այլ ինքնավստահության ուժից: Ինքնավստահությունը տալիս է գործողությունների ազատություն, ռիսկի դիմելու և հաղթելու արիություն, սեփական անձը, կարծիքը, ապրելակերպը և հետևաբար՝ բոլոր ձեռնարկումներում հաջողությունը պաշտպանելու ուժ: Ինքնավստահ մարդն անկախ է. նա համոզված է, որ ինչպես յուրաքանչյուր մեկը, ինքը նույնպես առանձնահատուկ է: Իրոք՝ մեզնից յուրաքանչյուրը միակն է իր տեսակում, սակայն միայն նա է դա իրականում գիտակցում, ով պետք եղած ժամանակ կարող է իրեն որևիցէ մեկի քննադատությունից բարձր զգալ: Բացի այդ, ինքնավստահությունը ենթադրում է, որ Դուք կարող եք խնդրանքին մերժումով պատասխանել՝ առանց խղճի խայթ կամ եսասիրություն զգալու; ուշադրություն չդարձնել շրջապատի խորհուրդներին և հետևել սեփական համոզմունքներին՝ բացեիբաց և ազնվորեն արտահայտելով սեփական զգացմունքներն ու կարծիքները: Ինքնավստահ մարդը ենթադրում է, որ իր խոսքերն ու գործողությունները ճիշտ են, որ այն, ինչ ինքն ասաց և արեց տվյալ իրավիճակում, հենց այն էր, ինչ նա մտածում և ցանկանում էր: Նա վստահ է իր ընտրության ճիշտ լինելու մեջ: Նման մարդկանց շրջապատողները գնահատում են շփման մեջ իրենց անմիջականության, բնականության, հումորի զգացման և անկաշկանդության համար: Նրանց համար ավելի հեշտ է հասնել իրենց առջև դրված նշանակետին՝ ինքն իր և իր արարքների մեջ անփոփոխ վստահության շնորհիվ տրվող վճռականության, համառության, անկախության և սեփական կարծիքը պնդելու հաշվին: Հնարավո՞ր է արդյոք ձեռք բերել ինքնավստահության զգացում, գրում է harmoania.am Ահա մի քանի պարզ խորհուրդ.

  1. Իրազեկություն: Աշխատեք լավ հասկանալ այն հարցերը, որոնցով զբաղվում եք: Որքան խորը ճանաչեք առարկան, այնքան ինքնավստահ Դուք Ձեզ կզգաք: Ծայրահեղ դեպքում դա կլինի ինքնավստահություն` առանձին վերցրած հարցերում:
  2. Պահելաձև: Մարդկանց հետ շփման ընթացքում Դուք, ամենայն հավանականությամբ, կարող եք շատ հեշտ որոշել, թե արդյո՞ք այս կամ այն մարդը ինքնավստահ է, թե ոչ: Ձեզ համար հիմնական ազդանշան կհանդիսանան նրա ժեստերը, հայացքները, կեցվածքն ու խոսքը: Ինչպես ճշմարիտ է այն, որ մարդու ներքին ինքնավստահությունն արտացոլվում է նրա պահվածքի մեջ, այնպես էլ ճշմարիտ է հակառակը՝ որոշակի պահվածքը ձևավորում է իրեն համապատասխան ներքին զգացողություններ: Որոշե՛ք, թե որ պահվածքն է Ձեզ համար հանդիսանում մարդու ինքնավստահության արտացոլում: Դուք կարող եք ինքնավստահություն ձեռք բերել՝ Ձեր պահվածքում հավատարիմ մնալով այդ որակներին: Կարելի է նշել ինքնավստահ պահելաձևի մի քանի համընդհանուր հատկություններ: Ժեստեր. մարմնի դիրքը բաց է, ժեստերը համապատասխանում են խոսքին՝ իրենց տեմպով և բնույթով: Խոսքը հարթ է, առանց շտապողականության և սայթաքումների, ուղղված զրուցակցին, ձայնի բավարար բարձրությամբ: Հայացքը բաց է, ուղղված զրուցակցին: Բացի այդ, կարևոր են կեցվածքը և քայլվածքը:
  3. Արտաքին տեսքը: Ձեր արտաքին տեսքը չպետք է մտքեր առաջացնի այն մասին, որ Ձեր մեջ ինչ-որ բան այն չէ: Ձեր մտքերն արտացոլվում են Ձեր պահվածքի մեջ, և արտաքին տեսքի առումով Ձեր անվստահությունը հավանաբար կազդի Ձեր ինքնավստահության ընդհանուր մակարդակի վրա: Դա բացառապես սուբյեկտիվ հարց է: Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր ֆիզիկական տեսքն, ապա զբաղվեք այն կարգի բերելով: Եթե գտնում եք, որ հագուստը Ձեզ չի սազում, ապա զբաղվեք պահարանով, որպեսզի հայելու մեջ Ձեր արտացոլանքի վրա գցած հայացքը դրականորեն ազդի Ձեր ինքնավստահության վրա:
  4. Ընդօրինակման նմուշ: Ամենից լավ մարդը սովորում է կենդանի օրինակների վրա: Գտեք Ձեզ համար ընդօրինակման նմուշ՝ մարդու, որն ըստ Ձեզ անկասկած ունի բարձր ինքնավստահություն: Դա կարող է լինել մարդ Ձեր շրջապատից կամ անձամբ Ձեզ անծանոթ, բայց մեկն ում ուսումնասիրության համար կունենաք բավարար նյութեր, այդ թվում նաև՝ տեսանյութեր: Տեսեք, թե ինչ կարող եք վերցնել Ձեզ համար՝ խոսքի, ժեստերի, հայացքների, հագուստի հանդեպ մոտեցումների յուրահատկություններ:
  5. Ակտիվություն: Ինքնավստահության ամրապնդման մեջ շատ քիչ բան կարող է համեմատվել սեփական արարքների դրական արդյունքների հետ: Երբ ցանկացել եք ինչ-որ բան, ակտիվություն եք ցուցաբերել այդ ուղղությամբ և հասել Ձեզ ձեռնտու արդյունքի: Միշտ շատ կարևոր է հասկանալ սեփական ցանկություններն ու գործողություններ ձեռնարկել դրանց հասնելու համար: Կարևոր է ճիշտ գնահատել ռիսկերն ու Ձեր հնարավորությունները: Բացասական արդյունքները միշտ էլ դրականներից ավելի շատ կլինեն, բայց դա չպետք է Ձեզ կանգնեցնի: Բացասական արդյունքը պետք է դաս լինի: Կարևոր է վերլուծել սեփական անհաջողությունները, եզրակացություններ անել, ինքներդ փոխվել և նոր փորձեր ձեռնարկել:
  6. Գտե՛ք պատճառը: Որոշեք այն պատճառներն, ըստ որոնց Ձեզ անհրաժեշտ է ինքնավստահություն ձեռք բերել: Ի՞նչ կփոխվի, եթե Ձեր վստահությունն աճի: Կփոխվե՞ն արդյոք Ձեր աշխատանքային դիրքը կամ շրջապատի հետ հարաբերությունները: Պատճառները պետք է բավարար խթան հանդիսանան՝ Ձեր մեջ փոփոխվելու ցանկությունը պահպանելու համար:
  7. Ուրիշների հանդեպ վերաբերմունքը: Ուշադիր եղեք ուրիշների հանդեպ: Եթե տեսնում եք, որ Ձեր զրուցակիցն անվստահ է իրեն պահում, փորձեք ոգևորել նրան: Նման վերաբերմունքը Ձեզ թույլ կտա ավելի ինքնավստահ դառնալ:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 562 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024