Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 04:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

[Անիմացիա]
Жми КЛАСС

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

«Կանոնավոր» երազեք

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

[Անիմացիա]
Что вы ожидаете

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 7 » Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը
09:46
Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

Նիդերլանդներում դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կլինի մինչեւ հոկտեմբերի 15-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Իսկ թե քանի փուլով կկայանա ընտրությունը եւ ինչպես, ապա, նրա խոսքով, դա կախված է, թե քանի հոգի հայտ կներկայացնի, ինչպիսի երգեր կլինեն եւ այլն: «Հավանաբար կլինի անցյալ տարվա սկզբունքով, թեեւ դա կախված է նրանից, թե ովքեր եւ ինչքան լավ երգեր կհավաքվեն: Եթե բավարար  քանակով լավ երգեր հավաքվեն, ապա կլինի երկրորդ փուլ: Ամեն ինչ կախված է հայտերից»,- ասաց Գոհար Գասպարյանը:

Ի դեպ, նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլի»  հայասատանյան ընտրությունը կայանում էր երկու փուլով` առաջին փուլ, երբ ժյուրին ընտրում էր լավագույններին, եւ երկրորդ փուլ, երբ 50/50 սկզբունքով` ժյուրին եւ հեռուստադիտողները` քվեարկությամբ: ««Մանկական Եվրատեսիլում» պարտադիր է, որ անցկացվի նախընտրական փուլ, որ ժողովուրդը կարողանա ընտրություն անել»,- նշեց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավարը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն ունի նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը`  Անգելինա Գասպարյանը, ապա Գոհար Գասպարյանը նշեց, որ  դեռ հայտերի հավաքման ընթացքն է, երբ այն ավարտվի, այդ ժամանակ կասեն հայտատուների անունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայտերի ընդունումը: Բոլոր ցանկացողները հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել մինչեւ օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ  Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթող էր ճանաչվել Վրաստանից Candy խումբը, որի երգչուհիներից մեկն էլ հայուհի է` Աննա Խանչալյան: Իսկ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կկայանա  դեկտեմբերի 1-ին Նիդերլանդներում, քանի որ մրցույթն անցկացնելու հայտը շահել է այդ երկիրը

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երգչուհի դստեր` Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Արմեն Գեւորգյանը հաստատել է, որ մտածում են հայտ ներկայացնել, որպեսզի Անգելինան մասնակցի մանկական «Եվրատեսիլ-2012»-ին:  «Աղջկա 10 տարին արդեն լրացել է, եւ մրցույթի կանոններով նա իրավունք ունի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին: Ի դեպ, Վովա Գասպարյանը հենց ոստիկանապետ նշանակվեց, նրա առաջին գործերից մեկը դստեր պրոդյուսերին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավար նշանակելը եղավ»,-գրել էր թերթերից մեկը:

NEWS.am

Просмотров: 753 | Добавил: Irin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024