Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 12:10
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը փորձել է ինքնասպան լինել

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Կնոջ սեքսուալության սահմանները

Поиск

Главная » 2013 » Апрель » 8 » Ինչպե՞ս կյանքը դարձնել ավելի հետաքրքիր
08:24
Ինչպե՞ս կյանքը դարձնել ավելի հետաքրքիր

Ձեզ ենք ներկայացնում անգին կանոնները, որոնք ձեր կյանքը էլ ավելի դրական կդարձնեն՝
Գործեք անհապաղ.
Եթե դուք ցանկանում եք ինչ - որ մեծ բան անել մի գեղեցիկ օր, հիշեք' այդգեղեցիկ օրը հենց այս օրն է. Ջորջ Լուկաս
Հավատացեք ձեր հաջողությանը' անկախ ամեն ինչից.
Կյանքում ապրելու ընդամենը երկու միջոց կա. առաջինը' կարծես թե հրաշքներ գոյություն չունեն, երկրորդը՝ ասես թե շուրջբոլորը միայն հրաշքներ են: Ալբերտ Էյնշտեյն
Ժամանակ հատկացրեք ձեր երազանքներին, թեկուզ մեկ ժամ' բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը- հաջողության գրավականն է :
Ցանկացած «լավ ժամանկաշրջանը» արդյունք է նախկինում կատարած ձեր համառ աշխատանքի և ինքնանվիրման: Այն, ինչ դուք անում եք այսօր դա վաղվա գրավականն է: Եթե ուզում եք վաղը նույնպես պտուղներ ճաշակել, ուրեմն սերմերը ցանեք ամեն աստծո օր: Եթե նույնիսկ մեկ անգամ հապաղեք ապա անխուսափելիորեն ետ եք գլորվելու: Դոնալդ Տրամպ
Արեք միայն այն ինչն ամենից շատ եք սիրում, սա կհանգեցնի հաջողության:
Յուրաքանչյուր օր ես նայում էի հայելու մեջ ու հարցնում՝ «Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ կցանկանաի անե՞լ այն, ինչ որ հիմա անում են», իսկ պատասխանը տարիների ընթացքում միշտ «ոչ» է եղել.
-Ես հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել: Սթիվ Ջոբս
Երբեք ձեռքներդ վայր չդնեք
Մեր ամենամեծ թերությունը դա չափազանց շուտ ձեռքներս վայր դնելն է, իսկ հաջողության հասնելու լավագույն ուղին ևս մեկ անգամ փորձելն է: Թոմաս Էդիսոն
Փոխեք ինքներդ ձեզ:
«Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ»: Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: Եվ դրա շնորհիվ աշխարհը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ' կառչելով հին մտածելակերպից:
Վերահսկեք ինքներդ ձեզ:
«Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել»: Այն, ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում, կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ կամ բացասական վերաբերվել:
Ներեք ուրիշներին և գնացեք առաջ:
«Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով' աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»: Չի կարելի օգնել մեկին՝ պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:
Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի:
«Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»:
Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է.
«Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն' ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել»:
Եղեք համառ:
«Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»: Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:
Հիշե՛ք՝ հումորը օգնում է դարձնել կյանքն ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին:
«Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:
Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց:
«Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթաքել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց»:
Եղեք ներդաշնակ:
«Երջանկությունն այն է, ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»:
Շարունակեք աճել և զարգանալ:
«Անընդհատ զարգանալը կյանքի և մարդու օրենքն է»:


LoveYou.am


Просмотров: 563 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024