Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 21:34
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Յասիր Արաֆաթի հագուստի ու անձնական իրերի վրա հայտնաբերվել են պոլոնիումի հետքեր

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

Թեթև ապրելու 10 գրավական

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Համբույրի 9 կանոնները

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 18 » Ինչպե՞ս պատասխանել «անցանկալի» հարցերին
20:56
Ինչպե՞ս պատասխանել «անցանկալի» հարցերին

«Իսկ ե՞րբ ես ամուսնանալու», «Չե՞ք ուզում դեռ երկրորդ երեխան ունենալ», «Ասում են՝ բաժանվում եք, հա՞». հետաքրքրասեր զրուցակիցը անհարմար դրության մեջ կարող է դնել, եթե չունենաք «պաշտպանիչ» պատասխաններ: Նմանատիպ հարցերի պատասխանները պետք չէ տեղում մտածել. հոգեբանները խորհուրդ են տալիս ունենալ ստանդարտ պատասխաններ, որոնք պարզապես պետք է վերաձեւակերպել՝ իրավիճակին համապատասխան: Ահա մի քանի խորհուրդներ.

Հարցին պատասխանելիս Դուք պարտավորված չեք տեղեկատվություն հաղորդել զրուցակցին:Օրինակ՝ հարցին, թե ինչքան եք վաստակում, կարող եք պատասխանել. «Դե, մեր երկրի միջին աշխատավարձի չափ: Ինչպես շատերը»:

Կարող եք օգտվել «հայելային» մեթոդից: Վերադարձրեք զրուցակցին հարցը եւ այդ ընթացքում ժամանակ շահեք: Կարող եք սկսել, օրինակ «Ճի՞շտ եմ հասկանում, որ... »-ով: Ասենք, «Ճիշտ եմ հասկանում, որ այսօր քո գլխավոր խնդիրն իմ անձնական կյանքն է» կամ «Ճիշտ եմ հասկանում, որ դեմ չէիր լինի, եթե ննջասենյակիս լույսը դու միացնեիր, անջատեիր...»: Ընդ որում, այս նախադասություններն ասել պետք է առանց ավելորդ ժեստերի, հարգալից եւ շատ հանգիստ տոնով:
Զարգացրեք թեման: Ասենք, հարցին, թե չեք պատրաստվում երկրորդ երեխան ունենալ, պատասխանեք. «Իսկ ձեր գործե՞րն ինչպես են, երրորդի մասին չե՞ք մտածում»:

«Մեկ դերասանի թատրոն»: Ոչ ցանկալի հարցը լսելով՝ պատկերացրեք Ձեզ մեր ժամանակների լավագույն դերասանուհին եւ սկսեք... Նայեք զրուցակցի աչքերի մեջ, խոր շունչ քաշեք, հուսահատի դեմք ընդունեք եւ տրագիկ ձայնով ասեք. «Խնդրո՜ւմ եմ քեզ: Լսո՞մ ես, երբե՛ք ինձ այդ մասին մի հարցրու, երբե՛ք»: Կամ շատ լուրջ դեմքով եւ ցածր ու խորհրդավոր ձայնով ասեք. «Դա մե՜ծ գաղտնիք է»:

«Ե՞րբ ես ամուսնանում» հարցին, օրինակ, կարելի է պատասխանել այսպես. «Աստաղագետներն ասում են՝ երկու սիրող էակների ասցենդները պիտի հանդիպեն, նոր միայն նրանք կայացնեն այդ ճակատագրական որոշումը (միայն թե չհարցնեք՝ ինչ է «ասցենդը». ստեղծագործեք, ինչքան կարող եք վառ երեւակայությամբ, եթե իհարկե գործ չունեք աստղագետի հետ): Եվ երբ գա այդ պահը, եւ ես հասկանամ՝ հանդիպել եմ իմ երկրորդ կեսին, ես նրան կասեմ՝ այո՜: Ոչ մի րոպե չեմ շտապի»:
Եվս մեկ մեթոդ Ձեր դրամապանակը խցկվել ցանկացողներին դիմագրավելու համար: Օրինակ, «Աստված իմ, եւ ի՞նչ արժի այս հաճույքը» զարմանք- հարցին կարող եք պատասխանել. «Օ՜, ստիպված եղա քաղցած մնալ երկու շաբաթ, բայց ինչե՜ր չես անի հանուն նորաձեւության»:

Օգտվեք նաեւ այս ունիվերսալ պատասխաններից՝ «Միշտ զարմացել եմ պատին դեմ տվող հարցեր տալու Ձեր կարողությամբ», «Հաճույքով կպատասխանեմ Ձեր հարցին, միայն թե նախ ասեք՝ ինչու եք այդքան հետաքրքրված»:
Կամ ի պատասխան հարցրեք. «Իսկ Դուք իսկապե՞ս այդքան շատ եք ուզում խոսել դրա մասին»: Եթե պատասխանի՝ այո՛, համարձակորեն ասեք. «Իսկ ես՝ ոչ»: Եվ ժպտացեք...

Գրպանում ունեցեք պատրաստի հակադարձումներ անցանկալի իրավիճակներին. չգիտեք՝ ում հետ ստիպված կլինեք շփվել օրվա ընթացքում:

 ladynews.am

Просмотров: 1019 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024