Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 07:52
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

«Կանոնավոր» երազեք

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Համբույրի 9 կանոնները

Поиск

Главная » 2012 » Հունիս » 29 » Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը
17:22
Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը
Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը
Ամռան ընթացքում ոչ միայն վայելում ենք այդքան սպասված հանգիստը, այլ նաև անընդհատ տագնապի ենք, թե արևի ճառագայթները կվնասեն մաշկը, առողջությունը և իհարկե մազերը: Առաջարկում ենք մի քանի խորհուրդ ամռան ընթացքում մազերը ճիշտ խնամելու համար:
Ամռան ամիսներից հետո մազերը սովորաբար խղճուկ տեսք ունեն. չոր են, ճյուղավորված, կոպիտ ու անկյանք: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները զրկում են զրկում են դրանց իրենց առաձգականությունից, վնասում մազերի հատկապես վերին շերտը:
Առաջին հերթին օգտագործեք ինչ-որ պաշտպանիչ միջոց, եթե չեք կրում գլխարկ: Օրինակ՝ արևապաշտպան քսուքը: Պետք է այն քսել շամպունից և փափկեցնող միջոցների օգտագործումից հետո, մաքուր մազերին: Այնուհետև, տուն վերադառնալով, նորից լվանալ մազերը:
Կարող եք նաև ստանալ տնային պայմաններում:
Յուղոտ մազերի համար
Ստացեք այսպիսի խառնուրդ' 1 թեյի գդալ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, նույնքան կաթ և կիտրոնի հյութ, 2 ճ/գ կեռասի պտղամիս' առանց մաշկի:
Խառնուրդը քսել մազերին և գլխամաշկին, այնուհետև թողնել 10-12 րոպե, հետո լվալ տաք ջրով և այուհետև ցայել սառը ջրով:
Նորմալ մազերի համար
Վերցնում եք 1 ձվի դեղնուց, 1 ճ/գ ձիթապտղի յուղ, 1ճ/գ մեղր, 1 թ/գ բալի հյութ: Խառնեք իրար, քսեք մազերին և լվացեք 20 րոպե հետո:
Եթե մազերը ճյուղավորվում են արևից, ապա օգտագործեք վիտամին Е , որը կարող եք ձեռք բերել դեղատներից ինչպես յուղի տեսքով, այնպես էլ հաբի:
Այս վիտամինով դիմակը արվում է շաբաթը մեկ անգամ մազերը լվալուց առաջ: Մազերին ձվի դեղնուցի հետ քսել վիտամինը, թողնել 15 րոպե և լվանալ: Շամպունի կարիք չկա:
Կարևոր է իմանալ նաև, թե ինչ հաճախականությամբ լվանալ մազերը այս ամիսներին:
Ամռանը չի կարելի ամեն օր շամպունով լվանալ մազերը: Ինչքան էլ թարմություն և նրբություն զգաք, միևնույնն է, այն չորացնում է մազերը: Օգտակար են բնական բուսական հեղուկները: Հեռու մնացեք ամռանը դիմակներից, շամպուններից, բալզամներից և այլն: Կարելի է օգտագործել ժոժոբայի, ձիթապտղի յուղ:
Հիշեք, որ սանրի ատամները պիտի լինեն ոչ խիտ, որովհետև դրանով ավելի եք վնասում մազերը և կոտրտվելու հավանականությունը մեծացնում:
Մազերի ծայրերի համար խորհուրդ է տրվում կրեմային դիմակները, որոնք քսվում են ծայրերին, հետո ալյումինաթղթով փաթաթվվում և կես ժամ պահվում: Եթե չկա ձեռքի տակ այդպիսի կրեմ, կարող եք օգտագործել ձեռքի կրեմներ, դրանք էլ են շատ լավ օգնում:
Մի մոռացեք, որ սպորտը նույնպես օգնում է մազերի առողջությանը: Զբաղվելով սպորտով' Դուք լավացնում եք արյան շրջանառությունը և թթվածնի ճիշտ մատակարարում ապահովում:
Просмотров: 1072 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024