Հետաքրքիր Փաստեր Четверг, 18.04.2024, 03:57
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

Հաճելին` օգտակարի հետ

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Поиск

Главная » 2012 » Декабрь » 9 » Ինչպիսի՞ն է եղել ավանդական հայկական հարսանիքը
12:43
Ինչպիսի՞ն է եղել ավանդական հայկական հարսանիքը
Ինչպիսի՞ն է եղել ավանդական հայկական հարսանիքը

Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում, կամ փոփոխվում է:

Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշ չափով պահպանվել են: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով:

Նախ՝ տեղի է ունենում ՙխնամախոսություն՚, որի ընթացքում տղայի ազգականները աղջկա ծնողներից պետք է ստանան համաձայնություն: Սրան հաջորդում է ՙխոսքկապը՚-ը, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է:

Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են ՙնշանադրության՚ փուլ, որի գիտական որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության:

ՙՀղե կտրել՚՝ այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ:

Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել ՙհալավօրհնեքի՚ արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները: Հնում հայերն ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայում արդիական չէ. խոսքը ՙշորձևքի՚՝ հարսի շորը ձևելու արարողության մասին է, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:

Եվս մեկ ավանդույթ, որը կորցրել է իր արդիականությունը. դա ՙազբանստումի՚ արարողակարգն է, երբ հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին: Հայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը սակավ է հանդիպում քաղաքներում կամ ընդհանրապես չկա: Խոսքը ՙեզնմորթեքի՚ մասին է, երբ հրապարակային մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:

Այսպիսով՝ հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:

Այդ պատվիրակություն չէր կարող բաղկացած չլինել ՙաղվեսից՚, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին՝ հարսնաքավորների գալու մասին: ՙԱղվեսին՚ թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան էին տալիս որպես պարգև ` լուրը հասցնելու համար:

Ճիշտ է, ներկայում հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ հարսի ազգականներից մեկի կողմից կոշիկի ՙգողությունն՚ է, որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ ՙդուռ բռնելը՚, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթին ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ՝ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:

ՙՇեմի՚ ծեսերի մաս են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում են ՙմի բարձի ծերանաք՚ արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրված սեղանապետը՝ ՙթամադան՚:

Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն կատարվում էր հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց, զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով:

Իսկապես, շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են միայն մեր երկրին ու ժողովրդին: Չէ՞ որ մենք հայ ենք և պետք է պահպանենք այն, ինչը դարերի միջով հասել է մեզ և մեր միջոցով էլ պետք է անցնի մեր սերունդներին:

Աղբյուրը` www.wedding.am

Просмотров: 799 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024