Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 16:58
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

Մրգերով աղանդերային նախաճաշ

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

Թեթև ապրելու 10 գրավական

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Սոբչակն անփոխարինելի է

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Поиск

Главная » 2012 » Декабрь » 21 » Ինչքա՞ն են վաստակում հայ հայտնիները
16:31
Ինչքա՞ն են վաստակում հայ հայտնիները
Ինչքա՞ն են վաստակում հայ հայտնիները

Տարվա կարևորագույն տոնին` Ամանորին, շատ քիչ ժամանակ է մնացել: 

Ռուս հայտնիներն արդեն սկսել են կազմել իրենց ելույթների ցուցակները: 

Մեր հայտնիներն էլ Ամանորի գիշերը աշխատելու առումով չեն զիջում արտասահմանյան աստղերին: 

Իսկ ահա հոնորարների հարցում, ինչ խոսք, զիջում են: 

Թերևս հենց դա է պատճառը, որ esyes.am-ի հետ զրույցում որոշ հայտնիներ հրաժարվեցին հստակ գումար նշել,

 պատճառաբանելով, որ եթե խոսքը մեծ գումարների մասին լիներ, անպայման կնշեին:

Ներկայացնում ենք հայ և արտասահմանյան հայտնիների հոնորարներն ու համեմատությունը թողնում ձեզ:

Սիլվա Հակոբյանը

Այս տարի Ամանորի գիշերը երգչուհի Սիլվա Հակոբյանը երգելու է մի քանի ռեստորաններում: 

Երգչուհին հանդես է գալու նաև քաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում: 

Սիլվան նշեց, որ հաճելի կլիներ այդ օրը տանը լինել, սակայն որպես երգչուհի պետք է նաև աշխատի: 

esyes.am-ի հետ զրույցում երգչուհու հայրը` Հակոբ Հակոբյանը, ով է նրա պրոդյուսերն է, 

նշեց միայն Հայաստանից դուրս համերգային ծրագրով մեկնելու գումարը, որը հասնում է 

մինչև 25.000 ԱՄՆ դոլարի:

Նարեկ Բավեյանը

Երգչուհի Նարինե Մկրտումյանը, ով ժամանկին երգում էր «4 տարբերակ» խմբում, 

Ամանորի գիշերը գործընկերների հետ երգելու է Դիլիջանում գտնվող ռեստորաններից մեկում: 

Երգչուհին մի քանի ժամով է լինելու նշված վայրում, ինչի համար վճարվելու է մոտ 2500 ԱՄՆ դոլար:

Մի քանի տարի շարունակ Ամանորի գիշերը տանը չանցկացնող 

Նարեկ Բավեյանը մեկ երգը կատարում է 1500 դոլարով:

Միհրան Ծառուկյանը

Շատ աղջիկների սիրելի, սերիալային դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանը նախորդ տարիներին 

Ամանորի գիշերն աշխատել է երևանյան ժամանցի կենտրոններում: 

Նրա պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը esyes.am-ին հայտնեց, 

որ այս տարի երգչի հորորարները փոփոխվել են` 

կապված Միհրանի ռեյտինգի բարձրանալու հետ: 

Երգիչ Արամեն 2013-ը դիմավորելու է իր նորաբաց կարաոկե-ակումբում, 

իսկ թե ինչքան է «վարձատրվելու», հայտնի չէ:) Երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը նշեց, 

որ Արամեն նախորդ տարիներին աշխատել է Ամանորի գիշերը, 

սակայն հոնորարների մասին գերադասեց լռել: 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նույնպես աշխատելու է Ամանորի գիշերը`

 երևանյան ռեստորաններից մեկում. հոնորարների և այլ մանրամասների մասին 

Լիլիթի պրոդյուսեր և ամուսին Վահրամ Պետրոսյանը չցանկացավ բարձրաձայնել:

Արամեն

Սյուզի Մելիքյանը Նոր տարին ծնողների հետ դիմավորելու է Ծաղկաձորում, 

որտեղ ռեստորաններից մեկում և աշխատելու է, և նշելու է գալիք տարին: 

«Կարևորը երգով սկսեմ նոր տարին, իսկ հոնորարներն այնքնա էլ մեծ չեն»,-esyes.am-ին ասաց Սյուզին:

Երգչուհի Արմինե Գրիգորյանը Ամանորի գիշերը լինելու է իր մշտական աշխատավայրում, 

ինչի պատճառով էլ հստակ հոնորար չունի, թեև այդ օրը հաստատ հավելավճար կստանա:

Հասմիկ Կարապետյանը

Ամանորի գիշերը երգչուհի Հասմիկ Կարապետյանը երգելու է և երևանյան ժամանցի կենտրոններից մեկում, 

որտեղ նա մշտական աշխատանք ունի: Ամանորի գիշերը նա Ծաղկաձորում երգելու հրավեր էլ ունի: 

Երգչուհու խոսքերով, անցած տարիների համեմատ իր մոտ գնային առումով ոչինչ չի փոխվել.

 «Ամեն մարդ ունի իր գնացուցակը. դա իմ և այն մարդկանց գործն է,

 որոնց հետ պայմանավորվել եմ և բնականաբար չեմ նշի հստակ գումար»:

Ստաս Միխայիլովը

Տարօրինակ է, բայց ռուս հայտնիներն անցած տարվա համեմատ ավելի քիչ

 գումար կպահանջեն իրենց ելույթների համար: Օրինակ` 

Ստաս Միխայիլովը Ամանորի ելույթի համար նախկինում ցանկանում էր 

250 հազար եվրո, իսկ ահա այս տարի` 200 հազար եվրո:

Նույն կերպ կարելի է դիտարկել նաև Ֆիլիպ Կիրկորովի և Նիկոլայ Բասկովի ելույթների արժեքները: 

Եթե նրանց համերգներն անցած տարի արժեին 150 հազար եվրո, ապա այս տարի հազիվ 

100 հազար են կազմում:

Նիկոլայ Բասկովը

Զարմանալի չէ, որ ամենաբարձր գինը Ալլա Պուգաչովայի ելույթի համար է սահմանված: 

Ռուսական էստրադայի Պրիմադոննան, երեք տարի առաջ հայտարարելով իր կարիերայի ավարտը, 

չկարողացավ երկար ժամանակ ստվերում մնալ: Ըստ շրջանառվող լուրերի`

 երգչուհին իր վերադարձի մեծ շոուին է պատրաստվում: Ընդ որում` արդեն հայտնի է վերադարձի ժամանակը:

 Նա մեծ բեմ կվերադառնա դեկտեմբերին: Ինչ վերաբերում է կորպորատիվ միջոցառումներին` 

հաճույք ստանալու համար պետք է 250 հազար եվրո վճարել, այն էլ` երգչուհին 5 երգից ավել չի երգում:

Ալլա Պուգաչովան

Ամենասիրված շանսոն երգչուհի Ելենա Վաենգան, ով երեխայի ծնունդից հետո նոր է վերադարձել բեմ,

 ամանորյա ծրագրերում 40 րոպե ելույթ ունենալու համար 200 հազար եվրո է պահանջում:

Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից ամենաբարձր վարձատրվող 

երգչուհի Յոլկան ամանորյա ծրագրի համար 100 հազար եվրո է պահանջում: Այդքան արժեն նաև 

Վալերի Մելաձեի ելույթները:

Ելենա Վաենգան

Երգչուհի Զեմֆիրան ամանորյա միջոցառման համար 150 հազար եվրո է պահանջում:

Հանրաճանաչ հաղորդավար Իվան Ուրգանտը մի քանի ժամ խոսելու համար 100 հազար, իսկ 

Սերգեյ Սվետլիկովը 50 հազար եվրո են պահանջում:

Րիհաննան

Րիհաննան Լոնդոնի Westfield առևտրի կենտրոնում տոնածառի վրա տոնական շղթաներ ամրացնելու համար

 8 միլիոն դոլար է վաստակել: «Շնորհակալ ենք մեր հավատարիմ գնորդներին, որոնց համար շատ թանկ 

նվեր ունենք»,- հայտարարել է առևտրի կենտրոնի ներկայացուցիչը և նրանց ներկայացրել ամերիկայն դիվային.

 Այդ ժամանակ Րիհաննային թանկ նվեր` 8 միլիոն դոլարի կտրոն է հանձնել:

Բեյոնսեն

Որոշ երգիչներ այդպիսի միջոցառումների մասնակցելու համար կարող են նույնիսկ անվճար երգել, 

բայց ոչ Բեյոնսեն: Նա վճարովի արձակուրդից ու շքեղ զբոսանավի վրա ճամփորդությունից բացի, 

նաև 2 միլիոն դոլոր կպահանջի: 

Միայն նման դեպքում երգչուհին կմասնակցի ձեր կազմակերպած կորպորատիվ միջոցառումներին:

Jay-Z-ն

Ռեփեր Jay-Z-ին հարսնացուի նման պահանջկոտ չէ:

 Նա պատրաստ է երգել իր աշխատավարձի կեսի չափով:

 Սակայն 1 միլիոն դոլարը ընտանեկան կյանքում նույնպես մեծ ներդրում է: 

Հենց այդ նույն գումարով նա անցած տարի ելույթ ունեցավ 

Լաս Վեգասում կազմակերպված ամանորյա միջոցառմանը:

Christina Aguilera-ն

Սան Դիեգոյում կազմակերպված տեղական միջոցառման ժամանակ 1 ժամ ելույթ ունենալու համար

 Christina Aguilera-ն վաստակել է 1 միլիոն դոլար: 

Երեկույթին շքեղ տեսք հաղորդելու համար Փերիս Հիլթոնը 100-500 հազար դոլար է պահանջում:

Քիմ Քարդաշյանը

Քիմ Քարդաշյանը կարող է անգամ իր ծննդյան տարեդարձի միջոցով մեծ գումարներ վաստակել: 

Լաս Վեգասի գիշերային ակումբներում իր 30-ամյակը նշելու համար 500 հազար դոլար է վաստակել:

Մասնավոր խնջույքներին մասնակցելու համար 

Սելենա Գոմեսը նվազագույնը 100 հազար դոլար է վաստակում:

http://esyes.am
Պատրաստեցին Արևիկ Իսաջանյանը և Մարիաննա Պողոսյանը

Просмотров: 868 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024