Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 21:56
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Կանացիության ֆենոմենը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Կուսության “քաղցր” պտուղը

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 18 » Ինչը կարող է վնասել սեռական փոխհարաբերությունները
19:30
Ինչը կարող է վնասել սեռական փոխհարաբերությունները
Ինչը կարող է վնասել սեռական փոխհարաբերությունները

Սեռական փոխհարաբերությունների վրա իրենց ազդեցությունն են ունենում բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ, օրինակ` բնավորության առանձնահատկությունները, ընտանեկան միջավայրը և այլն: Անհրաժեշտ է ընդգծել ընտանիքի դաստիարակչական ֆունկցիան, մասնավորապես սեռական դաստիարակությունը։ Մանկական հասակում ստացած սեռական դաստիարակության բացերն իրենց կնիքն են դնում հետագա սեռական կյանքի, հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների վրա։ Սեռական առողջ փոխհարաբերություններ հաստատելու համար մեծ նշանակություն ունի համապատասխան զուգընկերոջ ընտրությունը։

Հակառակ սեռի ծնողի կերպարը մեծ դեր է խաղում ամուսնական զուգընկեր ընտրելիս։ Եթե այդ ծնողի դերն ընտանիքում դրական է, ապա նրան նման զուգընկերոջ ընտրությունը բարենպաստ նախադրյալ է հետագա սեռական և ամուսնական ներդաշնակության ստեղծման համար։
Բացի վերը նշված գործոններից, անհրաժեշտ է առանձնացնել սեռական փոխհարաբերությունները կազմավորող մեկ այլ կարևոր գործոն` տնտեսական գործոնը։ Տնտեսական գործոնի բացասական ազդեցության ներքո կարող են հատկապես տղամարդկանց մոտ առաջանալ մի շարք սեռական խնդիրներ։ Հաճախ նյութական միջոցների հայթայթմանն ուղղվում են մարդու ողջ կարողությունները և նպատակները՝ ժամանակ և ուժ չթողնելով լիարժեք սեռական կյանքի համար։ Նյութական միջոցների բացակայությունը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել թերարժեքության զգացում, դեպրեսիվ վիճակներ, ինչն իր դրսևորումն է գտնում սեռական անհաջողություններում։ Ընտանիքում այդ նույն հանգամանքը հանգեցնում է ընդհանուր նյարդայնացմանը, հուզական անկայուն վիճակին, որը արտահայտվում է ամուսինների սեռական փոխհարաբերություններում։ Կանանց մոտ տնտեսական գործոնը կարող է ազդել սեռական զուգընկերոջ ընտրության և նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխման վրա։

Սեռական կյանքի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև իրավիճակային գործոնները, որոնց ազդեցությանը առավել ենթակա են կանայք։ Կանանց համար մեծ նշանակություն ունի միջավայրը (ննջասենյակի ինտերիերը): Տղամարդիկ համեմատաբար ավելի քիչ են ենթակա իրավիճակային գործոնների ազդեցությանը։ Երկու սեռերի մոտ Էլ իրավիճակային բարենպաստ գործոնները կարող են խթանել սեռական հնարավորությունների դրսևորումները:

Այսպիսով՝ մարդու սեռական վարքը, հիմքում ունենալով կենսաբանական նախադրյալներ, կյանքի ընթացքում ենթարկվում է բազմաթիվ սոցիալական ներգործությունների, ձևավորվում, զարգանում և վերափոխվում դրանց ազդեցության տակ՝ դառնալով յուրաքանչյուր մարդու համար ուրույն և առավել ինտիմ զգացմունքների աղբյուր:

Աղբյուրը` sexology.am
Просмотров: 561 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024