Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 15:20
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Բենգալյան կատվին աշխատանքի են ընդունել

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Գալիսիա Անխելես Դյուրան

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 21 » Ինքնասպան տղան «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթողն էր
08:07
Ինքնասպան տղան «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթողն էր
Ինքնասպան տղան «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթողն էր

Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքեւում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից: Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության եւ գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը: Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար  մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաեւ քեռին, որն ապրում է Եղվարդում: Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց եւ 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր: Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ: Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել եւ դրված է եղել պատշգամբին: Հայկ Հայրապետյանի աշխատասենյակը գտնվում էր 5-րդ հարկում: «Մենք բաժնում նստած էինք: Նա լավ տրամադրություն ուներ: Առավոտյան խոսել ենք հետը: Տրամադրության փոփոխություն չի նկատվել,- պատմում է բնապահպանության նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, որը հանգուցյալ տղայի հետ միեւնույն աշխատասենյակում էր նստում:- Նա դուրս եկավ սենյակից, ինչպես հետո իմացանք, երեւի բարձրացավ մի հարկ վերեւ, եւ այլեւս նրան չտեսանք»: Նախարարության աշխատակիցները, Հայկի գործընկերները շոկի մեջ էին: Նրանք ասում էին, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ Հայկը նման քայլի կդիմի: Նշում էին, որ նա ակտիվ քաղաքացիկան ակցիաների մասնակից էր, կրթված, հիանալի անձնավորություն: Ավարտել էր պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նրա ծնողները բնակվում են Արզականում, իսկ ինքն ապրում էր Երեւանում: «Նման ազնիվ երիտասարդ, այդ տարիքում բարձունքների հասած տղա կորցնելը ողբերգություն է գյուղի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Արզականի բնակիչներից մեկը, որը Հայկ Հայրապետյանի ընկերներից էր: Նա ասաց, որ գյուղում սուգ է, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր տղային ինքնասպանության դրդել:

 

ՀԳ - «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման եթերում Հայկ Հայրապետյանը պատմեց, որ փոքրուց ցանկացել է այս խաղին մասնակցել, բայց տարիքը թույլ չի տվել: «Իսկ հիմա ես դարձա 18 տարեկան եւ հենց նույն տարում խաղում եմ: Հրաշք: Այս դեպքը շատ նման է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմին: Ֆիլմի հերոսն էլ 18 տարեկան էր, ես էլ: Հուսով եմ՝ ինձ չեք ծեծելու, բայց միլիոն կցանկանայի շահել»: «Ինչո՞ւ է քեզ թվում, որ քեզ ինչ-որ մեկն սպանում կամ ծեծում է: Քեզ թվում է դու հիմա Ջամա՞լն ես»,- հարցնում է վարողը՝ Ավետ Բարսեղյանը: «Ինձ թվում է՝ ես նրան նման եմ»,- պատասխանում է ժպտուն երիտասարդը: Հիշեցնենք, որ «Միլիոնատերը ետնախորշից» օսկարակիր ֆիլմի հերոսը՝ Ջամալը, վտանգավոր արկածներից հետո հասավ խաղի ավարտին եւ 20 մլն  շահեց, իսկ Հայկն իր կամքով դուրս եկավ խաղից՝   չպատասխանելով վերջին հարցին:

 

Սյուզան  ՍԻՄՈՆՅԱՆ

hraparak.am

Просмотров: 731 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024