Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 10:57
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տրամադրությունը բարձրացնող մթերքներ

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Поиск

Главная » 2013 » Հունիս » 11 » Ինտերնետային ծանոթություն, որն ավարտվեց բռնությամբ
08:11
Ինտերնետային ծանոթություն, որն ավարտվեց բռնությամբ
Ինտերնետային ծանոթություն, որն ավարտվեց բռնությամբ

Ինտերնետային ծանոթություն, որն ավարտվեց բռնությամբ

Այսօր դժվար է պատկերացնել մեկին, ով չի օգտվում սոցիալական կայքերից: Մեզանից շատերը վիրտուալ աշխարհում անցկացնում են ավելի շատ ժամանակ, քան իրական կյանքում: Ընկերներն ու նրանց հետ շփումը վիրտուալ են: Համախոհներն ունեն խմբեր, որտեղ քննարկվում են ամենատարբեր թեմաներ: Որոշ մարդկանց համար վիրտուալ աշխարհն ավելի իրական է, քան իրականությունը: Գաղտնիք չէ, որ համացանցը հնարավորություն է տալիս լինել ավելի գեղեցիկ, խորհրդավոր ու համարձակ:

Շատ է խոսվում նաև այն մասին, որ հաճախ կարելի է խաբվել կամ հիասթափվել վիրտուալ ծանոթից, եթե օրերից մի օր որոշես հանդիպել: Բայց միևնույն է՝ մենք ծանոթանում ենք, սիրահարվում, խաբվում և... նորից ծանոթանում: Եթե ամեն ինչ սահմանափակվեր այդքանով: Ուզում եմ քեզ մի պատմություն պատմել, որը գուցե քեզ մտածելու առիթ տա, և եթե որոշ ընդհանրություններ գտնես կամ հարաբերությունների զարգացման ծանոթ սցենար տեսնես, մի փոքր մտորես այս մասին: Սոնան այժմ 23 տարեկան է: Ես նրա հետ ծանոթացել եմ Կանանց ռեսուրսային կենտրոնում...

Վտանգավոր խաղեր

Ամեն ինչ սկսվեց, երբ նա սովորում էր դպրոցի վերջին դասարանում:

-Հայրս 16-ամյակիս ինձ համակարգիչ նվիրեց: Չես կարող պատկերացնել երջանկությանս չափը: Ես այնքան էի երազում համակարգիչ ունենալու մասին. բոլոր ընկերներս ունեին, իսկ ես՝ ոչ: Ամբողջ օրն անց էի կացնում համակարգչի առաջ: Դասերս էի պատրաստում, հետաքրքիր հոդվածներ կարդում: Մի օր ընկերուհիներիցս մեկն ասաց, որ մի տղայի հետ է ծանոթացել, ով ապրում է Անգլիայում ու շուտով գալու է իր հետևից: Ես ասացի, որ չեմ վստահում նման ծանոթություններին ու հարաբերություններին:

Իսկ նա հայտարարեց, որ ես պարզապես նախանձում եմ իրեն: Ես խորապես վիրավորվեցի, քանի որ իսկապես նախանձ չկար խոսքերումս: Այդ երեկո ես գրանցվեցի նույն կայքում. ցանկանում էի նրան ապացուցել, որ բոլորովին բարդ չէ համացանցում ծանոթություն հաստատելը: Պարզվեց`ես մեծ պահանջարկ եմ վայելում այնտեղ: Ամեն օր ինձ նորանոր երիտասարդներ էին գրում` ծանոթանալու ցանկությամբ: Սկզբում այդ ամենն ինձ համար խաղ էր, մինչև ես չծանոթացա նրա հետ: Դեռ երբեք չէի սիրահարվել, և իմ հետաքրքրությունները մինչ այդ սահմանափակվում էին դասերով ու պարապմունքներով: Հայրս միշտ հպարտանում էր ինձանով, քանի որ ես շատ լուրջ ու հասուն էի իմ տարեկիցների համեմատ:

Թշնամու հետ` նույն կայքում

Նա քսանչորս տարեկան էր: Անսահման գրավիչ էր: Հասուն տղամարդ: Նա ինձ հաղորդագրություն էր թողել, որը կարդալուց հետո ես ուղղակի սկսեցի փայլել: Ընդամենը իմ մեկ լուսանկարով նա կարողացել էր ինձ բնութագրել այնպես, ասես երկար տարիներ ճանաչում էր:

Սոնան խոր հոգոց հանեց ու շարունակեց խոսել.

- Նրան ամենից շատ դուր էին եկել իմ աչքերը: Նա գրել էր, որ իմ աչքերն իրեն հիշեցնում են իր մոր աչքերը, որին կորցրել էր մի քանի տարի առաջ: Հայացքումս տեսել էր նույն ջերմությունն ու անսահման սերը: Ու գրել էր, թե որքան երջանիկ պիտի լինի այն մարդը, ում բախտ կվիճակվի իմ կողքին լինել: Հիմա, երբ հիշում եմ, ծիծաղս գալիս է, իսկ այն ժամանակ անմնացորդ հավատում էի այդ խոսքերին: Ես չպատասխանեցի նրան, սակայն ողջ օրվա ընթացքում կարդում էի այդ տողերն ու ակամայից ժպտում: Այդպես շարունակվեց մոտ մեկ շաբաթ: Նա գրում էր, ես չէի պատասխանում: Միայն կարդում էի... օրը հարյուր անգամ կարդում էի:

Այդ ժամանակ ես շփվում էի հիմնականում իմ դասընկերների հետ, ովքեր դեռ երեխա էին: Հիմար կատակներ էին անում, չգիտեին`կյանքից ինչ են ուզում: Իսկ նա տնտեսագետ էր, աշխատում էր բանկում ու գումար էր կուտակում` տուն գնելու համար: Համենայն դեպս, այդպես էր ներկայանում: Մի շաբաթ լռելուց հետո ես պատասխանեցի նրան: Մենք խոսում էինք օր ու գիշեր: Համակարգչից այն կողմ չէի գնում: Ծնողներս կարծում էին, թե դաս եմ անում, իսկ ես....

Մոտ մեկ ամիս շփվում էինք: Ես դադարել էի ընկերուհիներիս հետ որևէ տեղ գնալ, շտապում էի տուն` նրա հետ խոսելու: Երազում էի այն օրվա մասին, երբ կհանդիպենք: Նա այնքան պարկեշտ էր, որ նույնիսկ համարս չէր խնդրում: Եվ մի օր նա գրեց այդքան սպասված բառերը. «Ուզում եմ քեզ տեսնել»: Ես, իհարկե, համաձայնեցի: Մեկ ամիս արդեն անցել էր, և մենք գրեթե ամեն ինչ գիտեինք միմյանց մասին...

Հանդիպեցինք: Ես ապշած էի: Նա այնքան գեղեցիկ էր, սակայն բոլորովին նման չէր կայքում տեղադրված իր լուսանկարին: Երկար զբոսնցինք, նա ինձ ծաղիկներ նվիրեց: Հրաժեշտից առաջ պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման մասին: Երկու օրից պիտի նորից տեսնվեինք: Երկար երկու օր առանց նրա... մի ողջ դար էր թվում: Վերջապես անցավ այդ երկու օրն ու մենք նորից տեսանք իրար: Խոսում էինք ամենատարբեր թեմաներից. նա ասաց, որ ուզում է ինձ ծանոթացնել իր ընկերների հետ: Ուրախությանս սահման չկար: «Եթե ուզում է ծանոթացնել ընկերների հետ, ուրեմն ամեն ինչ լուրջ է»,- մտածեցի ես ու սիրով համաձայնեցի: Խոսելով քայլում էինք, քայլում, քայլում... Կանգ առանք կիսաքանդ մի շինության դիմաց: Նկատելով հարցական հայացքս` ասաց.

- Մենք հաճախ ենք ընկերներով այստեղ հավաքվում: Մեզ այստեղ հանգիստ ենք զգում, բարձր երաժշտություն ենք միացնում. ոչ ոք չի խանգարում մեզ: Գնա՞նք ներս:

Շատ տարօրինակ ու մեկուսի վայրում էինք հայտնվել, բայց մտքովս ոչ մի վատ բան չէր անցնում: Նա զգուշորեն բռնեց ձեռքս, և մենք սկսեցինք քայլել այդ փլատակների միջով: Նա ձայն էր տալիս իր ընկերներին, բայց ի պատասխան միայն լռություն էր. նրա ընկերներից ոչ ոք չկար:

- Երևի դեռ չեն եկել: Սոն, ես պիտի քեզ ասեմ... որ... ես սիրում եմ քեզ: Առանց քեզ չեմ կարող ապրել:

Նա մոտեցավ ինձ ու փորձեց համբուրել: Ես ուզում էի պատասխանել նրա համբույրին, բայց վախեցա ու գլուխս թեքեցի: Ես դեռ երբեք չէի համբուրվել:

- Չե՞ս ուզում ինձ: Ես քեզ սարսափելի ուզում եմ:

Նա ձեռքիցս քաշեց ու ամուր գրկեց ինձ: Տարօրինակ վախ զգացի.
- Արի գնանք այստեղից, խնդրում եմ:

- Գժվե՞լ ես: Նման առիթ էլ չի լինի: Մենք մենակ ենք... ես քեզ սիրում եմ: Էլ ի՞նչ ես ուզում:

- Ուզում եմ գնալ այստեղից: Խնդրում եմ, բաց թող ինձ:

- Հազիվ եմ գտել քեզ: Հաստատ բաց չեմ թողնի:

Սկզբում ես պարզապես խնդրում էի նրան, որ գնանք այդտեղից, բայց նա ավելի ու ավելի ամուր էր ինձ գրկում: Նա համբուրում էր ինձ: Ես լալիս էի, աղաչում, որ բաց թողնի ինձ: Հետո պատռեց հագուստս: Ես սկսեցի բղավել: Նա հրամայեց լռել: Ես խնդրում էի նրան բաց թողնել ինձ: Նա ինձ հարվածեց և... Նա շատ ուժեղ էր...
Այս ամենը պատմելիս Սոնայի շրթունքները դողում էին:

- Երբ ուշքի եկա, նա իմ կողքին նստած հանգիստ ծխում էր: Չեմ կարող խոսքերով նկարագրել` ինչ էի զգում. նվաստացած ու տապալված էի: Ատում էի նրան, սակայն նրանից առավել ատում էի ինքս ինձ:

- Ես գնում եմ, գալիս ե՞ս:

Կարծես ծաղրում էր ինձ: Ես բղավելով հարձակվեցի նրա վրա, նա ինձ հրեց ու գցեց գետնին: Իսկ հետո ձգեց գոտին ու գնաց:
Ես գետնին ընկած լալիս էի: Չգիտեի` ինչ անել, ուր գնալ...
Մինչև օրս չեմ կարողանում հիշել` ինչպես եմ տուն հասել ու ինչպես ոչ ոքի չեմ հանդիպել ճանապարհին: Տուն հասնելուն պես մտա լոգարան: Հայելու մեջ նայում էի ինքս ինձ և ցանկանում մեռնել: Անկեղծ ասած, նույնիսկ ինքնասպանության փորձ եմ արել: Փառք Աստծո, բավականաչափ խելք ու ուժ գտա, որ չդիմեմ այդ քայլին: Ոչ մեկին չէի կարող պատմել ինձ հետ կատարվածի մասին: Մի պահ մտածեցի դիմել ոստիկանություն, բայց հասկացա, որ նրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ: Նկարն իրենը չէր, հաստատ անունն ու ազգանունն էլ էին կեղծ: Ու հետո մտածեցի, որ բոլորն ինձ կմեղադրեն: Ես միացրեցի ցնցուղը ու գրեթե ողջ երեկոն անցկացրեցի ջրի տակ: Ցանկանում էի մաքրել վրայիս կեղտը, սակայն չէր ստացվում...

Հիմա եմ հասկանում` որքան ուժեղ եմ գտնվել իմ ոչ այնքան հասուն տարիքում: Հիմա արդեն գիտեմ, թե որքան հաճախ են նման դեպքեր լինում, ու թե քանի կյանքեր ու ճակատագրեր են խորտակվում: Ես երեք տարի լռել եմ ու անդադրում փնտրել նրան: Իմ հոգին ու ուղեղը վրեժ էին տենչում: Իսկ հետո իմ առաջ դրեցի երկու նպատակ` դառնալ լավ իրավաբան ու գտնել նրան: Գտնել ու վրեժխնդիր լինել: Առաջին նպատակիս հասնելու համար հաստատուն քայլեր եմ անում, իսկ երկրորդը դեռ անորոշ է: Կատարվածից հետո ես փորձեցի գտնել նրան, բայց նա հօդս էր ցնդել: Երկու օր անց ես մտա կայք, բայց, իհարկե, նա բոլոր հետքերը վերացրել էր: Կարծես նման մարդ երբեք էլ չէր եղել: Ես նրան դեռ փնտրում եմ:

Ինձ համար անհավատալի է` 16 տարեկան աղջիկն ինչպես է կարողացել հաղթահարել այս փորձությունը, ինչպես է կարողացել ամուր կանգնած մնալ ոտքերի վրա ու առաջ գնալ: Եվ այդ ամենը` միայնակ, առանց որևէ մեկի աջակցության: Դա իսկապես հերոսություն է: Իհարկե, ոչինչ անհետ չի անցնում: Սոնան դեռ չի կարողանում ու չի ուզում իր կողքին տղամարդ տեսնել, չնայած նա կրկին մի քայլ է արել, որ հիացմունք է առաջացնում: Նա սկսել է այցելել Կանանց ռեսուրսային կենտրոն, որտեղ հոգեբաններն օգնում են նրան հաղթահարել տղամարդկանց նկատմամբ ատելությունը: Նրա հետ լուրջ ու երկարատև աշխատանքներ են տարվում...

Երբ դեռ ինքս էլ համացանցում ծանոթանում էի տղաների հետ, հաճախ շատ ավելի ինքնավստահ էի ձևանում, քան կայի իրականում: Տարբեր մարդկանց հետ տարբեր դերեր էի խաղում: Եվ երբեմն առանց գիտակցելու, որ այդ խաղը կարող է վերածվել իրական վտանգի: Երբ չես ճանաչում մարդուն, երբեք չես կարող վստահ լինել` ով է նստած համակարգչի այն կողմում` մեր ընկե՞րը, թե՞ թշնամին:

Համացանցի միջոցով ծանոթանալու դեպքում`

Մինչև հանդիպման գնալը փորձիր հնարավորինս մանրամասն տեղեկություններ հավաքել այդ մարդու մասին. որտե՞ղ է ապրում, աշխատում, լավ տնտղել նրա է
ջը: Հնարավոր է` նոր տեղեկություններ ձեռք բերես:
Հրաժարվիր բաց լուսանկարներ տրամադրել կամ մերկանալ տեսախցիկի առաջ: Հնարավոր է` քեզ շանտաժի ենթարկեն: 
Առաջին մի քանի հանդիպումների ժամանակ պարզապես գնացեք զբոսնելու մարդաշատ վայրերում:

http://www.cosmo.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Категория: 18+ | Просмотров: 745 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024