Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 12:53
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

[Անիմացիա]
Ուժեղ կին

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Կանայք սեքսում առավել ռիսկային են

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Прикол : Жми КЛАСС

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Поиск

Главная » 2012 » Հունիս » 22 » Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում
10:54
Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում
tatu1

Մարմնի նկարազարդման արվեստը գալիս է դեռ վաղուց: Դաջվածքները համարվում են նկարչական արվեստի հին եւ միեւնույն ժամանակ` նոր ճյուղ, որը արագ կերպով զարգացում է ապրում: Այսօր գրեթե ամբողջ աշխարհում այն համարում են գեղեցիկ արվեստ: Շատ դեպքերում էլ դաջվածքը հարդարման անհրաժեշտ մասնիկ է համարվում: Եթե Հնդկաստանում դեռ անհիշելի ժամանակներից հինայով զարդարում էին անգամ հարսների մատները, ապա Հայաստանում դաջվածքով հայ կինն իր շրջապատում, իր անձի հանդեպ այլ տրամադրություն եւ տպավորություն է ստեղծում: Հայուհիները դաջվածք անելիս մի փոքր երկար են մտածում` չմոռանալով շրջապատի վերաբերմունքը, ընտանիքի անդամների կարծիքները: Իսկ դաջվածքների վնասակար ազդեցությունը դառնում է երկրորդական: Ընդհանրապես դաջվածք` տատու անում են 18 տարեկանը լրացած մարդկանց, քանի որ դաջվածք անելուց առաջ պետք է անհատը հոգեպես պատրաստ լինի դրան:

Հայուհիները նախընտրում են իրենց մարմնին դաջել մուլտ-հերոսների պատկերներ կամ, ասենք, նախընտրում են մարմնի վրա ունենալ «համբուրիր ինձ» գրությամբ դաջվածք: Իսկ, ասենք, խորիմաստ եւ որոշ դեպքերում կյանքի ապրումները իմաստավորող տատուները, որոնք առավել հաճախ կարելի է տեսնել տղամարդկանց մոտ, հայուհիներին այնքան էլ չեն հետաքրքրում: Հիմնականում նախընտրում են դաջվածք` տատու ունենալ ուսին. այդ հատվածում դաջվածք անելը սիրողական բնույթ է կրում: Իսկ, ահա, ինտիմ հատվածում դաջվածք ունենալը առավել լուրջ բնույթ է կրում: Եթե տասը տարի առաջ Հայաստանում քիչ մասնագետներ կային, որոնք դաջվածք էին անում, էլ չենք խոսում դաջվածք կրողների մասին, ապա այսօր զգալիորեն ե՛ւ մասնագետների, ե՛ւ դաջվածք կրողների թիվն ավելացել է: Շատ դեպքերում մարմինը գեղեցկացնող պատկերը ճիշտ հակառակ ազդեցությունը կարող է թողնել: Այս դեպքում անխուսափելի է հաշվի չառնել մարմնի ծերացումը, որը դաջվածքին այլ տեսք է հաղորդում, էլ չենք խոսում նրա «գեղեցկության» մասին: Դաջվածքների դեպքում «Գեղեցկությունը զոհեր է պահանջում» արտահայտությունը իսկապես տեղին է ասված, քանի որ նույնիսկ արեւայրուք ընդունելիս պետք է զգույշ լինել: Պարզապես պետք է նախապես քաջատեղյակ լինել «գեղեցիկ արվեստի» դրական եւ բացասական հետեւանքներին, հետո նոր մտածել` այն ունենա՞լ, թե՞ ոչ:

«Զարուհի» ամսագրի ընթերցողները քաջատեղյակ են, որ այս խորագրի ներքո ներկայացնում ենք հայտնի տղամարդկանց կարծիքը ընտրված թեմայի շուրջ: Այս դեպքում միանշանակ սպասելի էր, որ տղամարդկանցից ոմանք կխուսափեն խոսել ընտրված թեմայի շուրջ: Ուստի թեմայի շուրջ համարձակություն ունեցան խոսել հայտնի տղամարդկանցից երկուսը:

«Արմենոիդս» խմբի ղեկավար ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ մարմնի ոչ մի հատվածում դաջվածք չունի եւ նորմալ է վերաբերվում նրանց, ովքեր ունենtatu դաջվածքներ: Եվ ավելացնում է. «Առավել քան նորմալ եմ վերաբերվում նաեւ նրանց, ովքեր չունեն դաջվածք: Նախորդ դարերում մայա ցեղերի դաջվածքը մարմնի վրա ունեցել է խորհրդանշական  նշանակություններ: Եղել է մշակույթի մասնիկ, այնուհետեւ էվոլյուցիայի եւ որոշ ժամանակահատվածի փոփոխությամբ այն մեծ տարածում է ստացել գաղութային աշխարհում: Մեր դարում դաջվածքը կարելի է համարել խիստ ինդիվիդուալ նրբություն, ոչ դոգմատիկ: Չկա պարտադիր պայման դաջվածք ունենալու կամ` հակառակը: Թե` կանանց, թե՛ տղամարդկանց առումով այն կրում է խիստ ինդիվիդուալ նրբություն եւ համարվում մեր իրականության մեջ գործող տեսակ: Կա բժշկական մոտեցում, հոգեբանական, նաեւ` ֆիզիոլոգիական նրբություններ` դիմացի մարդկանց ուշադրությունը շեղելու: Սակայն կա նաեւ հակառակ նրբություն. որքանով են այդ սիմվոլները համահունչ մարդկային բնավորությանը, քանի որ  բնավորությունը տարիներ հետո ենթարկվում է փոփոխության: Ուստի դաջվածք ունենալը նման է կոշիկ ունենալուն, մի տարբերությամբ, որ կոշիկը, երբ հնանում է, կարող ես փոխել, դաջվածքը` ոչ»:

Հաղորդավար ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ (ԱՐՉԻՆ) եւս դաջվածք չունի եւ դաջվածք ունեցող կանանց վերաբերվում է այնպես, ինչպես չունեցող կանանց, եւ հավելում. «Եթե, իհարկե, դաջվածքները չեն գերազանցում մարմնի բնական հատվածին: Ինձ համար էական նշանակություն չունի` ինչ է պատկերված, եթե, իհարկե, դրանք այսօրինակ արտահայտություններ չեն. «Не забуду мать родную...» եւ այլն»:

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք հայուհու կերպարին համապատասխանո՞ւմ է դաջվածքը, անկեղծություն սիրող հաղորդավարը հետաքրքրվեց. «Եթե դժվար չէ, կասեք` ո՞րն է «հայուհու կերպար» կոչվածը»:

http://www.zaruhi.com/


Просмотров: 2157 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024