Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 21.05.2024, 09:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Լուսանկարում են հայտնիները

[Անիմացիա]
Ուժեղ կին

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Продовольственная вкус

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

[Անիմացիա]
Жми класс!!!

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 28 » Ինտիմ մերսում
11:01
Ինտիմ մերսում

Սեքսուալ մերսումը նպաստում է սեռական կարողության բարձրացմանը, մեծացնում զգայունությունը և սեռական ֆունկցիան: Այս տեսակ մերսումը ցուցված է բոլորին' անկախ ընտանեկան վիճակից, տարիքից և սեռական փորձից:

 

Սեքսուալ մերսումը հարստացնում է ինտիմ կյանքը, նպաստում սեռական հակման ուժեղացմանը: Մերսումը խթանում է զուգընկերոջ (զուգընկերուհու) գրգռումը:

 

Սեռական մերսման նպատակն է գրգռել զուգընկերոջը (զուգընկերուհուն), ստեղծել նպաստող պայմաններ զգայական հաճույքի և լիարժեք հեշտանքի համար:

 

Հեշտանքին հասնել նպաստում է մարմնի տարփածին գոտիները շոյելը: Քանի որ ձեռքի ափն ունի լավ արտահայտված նյարդային և անոթային ցանց, մարմնի տարփածին գոտիները ակտիվ կերպով արձագանքում են նրա հպմանը: Այս գրգիռը փոխանցվում է ամբողջ օրգանիզմին: Մերսման դրական ազդեցության համար անհրաժեշտ է, որպեսզի զուգընկերներն անկաշկանդ լինեն: Բացի դրանից պետք է իմանալ զուգընկերոջ (զուգընկերուհու) մարմնի հատկապես զգայուն հատվածները: Եթե ինքը'զուգընկերը, ցույց չտա այդ հատվածները, ապա անհրաժեշտ է գտնել դրանք'զգուշորեն շոյելով մարմնի տարբեր մասերը:

 

Մերսման խնդիրը' սեքսուալության խթանումն է

 

Սեռական գրգռման կարելի է հասնել' ձեռքով մարմնի զգայուն մասերը շոյելով, դրանց հպվելով ¥տարփածին գոտիներին¤: Նման հատվածներից են կուրծքը, կոնքերը, սեռական օրգանները, ծլիկը, սեռական մեծ ու փոքր շրթունքները: Գրգռումը պետք է փոխադարձ լինի: Ձեռքով (մերսման միջոցով) հպվելով տարփածին գոտիներին' տղամարդը կամ կինը դիպչում է զուգընկերոջ մարմնին նաև կրծքով, մեջքով, նստատեղով և այլն: Մաշկն ուժեղ ազդակներ է հաղորդում, որոնք նյարդային համակարգի միջոցով փոխանցվում են սեռական օրգաններին: Մեղմ շոյանքը կարող է նմանապես գրգռել, ինչպես տղամարդու կրծքի հպումը կնոջ կրծքերին, մեջքը'մեջքին: Այդ դեպքում հատկապես սեռական ուժեղ ցանկություն է առաջանում կնոջ մոտ:

 

 Ընդհանուր օրինաչափություններ

 

Հեշտոցի կենտրոնից նյարդային ազդակներն ուղեկցող ճանապարհներով շարժվում են դեպի սեռական օրգանների և սեռական այլ ընկալիչներ: Նյարդաթելերով, որոնցից կազմված են ուղեկցող ուղիները, ողնուղեղի միջոցով սեռական ազդակները և տղամարդկանց, և կանանց մոտ գրեթե հասնում են մինչև գոտկատեղ, ընդ որում, այդ ազդակների մի մասը ողնուղեղի վերին հատվածներում արդեն սիմպաթիկ նյարդերով գնում է դեպի տղամարդու առնանդամը և կնոջ ծլիկը:

ԻՆՉՊԵՍ ԱՊՐԵԼ ՀԵՇՏԱՆՔԻ ԶԳԱՑՈՒՄ

Տարփածին գոտիների մասին տեղեկությունները երկու սեռի ներկայացուցիչներին օգնում է հեշտանքի զգացում ապրել: Այդ պատճառով կարևոր է իմանալ թե' տղամարդու և թե' կնոջ մարմնի առավել զգայուն հատվածները:

Կենտրոնական նյարդային համակարգի յուրա­հատկությունների իմացությունը զուգընկերներին թույլ է տալիս միաժամանակ հեշտանք ապրել: Կենտրոնական ուղեղը, որը կարգավորում է սեռական ռեֆլեքսները, հեշտանքի կենտրոնն է, որը պատասխանատու է պերիֆերիկ նյարդային համակարգի որոշ ֆունկցիաների կարգավորման համար:

 

Հեշտանքի կենտրոնի վրա ունեցած ազդեցությունը

Առաջին հերթին պետք է առանձնացնել շոշափելի ազդեցությունները' հպումները, չնայած նկատելի տեղ են գրավում նաև հոտառությունը, տեսողությունը, լսողության և համի օրգանները:

Տղամարդկանց մոտ ողնուղեղի գոտկատեղային հատվածում կան նյարդային երկու կենտրոններ' առնանդամի և սերմնավիժման: Դրանցից նյարդաթելերը սրբոսկրի երկարությամբ ձգվում են ներքև' ընդգրկելով ուղիղ աղիքը, այնուհետև ձգվում են մինչև առնանդամի հիմքը: Ճյուղավորվելով' դրանք նյարդավորում են ամորձապարկի և ամորձիների շրջանը և հասնում (առնանդամի ներքևի մակերևույթի երկարությամբ) առնանդամի գլխիկին' թլիփի հատվածում (այն թլիփը միացնում է առնանդամի գլխիկին): Նյարդաթելերի ճյուղավորումը (նյարդային վերջավորությունների մեծ քանակ' էֆեկտորներ) նյարդավորում է առնանդամի գլխիկը, ինչպես նաև թլիփի ծայրը և միզատար խողովակի անցքը:

Այսպիսով, տղամարդկանց մոտ սեռական առա­վելագույն զգայունություն է նշվում շեքի և սեռական օրգանների շրջանում, հատկապես սեռական անդամի գլխի­կի մակերևույթին, իսկ սեռական ակտիվությունն անհնար է առանց ողնուղեղում առնանդամի լարման և սերմնաժայթքման կենտրոնների նորմալ գործունեության:

Նյարդային ազդակների փոխանցվող ուղին կանանց մոտ հիմնականում նույնն է, ինչ տղամարդկանց մոտ, սակայն սրբանագոտկատեղային հատվածում նյարդարմատները, առանց նյարդային հատուկ կենտրոնների միջնորդության (տղամարդկանց մոտ դրանք առնանդամի լարման և սերմնաժայթքման կենտրոններն են) փոխանցվում են սրբանաարգանդային կապերին, որոնք արգանդի ետևի մակերեսը միացնում են սրբանոսկրի ոսկրաթաղանթին: Նյարդաթելերը, անցնելով սրբանաարգանդային կապերի միջով, հասնում են արգանդի ետևի մակերեսին' նյար­դավորելով մարմինը և վզիկը, ապա հասնում հեշտոցի պատերին և ձգվում դեպի մուտքը: Այնտեղ դրանք ճյուղավորվում են և շարժվում դեպի շեքի մկանները և սեռական փոքր շրթունքները, որից հետո հեշտոցի մուտքով' ծլիկի ուղղությամբ, ձգտում են դուրս գալ' ծլիկի գլխիկում վերջանալով բազմաթիվ զգայարաններով:

Կնոջ սեռական զգայունությունը, ինչպես հայտնի է, չի սահմանափակվում միայն սեռական օրգանների հատվածով, այլ երբեմն զգալիորեն տարածվում է կրծքապտուկների, շրթունքների և մաշկի այլ հատվածների վրա: Սեռական ուժեղ գրգռվածություն ունեցող կանանց մոտ տարփածին այդ գոտիների զգայարանների գրգռումը կարող է նաև հանգեցնել հեշտանքի:

Կենտրոնական նյարդային համակարգի դերի մասին խոսելով'պետք է նաև նշել, որ բացի մշտական սեռական ազդակներից, որոնք գլխուղեղում հեշտանքի կենտրոնը միացնում են պերիֆերիկ բոլոր զգայարաններին, գոյություն ունի ևս մեկ մեխանիզմ, որը արտաքին ազդեցությունը փոխակերպում է սեռական ազդակի:

arogcharan.com

Просмотров: 970 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024