Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 14:58
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Դեռահաս աղջկա մարմին` Էրեբունիում

Գալիսիա Անխելես Դյուրան

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Կոնյակի պատմությունից

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 6 » Կանացի լիբիդո. ինչպե՞ս բարձրացնել սեքսուալությունը
15:00
Կանացի լիբիդո. ինչպե՞ս բարձրացնել սեքսուալությունը

Լիբիդոն սեռական հակումն է: Եվ երբեմն բավական հեռու է ցանկալի մակարդակից: Գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչների անհանգստացնում է հարցը՝ ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն, եթե կյանքի կատաղի ռիթմը, սթրեսները, վատ էկոլոգիան եւ սխալ սնունդը մեգապոլիսներում ապրող մարդկանց հավերժական ուղեկիցներն են: Այդ հարցում մեզ կօգնի հոգեթերապեւտ եւ սեքսոպաթոլոգ Արմեն Հովսեփյանը:

«Սեռական մտերմության ցանկություն կնոջ մոտ ոչ միշտ է առաջանում: Հնարավոր է՝ ոչ ճիշտ իրավիճակ է, կամ այդ պահին կողքին գտնվող տղամարդն այն մարդը չէ, ում հետ ցանկանում ես իսկապես բաց լինել: Սեռական հակման արտահայտումը մեծ մասամբ կախված է հոգեբանական գործոններից: Վերջին հարաբերությունների անհաջող փորձ, բարդույթներ ու վախեր, տղամարդու հետ շփման հոգեբանական անբացատրելի պատնեշների առկայություն. սրանք են այն պատճառները, որ կնոջը խանգարում են առողջ ինտիմ կյանք վարել: Բացի հոգեբանական գործոններից եւ խնդիրներից, գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք նույնպես նվազեցնում են սեռական հակումները: Առաջին հերթին դրանք սիրտ-անոթային, միզասեռական համակարգի հիվանդություններն են, անեմիան եւ շաքարախտը: Բացի այդ, կանացի լիբիդոյի բարձրացմանը խոչընդոտում են կաթնուկը, կլիմաքսը, հնարավոր հետծննդաբերական դեպրեսիան: Պետք չէ մոռանալ, որ ալկոհոլի չարաշահումն ու ծխելը նույնպես խոչընդոտում են լիարժեք սեռական կյանքին:

Կնոջ առողջական խնդիրները լուծելը, հոգեբանական-զգացմունքային իրավիճակը բարելավելը, անխոս, կնպաստեն կանացի լիբիդոյի մեծացմանը:

Ինչպես ուժեղացնել կամ վերականգնել կանացի լիբիդոն՝ գիտեն ոչ բոլորը: Ամեն դեպքում, այդ հարցի պատասխանները վաղուց են գտնվել: Մասնագետներն ամեն օր հիասքանչ տիկնանց խորհուրդներ են տալիս այս թեմայի շուրջ, եւ շատ տարիների ընթացքում հաջողվել է երաշխավորությունների մի ամբողջ ցուցակ հավաքել:

Բերենք դրանցից ամենաարդյունավետ տարբերակները:

Միջոցներ, որոնք բարձրացնում են կանացի լիբիդոն.

• ինտիմ գելեր;

• պլաստիրներ;

• բուսական հավաքածուներ;

• սննդամթերք;

• համեմունքներ:

Կարեւոր է նշել, որ ինտիմ գելերի տեսքով կանացի լիբիդոն բարձրացնելու միջոցներն օգտագործվում են անմիջապես սեռական ակտից առաջ, ուժեղացնում են ցանկությունը եւ ավելացնում են զգացողությունները: Ինչ վերաբերում է սննդին, ապա որոշակի մթերքներ հարկավոր է սննդակարգ մտցնել հիմնական կարգով: Կանացի լիբիդոն բարձրացնող մթերքների ցանկում են բանանը, մուգ շոկոլադը, նուշը, ավոկադոն, ծովամթերքը, իմբիրը, ծնեբեկը եւ թուզը: Փորձեք վերանայել ձեր սննդակարգը, եւ, հավանական է, ձեր ինտիմ կյանքն ավելի վառ կդառնա: Կանացի լիբիդոն բարձրացնելու միջոցներ գիտեն նաեւ բուսաբաններն ու բուժակները: Օրինակ, պետք չէ թերագնահատել խոտաբույսերից սննդային հավելումները: Դրանք ոչ միայն ուժեղացնում են սեռական հակումը, այլեւ վերացնում են լիբիդոյի թուլացման պատճառները եւ բարելավում առողջական վիճակն ընդհանրապես:

Հիշեք. ինչ միջոցների էլ դիմեք, այս կամ այն դեղամիջոցն ընդունելուց առաջ անպայման բժշկական հետազոտություն անցեք եւ խորհրդակցեք ձեր թերապեւտի հետ»:

NEWS.am STYLE

Просмотров: 1003 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024