Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 15:14
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

«Կանոնավոր» երազեք

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Հինգ նրբություն` սեքսում

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

[Անիմացիա]
Պարիր, թե կարող ես))

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Անհաջող մարզանք

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 24 » Կանացի խանդի առանձնահատկությունները
14:47
Կանացի խանդի առանձնահատկությունները
Հաճախ շատ զույգեր վիճում են իրենց երկրորդ կեսի՝ հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ ունեցած խանդի պատճառով։ Երբեմն կնոջ զգացմունքները կարող են դուրս հորդալ արցունքների, աղմուկի, դեպրեսիայի միջոցով՝ կախված նրա բնավորությունից ու խառնվածքից։ Սակայն ի՞նչ է իրականում տեղի ունենում այդ պահին նրա հետ։ Այս հարցում օգնության է գալիս սոցիալական հոգեբան, «Գոյ» հոգեբանական կենտրոնի կամավոր հոգեբան-խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը.

«Խանդը շատ զույգերի բաժանման պատճառն է։ Հետաքրքրված հայացքը հաճելի աղջկա կողմը, աշխատակցուհու հաճոյախոսությունը, հեռախոսային խոսակցության ժամանակ հետին պլանում լսվող կանացի ձայնը՝ կանացի խանդի համար առիթներ անվերջ կարող ենք թվարկել։ Մեկ փոքրիկ փաստը՝ հաճախ հորինված, բավարար է բացասական հույզերի պայթյուն, աղմուկ ու սիրելիի հետ հարաբերությունների վատանալու համար։ 

Հիշեք, որ ոչ ոք այդքան ջանք չի գործադրում հարաբերությունները փչացնելու համար, որքան ինքը՝ կինը։ Նա այդ անում է հատուկ, չգիտակցելով իր բծախնդրության ու մանր վեճերի բոլոր հետեւանքները։ Ուզում եմ նշել կանացի խանդի մի քանի առանձնահատկություն։

Նախեւառաջ, հետաքրքիր է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց զուգընկերոջ հետ անկողնային տեսարանն ավելի հանգիստ են տանում, քան սիրուհու հանդեպ ունեցած նրա լուրջ կիրքը։ Երկրորդ՝ ավելի հետաքրքիր է այն, որ կինը, ում դավաճանել է զուգընկերը, ինքն իրեն չի ատում, թեեւ վիրավորված ու դժբախտ է զգում։ Պետք է նշել, որ զուգընկերոջ դավաճանությունը չի խանգարում նրա հոգեկանն այն աստիճան, որքան տղամարդունը։ Կնոջ մտքերն այսպիսին են. տղամարդուն գայթակղել է մրցակցուհին, բայց նա ի՛ր երեխաների հայրն է (ոչ թե մրցակցուհու), եւ նա կրկին վերադարձել է իր մոտ։ Բացի այդ, հիմնականում տղամարդը լի է քնքշանքով ու ափսոսանքով, շնորհակալությամբ՝ մեծահոգության համար եւ իր վարքով փորձում է փոխհատուցել կնոջ տանջանքները։ 

Շատ կանայք իրենց հանգստացնելու ուժ են գտնում, մտածելով, որ եթե նա վերադարձել է, ուրեմն ինքն ավելի լավն է, կամ որ եթե շատ կանանցից նա ընտրել է հենց իրեն, ուրեմն ինքն ավելի հմայիչ է։ Սակայն, ցավոք, բոլորը չէ, որ կարող են գլուխ հանել նման խնդիրներից, այդ պատճառով էլ ցանկանում եմ սխալներից խուսափելու մի քանի խորհուրդ տալ։ Նախ, հարգելի կանայք, փորձեք հասկանալ տղամարդու հոգեկանի յուրահատկությունները, սովորեք հանգիստ վերաբերվել նրա գործողություններին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, հունից դուրս եք եկել անծանոթ աղջկան ուղղված թեթեւակի հայացքի պատճառով, խանդից խելագարվում եք, իսկ սիրտը դուրս է թռչում տեղից, ապա աշխատեք ձեզ պահել։ Նախքան կսկսեք հարաբերություններ պարզել, թույլ տվեք ժամանակին բուժել ձեր վերքը։ Չարժե հարաբերություն պարզել հենց այդ պահին, հավատացեք։ Ամենաշատը մեկ օրից ինքներդ կմոռանաք աղմուկի աթիռի մասին, եւ ամեն ինչ կկարգավորվի։ Բայց ամենակարեւորը՝ մի փորձեք այդ ժամերը նվիրել ամուսնու թեթեւամտության մասին մտքերին։ 

Զբաղվեք սովորական գործերով, զվարճացեք, աշխատեք կամ պարզապես հանգստացեք։ Ոչ մի դեպքում «շունչ քաշելու» այդ ընթացքում մի փորձեք վերականգնել հարաբերությունները, ոչ տետ-ա-տետ, ոչ էլ՝ հեռախոսով։ Օգտակար կլինի հիշել ձեր հարաբերությունների բոլոր հաճելի պահերը։ Փորձեք դրանից ստեղծել սիրային պատմվածք կամ մի քանի նկար, կամ էլ երգ գրեք։ Մի խոսքով, ձեզ համար լավ կլինի, եթե փորձեք ստեղծագործական ձեւով վերափոխել ձեր հաճելի հիշողությունները։ Թող այդ նկարները լցված լինեն ամենօրյա հոգսերով ու ձեր հիշողության գեղեցիկ պատկերներով։ 

Եվ վերջում, հարգելի կանայք, հիշեք, որ օգտագործելով հետաձգված աղմուկի այս մեթոդը՝ ներդաշնակ հարաբերութուններ կարող եք կառուցել նույնիսկ ամենաբարդ տղամարդու հետ։ Ժամանակը ձեզ կօգնի բուժել կոտրված սիրտը, իսկ խանդի թողած քերծվածքներն այս մեթոդիկան կիրառելուց հետո կլավանան մեկ օրվա ընթացքում»։

 

Գրի առավ Լաուրա Բաբայանը

NEWS.am 
Просмотров: 397 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024