Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 13:55
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

65-ամյա պապիկը հղիացել է

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Поиск

Главная » 2012 » Հունիս » 28 » Կանացիության ֆենոմենը
16:02
Կանացիության ֆենոմենը
Կանացիության ֆենոմենը

Ծնողները երեխաներին դաստիարակելիս ավելի հետևողական են, որ տղա երեխաների մոտ զարգանա տղամարդկությունը: Նրանցից քչերն են մտածում այն մասին, որ նույնքան անհրաժեշտ է աղջիկների մեջ էլ զարգացնել կանացիությունը:
Աղջկան կանացի դաստիարակելու գործընթացը եւս բավականին երկարատև է, պահանջում է հետևողականություն և երեխայի առանձնահատկությունների ճիշտ ըմբռնում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է երեխայի մեջ դաստիարակել կանացիություն:

Նախ, փոքրիկի համար օրինակելի են մայրիկի կանացիության դրսևորումները: Արդեն 5 տարեկանից, եթե ոչ ավելի վաղ, երեխաները սկսում են հետևել մայրիկներին, կրկնօրինակել: Դա կարող է լինել կոկետությունը, խնամվածությունը: Կարևոր է, որ փոքրիկը զգա Ձեր ուրախությունը, պատրաստակամությունը կին լինել, ոչ թե հետագայում դա ընկալի որպես պարտականություն, որից խուսափելն անհնար է:

Հայրական սերը, ուշադրությունը զգալու հնարավորությունը: Հաճախ կանացիության պակաս է զգացվում առանց հոր մեծացած երեխաների մոտ: Հոր հետ ճիշտ շփումը երեխային հնարավորություն է տալիս վստահություն զգալու դեպի արական սեռը, իրեն զգալու ավելի նուրբ, պաշտպանված:
Ընտանիքում սիրո արժեւորում, հոգատարություն պետք է լինի:

Սեռական դաստիարակությունը նույնպես պետք է ժամանակին սկսել: Ճիշտ, չափի մեջ տեղեկացվածությունը, երկու սեռերի փոխհարաբերությունների մասին կոռեկտ տեղեկությունները միայն կօգնեն Ձեր աղջկան:

Կանացի զբաղմունքներին պետք է ուշադրություն դարձնել: Դրանք կարող են լինել պարերի դասընթացները, գեղասահքը, երգը, նկարչությունը:

Կանացի մթնոլորտ ստեղծեք երեխայի համար: Նրա սեենյակը պետք է հիշեցնի աղջկական սենյակ, որտեղ կան տիկնիկներ, կա անպայման հայելի, փափուկ գորգ, շատ բարձեր և այլն:

Ստեղծեք աղջկական պահարան: Պետք չէ թույլ տալ երեխային հագնել եղբայրների բաճկոնները կամ նրանց շապիկները: Իսկ ընդհանրապես չպետք է շապիկներն ու ջինսերը պահարանում գերակշռեն. թող նա շատ ունենա գեղեցիկ, նուրբ զգեստներին: Սովորեցրեք նրան կոկիկ հագնվել:

Սովորեցրեք նրան խնամել իրեն: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մաքրությանը, կոկիկությանը: Թող նա հետևի իր մազերին, եղունգներին, սովորի ինքնուրույն հագնվել, ինքնուրույն պատրաստվել: Վստահեք նրան, թողեք նա ինքը հետևի իրեն:

Օգտագործեք խաղի միջոցով կանացիություն դաստիարակելու մեթոդը: Աղջիկ երեխայի խաղալիքները պետք է կտրականապես տարբերվեն իրենց փափկությամբ, գույներով, գրավչությամբ: Գնեք այնպիսի խաղալիքներ, որոնք առնչություններ ունեն կնոջ պարտականությունների, զբաղմունքի հետ: Դրանք կարող են լինել ամենատարբեր սպասքեղենը, կենցաղային իրերը և այլն:

Կանացիություն դաստիարակեք, բայց ոչ ուժով, ստիպողաբար: Բացահայտ տանջանքներն այդ ուղղությամբ, արգելքները, կարող են նրան դեմ հանել կանացիությանը, նա կարող է ընդհանրապես հրաժարվել դրանից: Ուշադիր եղեք, որ Ձեր ջանքերը հակառակ ազդեցությունը չթողնեն:

ladynews.am

Просмотров: 1012 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024