Հետաքրքիր Փաստեր Четверг, 18.04.2024, 16:50
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Նորածինը փրկել է մայրիկին

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Поиск

Главная » 2013 » Апрель » 7 » Կարինեի պնևմոթորաքսը հարվածի՞, թե՞ սիրուց առաջացած խանդի հետևանք է
19:08
Կարինեի պնևմոթորաքսը հարվածի՞, թե՞ սիրուց առաջացած խանդի հետևանք է

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ
ընթանում է Յուրիկ Ղուկասյանի գործի դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Յուրիկ Ղուկասյանը կենցաղային
հարցերի շուրջ վիճաբանել է 43-ամյա Կարինե Այվազյանի հետ,
բազմիցս հարվածել նրա մարմնի տարբեր մասերին և պատճառել
առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Յուրիկ
Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի
112 հոդվածի 1-ին մասով:
Տուժող Կարինե Այվազյանը ոչ թե եկել, այլ, ինչպես կալանքի տակ
գտնվող ամբաստանյալը, բերվել էր դատարան: Նա մեկ այլ
քրեական գործով արդեն դատապարտյալ է: Ընդ որում՝ դատապարտվել է հենց Աջափնյակ և Դավթաշեն
վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով: Իսկ դատավճիռը կայացրել է այս
գործով նախագահող Դավիթ Բալայանը: Այդ դատավճիռը բողոքարկվել է բոլոր ատյաններում, մնացել է
անփոփոխ և ուժի մեջ մտել 2012 թվականի հուլիսի 13-ին:
Կարինե Այվազյանը մեղավոր է ճանաչվել երկու տուժողի, այդ թվում՝ տասնութ տարին չբոլորած Թ.-ին
պոռնկության մեջ ներգրավելու և նրանց կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին
տիրանալու համար:
Այվազյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Դատարանը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ
պատիժ է սահմանել Այվազյանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ 2006 թվականին այրիացած Կարինե
Այվազյանի խնամքին են 1995, 1997, 2005 թվականներին ծնված անչափահաս երեխաները, 2007 թվականին
ծնված թոռնիկը, ինչպես նաև մանկուց հաշմանդամ, 1989 թվականին ծնված չափահաս դուստրը: Մանկուց
հաշմանդամ են նաև Այվազյանի երկու անչափահաս երեխաներն ու թոռնիկը:
Դատարանը վճռել է երեխաների խնամքը հանձնել իրավասու մարմնին՝ Երևան համայնքի խնամակալության
և հոգաբարձության մարմնին՝ պարտավորեցնելով կազմակերպել նրանց հսկողությունը, խնամքը, անհրաժեշտ
սոցիալական և բժշկական օգնությունը:
Ըստ վերոհիշյալ դատավճռի՝ Կարինե Այվազյանը բնակվել է Հույսի ավանում: Իսկ հիմա նա կալանավայրում է
ու որպես տուժող՝ Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է
բերվում հատուկ ուղեկցությամբ:
Այս գործով ամբաստանյալ Յուրիկ Ղուկասյանը Կարինե Այվազյանի չափահաս որդու ընկերն է եղել, այցելել
նրանց տուն, մտերմացել նրանց հետ:
Այժմ էլ Յուրիկ Ղուկասյանը մեկուսարանում Կարինե Այվազյանի որդու հետ նույն խցում է, վերջինս
մեղադրվում է այլ քրեական գործով, այլ հանցավոր արարքի համար: Այսօր Կարինե Այվազյանը հայտարարեց,
թե խնդրում է որդուն ու Յուրիկ Ղուկասյանին նույն խցում չպահել, քանի որ Ղուկասյանը որդու միջոցով
փորձում է ազդել իր վրա: Ղուկասյանն էլ հակադարձեց, թե Այվազյանի որդին մոր հետ չի շփվում, նույնիսկ չի
ցանկանում խոսել հետը, ինքը նրա վրա ազդելու անհրաժեշտությունը չունի:
Դատարանը որոշեց մեկուսարանի ղեկավարությանը զգուշացնել, որ Ղուկասյանն ու Այվազյանի որդին տարբեր
խցերում պահվեն:
Ըստ այս քրեական գործի՝ Յուրիկ Ղուկասյանը Կարինե Այվազյանին ծանր մարմնական վնասվածք էր
պատճառել վերջինիս տանը 2011 թվականի դեկտեմբերի 10-ին:
Դատարանի միջանցքում մեր զրույցի ժամանակ ամբաստանյալ Ղուկասյանի մայրը հայտնեց, որ իր կարծիքով՝
Յուրիկն այդ արարքը չի կատարել: Կարինեն շառ է արել, որովհետև, չնայած Յուրիկի մայրիկի տարիքին է,
բայց սիրահարված է Յուրիկին, խանդում է ու չի ցանկանում, որ ինքը կալանավայրում լինի, իսկ Յուրիկը՝
ազատության մեջ:
Դեպքի օրը, ըստ ամբաստանյալի մոր, Յուրիկը գնացել է Կարինեի տուն՝ վերջինիս աղջկա հեռախոսազանգով,
թե մայրը վայր է ընկել, շատ վատ է, միայն «Յուրիկ ապերը» կարող է գլուխ հանել:
Այդ օրը Կարինեն, իրոք, մարմնական վնասվածքներ է ստացել: Երբ նրան հիվանդանոց են տարել, նա
հայտարարել է, թե իր լոգարանում վայր է ընկել ու վնասվածքներ ստացել: Բայց մոտ երկու ամիս անց նա
տվել է Յուրիկին մեղադրող ցուցմունքներ, վնասվածքների առաջացումը վերագրել վիճաբանության
ընթացքում Յուրիկի հասցրած հարվածներին:
Ամբաստանյալի մոր պատմածով՝ կատարվել է երկու դատաբժշկական փորձաքննություն: Ըստ առաջինի՝
Կարինե Այվազյանի վնասվածքները հնարավոր է, որ առաջանային վայր ընկնելու հետևանքով, իսկ ըստ
երկրորդի՝ այդ վնասվածքներն առաջացել են հարվածների հետևանքով, բացառվում է, որ ծանր վնասվածքն
առաջանար ընկնելուց:
Այսօր դատարանում դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ հարցաքննվում էր
փորձագետը: Վերջինս պնդեց, թե Կարինե Այվազյանի մոտ եղել է երրորդ և չորրորդ կողերի հետին մակերեսի
կոտրվածք, ինչից վնասվել են թոքի հյուսվածքները, և առաջացել է պնևմոթորաքս:
Հաշվի առնելով հիշյալ կողերի տեղակայման առանձնահատկությունները՝ նման կոտրվածք ու թոքի վնասում
կարող էր առաջանալ սահմանափակ մակերես ունեցող առարկայով ուժեղ ներգործելու դեպքում: Ընկնելիս
նման վնասվածք չէր առաջանա:
Ղուկասյանի շահերի պաշտպանը մանրակրկիտ հարցեր առաջադրեց՝ պնևմոթորաքսի առաջացման ոչ
տրավմատիկ եղանակի հնարավորության մասին:
Այս գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տուժող Կարինե Այվազյանը տվել է հակասական
ցուցմունքներ, մեկ պնդել է Յուրիկին մեղադրող տեսակետը, մեկ դիմումներ գրել, թե նրա հարվածներից չի
վնասվել, այլ՝ ընկնելուց:
Ամբաստանյալի մոր կարծիքով՝ Կարինե Այվազյանի հակասական ցուցմունքների պատճառով էլ ընդհանուր
իրավասության դատարանում այս գործը քննվում է արդեն 1 տարի 2 ամիս:
Յուրիկ Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում, նա հրաժարվել է ցուցմունք տալուց:
Նա երկու մանկահասակ երեխայի հայր է, փոքր երեխան երկու տարեկան է: Յուրիկի մայրը որդու համար մեծ
ցավ էր ապրում, միաժամանակ ասաց, թե ամաչում է, որ նա դատվում է նման գործով:
Ընդհանուր իրավասության դատարանում գործի դատաքննությունը մոտենում է ավարտին: Պաշտպանական
կողմն օգտվում է միջնորդություններ կատարելու իր իրավունքից:


Աղբյուր՝http://1in.am/arm/armenia_right_174200.html
Просмотров: 536 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024