Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 00:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

[Անիմացիա]
Մերսում

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Տորթ «Ամառային»

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Նկարահանվում է «Կովկասի գերուհին 2»-ը

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Поиск

Главная » 2012 » Октябрь » 13 » Կարտոֆիլի դիետա. 7 կգ` 2 շաբաթում
22:56
Կարտոֆիլի դիետա. 7 կգ` 2 շաբաթում
Կարտոֆիլի դիետա. 7 կգ` 2 շաբաթում

Առհասարակ կարտոֆիլը չի համարվում դիետիկ մթերք, սակայն այդ «համբավը» կարտոֆիլը ձեռք է բերել այն պատճառով, որ մենք իրականում այնքան էլ լավ չգիտենք, թե ինչպես այն պատրաստել: Իր վնասակար հատկությունները կարտոֆիլը ձեռք է բերում թավայի մեջ' յուղով կամ որևէ սոուսով տապակվելիս: Այն կարտոֆիլը, որ մենք ամիսներով պահում ենք ձմռանն օգտագործելու նպատակով, իսկապես բարձր կալորիականություն ունի: Իսկ դա այն պատճառով, որ թարմ կարտոֆիլը չօգտագործվելով հետզհետե օսլա է հավաքում և բարձրացնում իր կալորիականությունը: Որպեսզի խուսափեք նրա գիրացնող հատկությունից, կերեք միայն թարմ կարտոֆիլ:

Կարտոֆիլի դիետա. Կարտոֆիլի դիետաներն անթիվ-անհամար են: Օրինակ, չորսօրյա դիետան ենթադրում է, որ առավոտյան նախաճաշին պետք է մեկ բաժակ կեֆիր խմել, ճաշին ուտել 200 գ կարտոֆիլի պյուրե, ընթրիքին' աղցան (200 գ կարտոֆիլ, 1 ձու, սոխ և քացախ): Դիետայի արդյունքն ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ օր անց:

7-օրյա դիետայի ժամանակ պետք է օրական 8 միջին չափի կարտոֆիլ ուտել' առանց աղի և յուղի: Պատրաստելու լավագույն միջոցը այն ջեռոցում եփելն է կամ մոխրի մեջ: Միակ բանը, որ կարող եք ավելացնել, չորացած կանաչին է: Պետք է մոռանալ հյութերի, ալկոհոլի, սուրճի մասին: Խմեք միայն ջուր և ինչքան հնարավոր է շատ:

Արդյունքը. Կարճաժամկետ դիետայի դեպքում Դուք կկորցնեք օրական 500 գ: Սակայն շատ տարվել այս դիետայով խորհուրդ չի տրվում: Դուք կարող եք լուրջ վնաս հասցնել Ձեր առողջությանը: 5 օրից ավել դիետան պահելը վտանգավոր է:

Եթե ընտրում եք երկարատև դիետան, արագ արդյունքի մի սպասեք: Այն նկատելի կլինի միայն 3-4 օր հետո: 2 շաբաթում կարելի է նիհարել մինչև 7 կգ:

Առավելությունները

Նախ կարտոֆիլն այն մթերքն է, որ հասանելի է բոլորին: Դիետայի համար ստիպված չեք լինի մեծ գումարներ ծախսել կամ խոհարարական հմտություններ կիրառել:

Կարտոֆիլը նաև համեղ է և կշտացնող, այնպես որ սովամահ չեք լինի և կարող եք նաև հաճույքով օգտվել դիետայից:

Կարտոֆիլի օգտագործումը օգտակար է նաև նյարդային համակարգի համար, կարգավորում է ճնշումը:

Կարտոֆիլը հարուստ է վիտամին C-ով:

Թերությունները

Եթե ճիշտ չընտրեք կարտոֆիլը, ամբողջ դիետան զուր կանցնի: Ընտրեք թարմ կարտոֆիլ:
Եթե դիետայի ընթացքում վիտամինային համալիրներ չօգտագործեք, ապա 1 շաբաթից խնդիրներ կունենաք մազերի, եղունգների, մաշկի և տրամադրության հետ:

Աղբյուր` LADYNEWS.am


Просмотров: 701 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024