Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 12.05.2024, 06:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Կուսության “քաղցր” պտուղը

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Հայ կանանց խնդիրները սեքսում

[Անիմացիա]
Что вы ожидаете

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո/

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Поиск

Главная » 2013 » Март » 27 » Կաշառակեր դատավորի փոխարեն հատուցում է նրա անմեղ տղան
18:59
Կաշառակեր դատավորի փոխարեն հատուցում է նրա անմեղ տղան
Կաշառակեր դատավորի փոխարեն հատուցում է նրա անմեղ տղան

Կարենի հայրը դատավոր էր, ապրում էին շատ հարուստ ու հղփացած կյանքով: Ընկերները հաճախ էին նրանից գումար խնդրում, իսկ սրտաբաց տղան չէր մերժում ոչ ոքի, օգնում էր հնարավորինս շատ մարդկանց, որը երբեմն, անգամ զարմանք էր առաջացնում շրջապատում: Սովորում էր ԵՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետում` անվճար հիմունքներով: Առաջին կուրսում բոլորն էին մտածում, որ նա փողով ընդունված անուղեղ տղա է, մինչև առաջին քննությունները ու Կարենն ապացուցեց բոլորին, որ արժանի է անվճար սովորելուն: Թեև նա իր անվճար տեղը զիջեց մի աղջկա, ով դուրս էր մնացել համալսարանից վարձը չմուծելու պատճառով:

Մի քանի ամիս անց համալսարանի պատերի տակ բոլորը սկսեցին բամբասել, որ Կարենը թմրամոլ է: Նա իրականում շատ էր փոխվել, տանից պարբերաբար գումար էր վերցնում, դասերի հաճախականությունը դարձել էր վատ, նրան բազմաթիվ նկատողություններ էին արել բացակայությունների համար: Ընկերները երես էին թեքել: Միակ մարդը, ով շարունակում էր խոսել Կարենի հետ, այն աղջիկն էր` Լիլիթը, ում համար Կարենը հրաժարվեց անվճար սովորելուց:

Շուտով Կարենը վաճառեց մեքենան, մի քանի ամիս անց նաև իր անունով գնված բնակարանը, որը Կոմիտասի պողոտայում էր գտնվում: Հայրը չէր հասկանում որդու այդչափ կերպարանափոխությունը: Նա անճանաչելի էր նաև մոր և քրոջ համար: Երբեմնի մեղմ, բարի ու մի փոքր էլ ռոմանտիկ տղան վերածվել էր դաժան ստախոսի, ով նույնիսկ մայրիկի ոսկեղենն էր գողացել տանից: Մեկ տարի անց Կարենի զանգերին այլև չէր պատասխանում նաև Լիլիթը: Կարենի հայրը, ամաչելով որդու պահվածքից, վախենալով, որ նա ուշ թե շուտ նաև հանցագործ կդառնա, վաճառում է տունը, ներկայացնում աշխատանքից ազատման իր դիմումը և ընտանիքով մեկնում Մոսկվա: Կարենը, փախչելով օդանավակայանից, մնում է Երևանում, բայց քանի որ ապրելու տեղ չուներ, գիշերելու համար ընտրում է գետնանցումները:

Մի օր Լիլիթին կուրսի մյուս լավ սովորող ուսանողների հետ ուղղարկում են պրակտիկայի «Կոշ»-ի քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ նա ծանոթանում է Աշոտի հետ, ով դատապարտված էր 25 տարվա ազատազրկման, չկատարած մարդասպանության համար: Աշոտը արդեն 15 տարի էր, ինչ ազատությունից զրկված էր, կորցնելով վերջին հույսն անգամ ազատ արձակվելու, նա որոշել էր վրեժ լուծել այն դատավորից, ով կաշառք վերցնելով, իրեն դատապարտել էր ուրիշի փոխարեն: Վրեժի համար ընտրել էր թերևս ամենադաժան ձևը` հիմնովին խորտակել դատավորի խելոք տղային: Լիլիթը քար էր կտրել այդ ամենը լսելով: Նա միանգամից հասկացել էր, որ խոսքը Կարենին է վերաբերում: Հենց նույն օրը նա մինչև երեկո խելագարի նման փնտրելով Կարենին գտնում է, տանում իր տուն և իր սիրով ու քնքշանքով վերադարձնում նախկին Կարենին:

Slaq.am 
Просмотров: 632 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024