Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 08:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Կոնյակի պատմությունից

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Ռոնալդուն ինքնաթիռ է ուղարկել իր սիրելիի հետևից

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Տորթ «Ամառային»

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Продовольственная вкус

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Поиск

Главная » 2013 » Апрель » 14 » ԿԵՂԾՎԱԾ ՀԵՇՏԱՆՔ
17:26
ԿԵՂԾՎԱԾ ՀԵՇՏԱՆՔ
Փոխվում են այն ժամանակները, երբ սեռական մերձեցումը հետապնդում էր 8 երեխա ունենալու ցանկությունը կամ դիտվում էր իբրև կնոջ ամուսնական պարտականություն: Այսօր զույգերը համարում են, որ սեռական կյանքը նրանց ամուսնական երջանկության կարևոր բաղադրիչն է և իրենց սեռականության ինքնադրսևորման գլխավոր ուղին: Կեղծված հեշտանքի երևույթը շատ տարածված է մեր կլինիկական պրակտիկայում: Այս հարցով մեր կլինիկա դիմող կանանց թիվը վերջին 5 տարիների ընթացքում էականորեն բարձրացել է:
Հետաքրքիր է, որ այս կապակցությամբ օգնության դիմող զույգի նախաձեռնությունը շատ հաճախ պատկանում է տղամարդուն:


«Ներեցեք, ի՞նչ եք կարծում, կանանց մեծամասնությունը կեղծու՞մ են հեշտանքը,- հարցնում է լրագրողը  փողոցի պատահական անցորդ տղամարդկանց:- Օ՜, իհարկե, շատերն են խաբում և անբավարարված են,- անմիջապես պատասխանում է տղամարդը: -Իսկ Ձեր՞ը»: Հետևում է լռություն, լարված լռություն…Ու հանկարծ վստահ ու լարված հայացքով նա պատասխանում է. «Ո՛չ: -Ո՞չ, -նորից է հարցնում լրագրողը,- Ոչ,իհարկե»: 
Լավ, ենթադրենք` այս տղամարդը սեռային կապեր է ունեցել  մի քանի կանանց հետ և լռության այդ մի քանի րոպեները հարկավոր էին, որպեսզի նա մտովի վերհիշեր այդ կանանց: Բայց միևնույն հարցին երկրորդ տղամարդը պատասխանում է նմանատիպ հապաղումով: Երևի փորձում է վերհիշել վերջին անգամվա իր սիրային հարաբերությու՞նը: Հաջորդ հարցումները անցնում են նույն ձևով: Ի՞նչն է հապաղման այս պատճառը, ու ինչ են նշանակում այդ կրկնվող «ոչ»-երը: Բոլոր տղամարդիկ համոզված են`կանանց հիմնական մասը ձևացնում է, բայց ոչ իրենցը: Եվ ամեն անգամ լռության միևնույն դադարը, որ հետևում է` «իսկ ձե՞րը» հարցին: Ես մտովի սպառում եմ բոլոր հավանական բացատրությունները. տղամարդը կին չունի, կույս է, մտածում է հաջորդ հետևող հարցի մասին և չի ուզում թակարդն ընկնել, ի վերջո մտքով անցնում է, որ թաքնված տեսախցիկ է և հումորի համար է:  
Եվ միևնույն է, մնում եմ հետևյալ եզրահանգմանը` իրենց անգիտության խոստովանումը կնշանակեր բացահայտել և ընդունել, որ իրենք բացարձակ իշխանություն չունեն սեռային հարաբերության և հարաբերության վրա ընդհանրապես, իսկ դա  նշանակում է` հարվածի և կասկածի տակ առնել իրենց առնականությունը, տղամարդ լինելը: 
Ի՞նչ է ստացվում. հեշտանքի հասնելու պայքարը և տառապանքը, հեշտանքի կեղծումը հանուն տղամարդու և նրա առնականության ինքնահաստատման, կնոջը հաճույք պարգևելու նրա անբասիր կարողության համար բեմադրված խաղ չէ՞ արդյոք: Որովհետև հեշտանքի ձևացումը կնոջը այն համոզվածությունն է տալիս, որ ինքը իրավիճակը վերահսկման տակ է պահում. նա կարող է «հեշտանքի պարտականության» կատարմամբ հաճույք շնորհել տղամարդուն, կարող է նաև հեշտանքի բացակայությամբ ապստամբել տղամարդու դեմ: Եվ մինչդեռ տղամարդը ցանկանում է հաճույք պարգևել կնոջը, արդյո՞ք կինը ունի դրա պահանջը:  Արդյոք հեշտանք պարգևելու ցանկությունը նախ և առաջ հենց իր` տղամարդու համար չէ՞: Ի՞նչ է անում տղամարդը, կինը: Կնոջը հեշտանք պարգևելու կեղծավոր ցանկություն ի տրիտուր կեղծված հեշտանքի:
-Իսկապես, նա ընկած է այդ հեշտանքի հետևից,-ասում է այցելուներից մեկը, -նա անընդհատ հարցնում է` «Հը՞, ո՞նց էր, քանի՞ անգամ վերջացրիր, քեզ դուր եկա՞վ»: Ես անհարմար եմ զգում պատասխանելու` «Հեշտանքը ինձ հարկավոր չէ, ինձ ուղղակի պետք է քեզ հետ լինել, զգալ, որ դու սիրում ես ինձ»: Փոխարենը, երկչոտ ձայնով կմկմում եմ` «այո» և որպեսզի շատ չխորանամ ստի մեջ և երկխոսությանը դադար տամ, համեստորեն ամաչելու եմ տալիս…
Չտրվելով հեշտանքի ֆետիշացման վտանգավոր միտմանը, նշեմ, որ կնոջ հեշտանքի բացակայությունը համարվում է սեքսոլոգիական խանգարում, որը բերում է կյանքի որակի վատացմանը, ինքնագնահատականի իջեցմանը, սեփական լիարժեքության կեղեքող հարցադրման առաջացմանը: Կնոջ հեշտանքի բարձրաձայնվող բացակայությունը, ավելին կեղծված օրգազմը /իմիտացիան/ կնոջ ինչպես նաև տղամարդու մոտ սեռական խնդիրների առաջացման լուրջ պատճառ է և կարող է բերել զույգի հարաբերությունների ապակայունացման և լարվածության:


sexology.am
Просмотров: 986 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024