Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 08:43
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Продовольственная вкус

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Поиск

Главная » 2012 » Հունիս » 22 » Կինը հայոց ավանդական ընտանիքում
10:50
Կինը հայոց ավանդական ընտանիքում
hay

Դաշտային շրջանների կանանց իրավունքները, լեռնային շրջանների կանանց համեմատ, բավականին սահմանափակ էին: Կնոջ` արտաքուստ ներփակված վիճակը ավելի շատ հետեւանք էր պատմական անբարենպաստ իրողությունների, որոնց պատճառով հայ կինը ստիպված էր հեռու մնալ հասարակական կյանքից: Հայ կանանց այս կարգավիճակը հետազոտողները հաճախ բացատրել են սովորութային իրավունքով, սակայն սրա հետ մեկտեղ շատ կարեւոր է նկատի ունենալ պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հասարակական մշտափոփոխ գործոնները: Հատկապես երիտասարդ կանանց խիստ ու փակ կենսակերպը ոչ միայն պայմանավորված է եղել իրավաբարոյական պատկերացումներով, այլեւ պատմական անբարենպաստ իրողություններով: Դարեր շարունակ հայ ժողովրդի վրա բռնացել են բարբարոս ցեղեր` հաստատելով յաթաղանի, ալան-թալանի ու բռնության օրենքները: Այդ պայմաններում հայությունը հարկադրված է եղել երիտասարդ կանանց բոլոր հնարավոր միջոցներով հեռու պահել օտարի աչքից` «փակելով» նրանց տան մեջ, սահմանափակելով շփումները դրսի հետ, քողի տակ պահելով նրանց գեղեցկությունն ու հրապույրները:

Կինը երբեմն նույնիսկ ստիպված էր լինում տղամարդու հագուստ կրել` անձնական անվտանգության նկատառումներով: Լեռնային շրջաններում կինը համեմատաբար ազատ էր մասնակցելու ընտանեկան եւ հասարակական բնույթի խորհուրդներին: Այդ երեւույթը պայմանավորված էր նաեւ վերը նշված հանգամանքով, որ լեռնային շրջաններում տղամարդկանց հիմնական մասը տարվա զգալի ժամանակը կտրված էր ընտանիքից եւ կամա-ակամա կինն ստիպված էր լինում միջամտել ընտանեկան, երբեմն նաեւ հասարակական լուծում պահանջող հարցերին: Լեռնային շրջաններում կանանց ընտանեկան ու հասարակական ակտիվությունը պայմանավորված էր նաեւ ռազմաքաղաքական հանգամանքներով. կանայք, տղամարդկանց ուժերը համալրելու նպատակով, ակտիվորեն մասնակցում էին քրդական եւ թուրքական հարձակումներից ու կողոպուտներից ինքնապաշտպանության գործին:

Այս առումով որոշ ընդհանրություններ կար քրդուհիների հետ: Սովորաբար քուրդ կանայք քիչ էին ենթարկվում սահմանափակումների, աչքի էին ընկնում խիզախությամբ եւ քաջությամբ: Երբեմն տղամարդու պես հագնված ու զինված, հետեւելով իրենց ամուսիններին, մասնակցում էին կռիվների: Ըստ իրինդաբնակ ութսունամյա բանասաց Արթին Հարությունյանի, երբ քրդերի ավազակախումբը Սասնա Սեմալ գյուղի արոտավայրերում ավարառություն է արել, ավագ տարիքի կանանցից մեկը յուրային տղամարդկանց վախկոտությունը խարազանել է հետեւյալ խոսքերով. «Իմ լաչին (գլխաշորը) ձեր գլխուն, վըրի եք բհվդի (պահ մտել), ըսոր տարան զգդալ, վաղ գդանին ձըր գնիգ»:

Ընդհանուր առմամբ Սասունում կինը ամուսնու պատիվն ու «խիրաթն» էր համարվում, կնոջ խոսքն անհետեւանք չէին թողնում: Նույնիսկ կնոջը հայհոյելու համար ամուսինը կամ նրա մերձավորները վրիժառության էին դիմում:

hay4Կնոջ մի խոսքը խրախուսում, սխրագործության էր մղում ամուսնուն կամ խորապես հուսահատեցնում նրան. «Գնգա խոսքը կեդին չընգնը» (կնոջ խոսքն անհետեւանք չեն թողնի) ասում է սասունցին: Ազգագրագետ Ս. Պողոսյանի դիտարկմամբ`«Տղամարդու սեռային իդեալը ենթադրել եւ ենթադրում է ամրություն, համառություն, ուղղամտություն, նախաձեռնող, առաջ մղող եւ տիրապետող հատկանիշներ, իսկ կնոջ վարք ու բարքի սեռային իդեալին բնորոշ են եղել եւ են` նրբությունը, հնազանդությունը, պարկեշտությունը, զիջողականությունը, հավատարմությունը ընտանիքին եւ այլն»:

Հ. Մեղավորյանը գրում է. «Տանտիկինը եւ մյուս ամուսնացած կանայք հայկական նահապետական ընտանիքում ավելի բարձր տեղ էին գրավում, քան նրանց նախնիները հռոմեական կամ հունական ընտանիքում: Տանտիկինը բացարձակորեն անկախ էր տնային գործերում: Տնտեսապես նա ներկայանում էր որպես ազատ անձնավորություն եւ նույնիսկ շատ գործերում ամուսինը դիմում էր նրա խորհուրդներին ու շատ հաճախ լսում նրան…»:

hay2Տան մեծ տիկնոջ խոսքն անգամ 1940-50-ական թվականներին դեռ օրենք էր հիսունն անց, առանձին ընտանիքների տեր որդիների համար, որոնք ոչ մի պատասխանատու քայլ չէին անում առանց նրա հետ խորհրդակցելու: Մեծ տիկնոջ խոսքը, կամքը վճռորոշ էր հատկապես որդիների ամուսնության հարցում: Բերենք մի օրինակ. երբ մեր զրուցակից բանասացի հորը ցանկացել են ամուսնացնել սիրած աղջկա հետ, տատը չի տվել իր համաձայնությունը` ասելով. «Նրա քեռին լավ մարդ չէ»` դրանով իսկ մատնանշելով աղջկա մորական կողմի բարոյական վատ բնութագիրը: Մեծ տիկինն ամեն ինչ անում էր որդիների ընտանիքների միջեւ տնտեսական հավասարություն ապահովելու համար: «Հորեղբայրս,- ասում է բանասացը,- աշխատում էր կարի արհեստանոցում: Երբ նա նոր հագուստ էր հագնում, տատս նախ շնորհավորում էր, ապա ասում. «Շատ լավն է, մի հատ էլ եղբորդ համար կարել տուր»: Հաջորդ օրը չափսերը վերցվում էին: Հետպատերազմյան սուղ տարիներին հենց որ հայրս ալյուր էր բերում տուն, տատս գոհունակություն էր հայտնում եւ ասում. «Մի պարկ էլ եղբորդ տուն տար»: Օջախը, տուն ու տեղը նրանց համար պաշտամունքի աստիճան սրբազան հասկացություն էր, եւ չէին հաշտվում այն լքելու մտքի հետ: Երբ հայրս եւ հորեղբայրներս տեղափոխվել էին Երեւան, իրենց մորը չէին կարողացել համոզել մեկնել իրենց հետ: «Ո՞ւմ թողնեմ, այս հսկա «դիրլիգը (ունեցվածքը.- Ռ. Ն.)»,- պատճառաբանել էր տատս, թեեւ նրա ամբողջ ունեցվածքը հողե կտուրով մի տուն էր, մի ամբար եւ ցեցը կերած մի պահարան»:

Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր շրջաններում գերիշխել է ընտանիքի նահապետականhay1 կենսաձեւը, որի բնորոշ երեւույթներից է եղել կանանց, առանձնապես հարսների նկատմամբ կիրառված սահմանափակումների համակարգը: Կնոջ նկատմամբ արգելքները թեեւ ոչ այնքան խստությամբ սկսում էին կիրառվել դեռեւս փոքր տարիքից, հարսնության շրջանում չափազանց խստանում էին եւ աստիճանաբար նվազում, երբ կինը դառնում էր մի քանի երեխաների մայր, հատկապես երբ հայտնվում էր ընտանիքի ղեկավարի` տան խոսողի` նահապետի կնոջ կարգավիճակում, որով իր ձեռքն էր վերցնում գերդաստանի բոլոր կանանց ղեկավարությունը: Փոքր աղջիկների դաստիարակությունը ընտանիքի բոլոր հարսների ու կանանց հսկողության տակ էր, հատկապես` մեծ տանտիկնոջ: 4-5 տարեկանից սկսած նրանց սովորեցնում էին մաքրել տունն ու բակը, լվալ ամանեղենը, կատարել մեծերի հանձնարարականները: Այդուհանդերձ, այդ տարիքում աղջիկ երեխաներին ծանր աշխատանքներ չէին հանձնարարվում` ասելով. «Աղջիկ երեխա է, մեղք է, պորտը տեղից կընկնի»: Նրանք հմտանում էին արհեստների մեջ, հատկապես տնայնագործության մեջ. սովորում էին բուրդ գզել, ճախարակ պտտել, իլիկ մանել, խմոր հունցել, հաց թխել, այծ ու ոչխար կթել, պանիր մակարդել, լվացք անել, գուլպա, կարպետ, գորգ գործել, շոր կարել, կարկատել, ասեղնագործել եւ այլն: Իսկ աղջկա անաղարտությունն ու համեստությունը եղել է իր ընտանիքի, նաեւ ազգատոհմի պատվի հարցը:

http://www.zaruhi.com/
Просмотров: 1159 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024