Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 12:15
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

[Անիմացիա]
Մերսում

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

ՀԱՄԲՈՒՅՐ

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 14 » «Կլուբնիչկան», «Պոլոզ Մուկուչի Հասմոն» և 76-ամյա Մամա Ռոզա-Վարդուշը
20:12
«Կլուբնիչկան», «Պոլոզ Մուկուչի Հասմոն» և 76-ամյա Մամա Ռոզա-Վարդուշը
Օրերս 76-ամյա Վարդուշ Կարապետյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման և 400 հազար դրամ տուգանքի: Գյումրեցի Վարդուշ տատին որոշակի շրջանակներում ճանաչում են որպես Մամա Ռոզա: Ըստ առաջադրված մեղադրանքի` Վարդուշ Կարապետյանն իր բնակարանը տրամադրել է մարմնավաճառներին ու նպաստել, որ նրանք զբաղվեն պոռնկությամբ:

Երկամյա կրթությամբ Վարդուշ Կարապետյանը ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի: Դեռ անցած դարի 80-ական թվականներին նա երկու անգամ դատապարտվել էր: Այդ դատվածություններն արդեն մարված էին, երբ 2009 թվականին նրա նկատմամբ նորից քրեական գործ հարուցվեց, այս անգամ` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար`ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: 2009 թվականի հունիսին համաներման կիրառմամբ այդ քրեական գործի վարույթը կարճվեց, Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Սակայն նա չդադարեցրեց իր անօրինական գործունեությունը, նոր քրեական գործ հարուցվեց նույն հոդվածով, ու 2009 թվականի հուլիսի 13-ի դատավճռով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդուշ Կարապետյանին դատապարտեց 400 հազար դրամ տուգանքի:

Փոխվե՞ց «Մամա Ռոզա» համարվող տատիկի վարքուբարքը: Պարզվում է` ոչ: Նախաքննական մարմնի հետևությամբ` 2010-2012 թվականներին նա շարունակել էր Գյումրիի Անտառավան 4-րդ թաղամասի իր բնակարանը որոշակի վճարի դիմաց տրամադրել մարմնավաճառներին ու դրանով նպաստել պոռնկությամբ զբաղվող համաքաղաքացուհիների գործունեությանը: Այդ պատճառով օրինազանց տատիկի նկատմամբ նոր քրեական գործ էր հարուցվել արդեն քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ինքը` Վարդուշ տատը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իրեն մասնակի մեղավոր ճանաչեց: Նա պատճառաբանեց, թե նախորդ դատավճռով սահմանված 400 հազար դրամ տուգանքը չի վճարել, քանի որ հիվանդ թոշակառու է, ֆինանսական միջոցներ չունի: 2009 թվականին դատապարտվելուց հետո էլ կանգնել է ուղղման ճանապարհին և այլևս իր բնակարանը չի տրամադրել մարմնավաճառներին:

Այս քրեական գործում մարմնավաճառուհիների երեք անուն է շոշափված, երկուսը Հասմիկ են, մեկը` Ալվարդ:

Առաջին Հասմիկը` «Կլուբնիչկա» մականունով, ցուցմունք է տվել, որ երկար ժամանակ սոցիալական ծանր վիճակի և աշխատանք չունենալու պատճառով զբաղվում է մարմնավաճառությամբ: Վարդուշ Կարապետյանին հանդիպել է «Արևիկ» խանութի մոտ, նախկինում իրար չեն ճանաչել, բայց Վարդուշը ձայն է տվել, կանչել Հասմիկին ու ասել. «Բարև, նախշ, կզգամ, որ դուրսուներս անող աղջիկ ես, հեռախոսիդ համարը տուր, որ լավ մարդ էղնի, զանգեմ, գաս իմ տուն»: Վարդուշը հետաքրքրվել է, թե ինչքանով է գործ անում Հասմիկը, վերջինս պատասխանել է` հինգ հազար դրամով:

Այնուհետև Վարդուշը զանգել է, ժամադրել Հասմիկին, նա հանդիպել է մի անծանոթ տղամարդու և գնացել Վարդուշի տուն: Երեքով սուրճ են խմել, Վարդուշը Հասմիկին ասել է` փողդ ինձ մոտ է, մտի, ել, կտամ: Ապա «հյուրերին» ուղեկցել է խոհանոց, որտեղ թախտ էր դրված: Երբ Հասմիկը վերջացրել է «գործը», Վարդուշը նրան է տվել հինգ հազար դրամը ու ճանապարհել: Հետո շատ անգամ է զանգել ու նմանատիպ հանդիպումներ կազմակերպել` Հասմիկին վճարելով 3-5 հազար դրամ: Հաճախորդների մեծ մասը գումարը տալիս էր Վարդուշին, նա էլ մարմնավաճառներին դրամը հատկացնում էր` ըստ «սակագնի»:

Մի անգամ Հասմիկին խնդրել է, որ հազար դրամով հարաբերություն ունենա իր հարևանի տղայի հետ` ասելով` հարևանս է, մոտի փողն էդքան է: Հասմիկն էլ չի մերժել: Պատահել է` Հասմիկն իր ծանոթ հաճախորդների հետ է գնացել Վարդուշի տուն: Ըստ Հասմիկի` յուրաքանչյուր հաճախորդի համար Վարդուշին տվել է հազար դրամ:

Երկրորդ Հասմիկը` «Պոլոզ Մուկուչի Հասմո» մականունով, նույնպես տարիներ շարունակ զբաղվում է մարմնավաճառությամբ: Ըստ իր ցուցմունքի` մեկ անգամ է հաճախորդի հետ եղել Վարդուշի տանը, նրանից ներքնաշոր էլ է գնել իր մայրիկի համար:

Ալվարդը դատարանում հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից, ասաց, թե մարմնավաճառությամբ չի զբաղվում, նախաքննական ցուցմունքները տվել է քննիչի թելադրանքով: Նախաքննության ժամանակ ասել էր, թե Վարդուշի տանը մի քանի անգամ է եղել, տղամարդկանց սպասարկել է երկու հազար դրամով, թե ինչքան է վերցրել Վարդուշը հաճախորդներից` չգիտի:

Վարդուշ Կարապետյանն այս կնոջ մասին ցուցմունք տվեց, թե նրան ընդամենը մեկ անգամ է հանդիպել թաղի խանութի մոտ: Իմանալով, որ նրա հայրը մարդ է սպանել, ասել է` ամոթ է, գոնե էդպես հպարտ մի քելե: Ի պատասխան` զայրացած Ալվարդն ասել է. «Ես քեզի անպայման միլիցիա կուտամ»: Այս վարկածը Վարդուշ Կարապետյանը երևի առաջ էր քաշում` իր դեմ հարուցված գործը Ալվարդի վրեժով բացատրելու համար: Սակայն Ալվարդն ինքը դատարանում չէր ընդունում, որ մարմնավաճառությամբ երբևէ զբաղվել է:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի օգոստոսի 22-ին Վարդուշ Կարապետյանին դատապարտեց 3 տարի ազատազրկման և այս պատժին գումարեց նախորդ դատավճռով սահմանված 400 հազար դրամը: Դատարանը որոշեց այս հոդվածով նախատեսված լրացուցիչ պատիժը չկիրառել և Վարդուշ Կարապետյանին «չզրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից»:

Վարդուշ Կարապետյանը կալանքի տակ կառնվի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո: Մինչ այդ` նրա խափանման միջոցը ստորագրությունն է բնակավայրից չբացակայելու մասին:

2012 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Կարապետյանի շահերի պաշտպանի բողոքը, որով նա միջնորդել էր իր տարեց պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան: Դատարանը եզրակացրեց, որ նախորդ դատվածությունից հետո Կարապետյանը չէր ուղղվել, կատարել էր հանրային վտանգավորություն ունեցող համասեռ հանցագործություն: Հետևաբար, ըստ դատարանի եզրակացության` Վարդուշ Կարապետյանն այս անգամ պատիժը պիտի կրի ազատազրկման ձևով` հասարակությունից մեկուսացածի կարգավիճակով: 

Այս նկարագրվածը կատարվել ու կատարվում է ավանդապաշտ Գյումրիում: Երեք թվարկված կանայք և ուրիշները այսուայնտեղ, նաև` փողասեր կամ թոշակով չգոյատևող տատիկների տներում, նրանց խոհանոցներում դրված թախտերն ու ննջարանների մահճակալներն օգտագործում են աշխարհի հնագույն մասնագիտությամբ զբաղվելու և փող վաստակելու համար: Տատիկը դատվեց, բայց պոռնկությամբ զբաղվելուն միայն նա չի նպաստում, բազում հանգամանքներ կան, ու կանայք թվարկում կամ չեն թվարկում դրանք: Չմոռանանք նաև պոռնկությանը շատ ավելի մեծ մասշտաբներով նպաստող սաունաները, հյուրանոցային համալիրները, մոթելներն ու հենց ընդհատակյա անառակատները, որոնք ծաղկում են ապրում, և որոնց եկամուտների համեմատ տատիկի «թեյավճար» հազար դրամը ծիծաղելի է, ինչպես որ ողբերգական է նրա թախտի վրա սեփական մարմինը վաճառող կանանց աշխատած հազարից հինգ հազար դրամը:

1in.am
Просмотров: 547 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024