Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 14.05.2024, 01:34
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպե՞ս խոսել տղամարդու հետ սեքսի մասին

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Հագուստով կանայք «ձգում» են տղամարդկանց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 1 » Կնոջ ու նրա երեխայի մահվան համար մեղադրվող բժշկին ազատ արձակելու խնդրանքով դիմում են նախագահին
18:33
Կնոջ ու նրա երեխայի մահվան համար մեղադրվող բժշկին ազատ արձակելու խնդրանքով դիմում են նախագահին
Կնոջ ու նրա երեխայի մահվան համար մեղադրվող բժշկին ազատ արձակելու խնդրանքով դիմում են նախագահին

''Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն'' Ֆեյսբուքյան նախաձեռնությունը բաց նամակ է տարածել, որտեղ հայտնում է հետևյալը.

Այս տարվա փետրվարի 25-ին ''Աբովյանի ծննդատանը'' ծննդաբերության ընթացքում Ֆլորա Աբգարյանի և նրա երեխայի մահը մեծ ցավ է բոլորիս համար: Մահացել է երիտասարդ մայր և նորածին... Անխոս, մեծ ողբերգություն է…

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել և եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Մենք` բժիշկներս, դիմում ենք Ֆլորա Աբգարյանի հարազատներին` հայտնելով մեր ցավակցությունը և բոլորիս անունից ներողություն խնդրում կատարվածի կապակցությամբ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը բժշկի նկատմամբ, որը, համոզված ենք, չի ցանկացել նման վերջաբան: Ցանկացած բժշկի համար թանկ է իր հիվանդը և այս դեպքը կարող էր պատահել ցանկացածիս հետ, և´ որպես բժիշկ, և´ որպես մարդ, որ ունի հարազատներ: Անսխալական մարդ չկա և չկա անսխալական բժիշկ, բոլորս ենք սխալվում... Համոզված ենք, որ մինչև վերջին պահը բժիշկը պայքարել է Ֆլորայի և մանկան կյանքի համար և նրա սիրտն էլ հարազատի պես ցավում է այժմ... Եկեք հնարավորություն տանք բժշկին վերադառնալու հասարակություն և փրկելու կյանքեր... Ճաղերի ետևում նա ոչ ոքի օգուտ չի տա, իսկ ազատության մեջ հնարավորություն կունենա իր գործով և կյանքերի համար պայքարելով ուղղել իր սխալը...

Դիմում ենք նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին`

Հարգելի Պրն. Նախագահ, հաշվի առնելով վերը նշվածը և նաև, որ բժիշկ Վլադիմիր Մյագկովն ունի ընտանիք և երեխաներ ու չի հանդիսանում վտանգավոր հանցագործ, այլ ճիշտ հակառակը` մարդ է, որը ողջ կյանքը մարդկանց ապրելու համար է պայքարել և բազում կյանքեր փրկել, խնդրում ենք միջնորդել փոխել կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ և եթե դատավարության ընթացքում, նույնիսկ, ապացուցվի բժշկի սխալը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ:

Բոլորս ենք սխալվում, չկան անսխալական մարդիկ և չկան անսխալական բժիշկներ…

mamul.am


Просмотров: 590 | Добавил: Irin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024