Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 19.03.2024, 13:32
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

65-ամյա պապիկը հղիացել է

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

Поиск

Главная » 2012 » Հունիս » 17 » Կնոջ սեքսուալության սահմանները
00:52
Կնոջ սեքսուալության սահմանները

Կնոջ սեքսուալության սահմանները

Կանացի սեքսուալություն ասվածը հաճախ այնքան չընկալված հասկացություն է մնում, որ պարզապես ապշել կարելի է, մինչդեռ հոգեբանԼիկա Ալեքսանյանը համոզված է' սեքսուալությունը կնոջն անհրաժեշտ է, այն էլ՝ ոչ միայն անձնական կյանքում, այլև առհասարակ առօրյայում. «Հայաստանում փողոցով քայլելիս հաճախ կարելի է տեսնել այնպիսի աղջիկների, որ ստիպում են մտածել' գիտի՞ նա արդյոք ինչ-որ բան սեքսի ու սեքսուալության մասին: Եվ այն տեսակետը, թե իբր այդ տեսքը պայմանավորված է ֆինանսական վատ պայմաններով, հիմնավորված չէ, քանի որ սեքսուալությունը որևէ կապ չունի հագուստի գնի հետ: Ամենապարզ բլուզով հաճախ կարելի է շատ ավելի գայթակղիչ լինել, քան նորաձևության վերջին ճիչը կրելով»:

LN-ի հարցին, թե ճիշտ է արդյոք մեր այն դիտարկումը, որ հայ կանանց մեծամասնությունը բաժանվում է երկու ծայրահեղության' գլամուր կամ խալաթով, Լիկա Ալեքսանյանը դրական պատասխանեց. «Ցավալի է, բայց փաստ: Գրավչությունը միակ երևույթը չէ, որի դեպքում մեր երկրում ծայրահեղ բևեռացում կա: Այդպես է ամենուր' անգամ քաղաքական հայացքների մեջ: Հասկանու՞մ եք, ժամանակն է ամեն տեսակ գաղափարներում ոսկե միջինը փնտրելու»:

Որպեսզի այս դիտարկումը չընկալվի որպես խիստ սուբյեկտիվ կարծիք, խնդրեցինք Լիկա Ալեքսանյանին սահմանել սեքսուալության հոգեբանական առանձնահատկությունները և հասկանալ' որ կետն է բնորոշ հայ կանանց, որը' ոչ:
Եվ այսպես, սեքսուալությունը առաջին հերթին սեփական մարմինը սիրելն է: Ըստ Լիկա Ալեքսանյանի' սեփական մարմինը սիրող ու գնահատող կինը երբեք թույլ չի տա իրեն ավելորդ կիլոգրամներ հավաքել, նա մշտապես անթերի կպահի իր եղունգները, կհետևի իրեն. «Սա չի նշանակում հագնել փայլփլուն իրեր ու դեմքին մեկ տոննա կոսմետիկ միջոցներ քսել: Պարզապես պետք է խնամված ու բնական տեսք ունենալ: Իր մարմինը գնահատող կինը անթերի է նաև ժեստերի լեզվում: Նա երբեք կտրուկ շարժումներ չի անում, կոպիտ չի վարվում իր մարմնի հետ, քանի որ համարում է այն ամենագեղեցիկն աշխարհում: Այ այստեղ հարկավոր է զգուշություն. պետք չէ մտածել, թե խոսքը եսասիրական դրսևորումների մասին է: Բնավ, խոսքը տարրական հարգանքին է վերաբերում, որ հաճախ չենք տեսնում, քանի որ մեզանում անգամ առանձնապես շատ չշտապող «խալաթով» կինը երկու երեխաների հետ առանց վայրկյան իսկ մտածելու իրեն խցկում է մինչև վերջ լցված երթուղային տրանսպորտ: Գլամուրներն էլ են նույն կերպ վարվում, պարզապես խցկվելուց հետո նրանք ընդունում են դեմքի' միայն իրենց բնորոշ արտահայտություն, ասես, զզվում են»:

Իսկ ումի՞ց են զզվում: Պարզվում է այս չափազանց «տիպիկ հայացքը» հիմնականում ուղղվում է հակառակ սեռին: Մինչդեռ հոգեբանն իբրև սեքսուալության երկրորդ բաղկացուցիչ է առանձնացնում հենց սերն ու հարգանքը տղամարդկանց նկատմամբ. «Սեքսուալ կինը հասկանում, սիրում ու գնահատում է տղամարդկանց: Սիրել ասելով նկատի չունեմ' թռչում է առաջին պատահած տղամարդու գիրկը: Սա զուտ մարդկային սեր է, հետաքրքրություն դիմացինի նկատմամբ, կարողություն զրուցել հակառակ սեռի հետ ու չվախվորել դրանից, ինչը ևս, ցավոք, մեզանում ամեն օր չես տեսնի: Չեմ հերքում, որ սրան կարող է պատճառ լինել նաև տղամարդկանց վերաբերմունքը, ովքեր իրենց հերթին չգիտեն հարգել կնոջն ու խելամիտ գտնվել նրա հետ զրուցելիս»:

Այս կետի հետ սերտորեն փոխկապակցված է նաև հաջորդը' սիրախաղը: Խելացի սիրախաղը սեքսուալ կնոջ հիմնական զենքն է, երբ նա տղամարդու հետ զրուցելիս կարծես ասում է. «Ես գիտեմ, որ դու տղամարդ ես, և ինձ դուր է գալիս կին լինել քո կողքին»:
Եվ վերջապես, սեքսուալությունը կյանքից առավելագույն հաճույք ստանալն է: Սեքսուալ չէ այն գլամուրությունը, որ կոտրտվում է իրենից բարձր կրունկների վրա' չտիրապետելով դրանց, քանի որ այդ պահին նա ոչ միայն հաճույք չի ստանում իր քայլվածքից ու շրջակա գեղեցկությունից, այլև, Լիկա Ալեքսանյանի բնորոշմամբ, ասես ինքն իրեն պատժելիս լինի ինչ-որ բանի համար: Բայց և սեքսուալ չէ տնային չափազանց հարմարավետ հողաթափերով կինը, ով ինչ-ինչ խնդիրներ ունի անձնական կյանքում ամուսնու հետ, բայց չի խոսում դրանց մասին: Ըստ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի`սեքսը խոսքերի կարիք չունի, բայց դա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ հաճելի է և քո ուզածի պես. «Լինում են դեպքեր, երբ ճիշտ ժամանակին ասված խոսքերը կարող են փրկել «խորտակվող» հարաբերությունները: Հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին' վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով... Եվ իզուր: Որովհետև հոգու խորքում այդ ընթացում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում: Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույք պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ' առանց ամաչելու ու շիկնելու»:

ladynews.am

Просмотров: 1174 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024