Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 16:44
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ. Թալիբները գնդակահարում են կնոջը(ՎԻԴԵՈ)

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Ուսուցչուհին օդանավի ուղեկցորդին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել

Поиск

Главная » 2013 » Март » 15 » Կոչիր ինձ «սիրելիս», ինձ «ջան» ասա կամ էլ...
08:37
Կոչիր ինձ «սիրելիս», ինձ «ջան» ասա կամ էլ...

Երբևէ ուշադրություն դարձրել ե՞ս, թե խոսակցության ընթացքում ինչ արտահայտություններ ու դիմելաձևեր են օգտագործում ընկերներդ: Իսկ ի՞նչ հաճոյախոսություններ են անում: Հավանաբար այդ բառակապակցությունների շարքում կան այնպիսիք, որոնք այնքան էլ քո սրտով չեն:

Կարծիքները հավաքագրեց Մարգարիտա Եսոյանը

Cosmo.am-ին հետաքրքիր էր իմանալ, թե որոնք են այն հաճոյախոսություններն ու դիմելաձևերը, որոնք միշտ ուրախ են լսել իգական ու արական սեռի ներկայացուցիչները: Աղջիկնե՛ր ու տղանե՛ր, հետևությունները թողնում եմ ձեզ:

Անկեղծանում են կանայք

Ինձ առանձնահատուկ հաճույք է պատճառում, երբ ինձ ուղղված բառերի մեջ հայկական շունչ է լինում. օրինակ' «հեզաճկուն հայուհի», «նաիրյան անուշիկ աղջիկ»:

Լիլիթ , 24 տ.

Դիմելաձևերից սիրում եմ «բալես»-ը. շաբլոն է ու հայավարի, բայց միշտ հայրիկիս է հիշեցնում: Ու ինձ, անկեղծ ասած, դուր է գալիս, երբ լսում եմ, որ ինձ ասում են «դու գիժ ես»:

Աննա, 20 տ.

Տարատեսակ դիմելաձևերից ինձ համար ընդունելի է միայն «սիրտս» արտահայտությունը, այն էլ միայն այն ժամանակ, եթե ասողն ինձ շատ հարազատ ու սիրելի անձնավորություն է:

Մարի, 22 տ.

«Կյանք» ու «ջան» չասեն, մնացած ամեն ինչ նորմալ է:

Լուսինե, 23 տ.

Անկեղծանում են տղամարդիկ

Թող նա ինձ «իմ չեմպիոն» ասի: «Դզզում է»: Քեզ մի պահ չեմպիոն ես զգում, առավել ևս, երբ քո սիրած աղջիկն է այդպես դիմում:

Արամ, 21 տ.

Ընկերուհիս մի անգամ ինձ «արջուկ» անվանեց... բաժանվեցինք: Սիրում եմ, որ ինձ անունով են դիմում:

Արմեն, 25 տ.

Ինձ համար ճիշտ հաճոյախոսություններից է' «դու շատ խելացի ես», «դու հետաքրքիր տղամարդ ես», «դու իմ հանդիպած ամենանպատակասլաց անձնավորությունն ես»:

Էդգար, 23 տ.

Ամենաճիշտն անունով դիմելն է: Չեմ սիրում թիթիզություններ: Ու շատ եմ սիրում, երբ ասում են, որ խելացի եմ:

Սարգիս, 24 տ.

Արտահայտություններից նախընտրում եմ «նպատակասլաց ես», «աշխատասեր ես», «խելացի ես»: Դիմելաձևերից էլ' երևի «արևս». շատ լուսավոր է հնչում:

Արտակ, 27 տ.

Просмотров: 658 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024