Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 03:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Հայ կանանց խնդիրները սեքսում

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Поиск

Главная » 2012 » Հունիս » 16 » Կոնյակի պատմությունից
18:20
Կոնյակի պատմությունից

Կարևոր հյուրեր ընդունելիս այս կամ այն ուրախ առիթը նշելիս` հաճախ ենք բաժակ բարձրացնում` այն լցնելով ախորժալի կոնյակով, հայկական կոնյակով, որն հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակով: Կարծում ենք, հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես են պատրաստում կոնյակը և ինչ են նշանակում երեք, չորս կամ հինգ աստղերը, որոնք պատկերված են յուրաքանչյուր շշի վրա:
Կոնյակը թունդ ալկոհոլային խմիչք է, սաթականչավուն գույնով, որն ստացվում է խաղողի գինուց թորված և կաղնու տակառներում երկար տարիներ հնացրած սպիրտից: Իր անունը ստացել է ֆրանսիական Շարանդա նահանգի Կոնյակ քաղաքի անունից: Խաղողի գինու թորման արդյունքում, ստացվում են կոնյակի սպիրտի 3 մասնեբաժիններ` գլխամասային, միջին և պոչային: Գլխամասային և պոչային զանգվածները պարունակում են բուրավետ բազում խառնուրդներ, անցանկալի բաղադրիչներ, որոնց առկայությունը էականորեն գցում է կոնյակի որակը, ուստի դրանք օգտագործում են սոսկ բուրավետ սպիրտներ ,կամ տեխնիկական սպիրտ ստանալու համար: Ամենագլխավորը իհարկե միջին մասնաբաժինն է, ինչն էլ հանդիսանում է կոնյակի հիմնական հումքը: Միջին մասնաբաժնի թնդությունը կարող է հասնել մինչև 71 ծավ %-ի: Հենց այս զանգվածն էլ լցվում է կաղնու տակառները և ուղարկվում հնեցման, որի ընթացքում, սպիրտը հարստանում է բազմաթիվ բաղադրիչներով` եթերներ, ալդեհիդներ, մելանոիդներ, որոնք էլ պայմանավորում են արդեն պատրաստի կոնյակի որակական հատկանիշները: Այս բոլոր պրոցեսները տեղի են ունենում կաղնու տակառատախտակների մեջ, օդի թթվածնի առկայությամբ, շփման արդյունքում: Նշենք, որ ֆրանսիական կոնյակներում, հնեցման ընթացքում առավելագույն չափերով կուտակվում է էնանտային եթերը, որը կոնյակին հաղորդում է բնորոշ թույլ օճառահամ:
Մինչդեռ հայկական կոնյակներում, այս եթերի կուտակումը շատ քիչ է և գերակշռող միացությունները ալդեհիդներ են, որոնք էլ մեր կոնյակին հաղորդում են հաճելի ու մեղմ, բերանում զգացվող թույլ շոկոլադահամ:
Հնեցումն անցած, արդեն պատրաստի կոնյակները դասակարգվում են 3 հիմնական խմբերի` սովորական կամ աստղային կոնյակներ, ընդ որում աստղը ցույց է տալիս, թե քանի տարի է հնեցված կոնյակի սպիրտը, տեսակավոր կոնյակնեը և կոլեկցիոն կոնյակները:
Հաշվի առնելով այն փաստը, որ ինչքան երկար է սպիրտը հնեցվում, այնքան բարձր որակի է ստացվում կոնյակը, սովորական կոնյակների դեպքում առավել գնահատելի են 5 աստղանիները: Տեսակավոր կոնյակները պատրաստում են 6 և ավելի տարի հնացրած սպիրտներից, իսկ կոլեկցիոն կոնյակները` ստանում են հենց տեսակավորից` ևս 5 կամ ավելի տարի պահելով տակառներում: Կոլեկցիոն կոնյակի 1 շիշը կարող է արժենալ անգամ 1000 դոլար:
Հավելենք, որ Հայաստանում կան 10-ից ավելի տեսակավոր և մոտ 4-5 կոլեկցիոն կոնյակներ, ընդ որում դրանց գինը էականորեն բարձր է սովորականից, նշենք նաև , որ կախված տեսակից, կոնյակները կարող են լինել 40-42% թնդության, մինչդեռ Հայաստանում, ի տարբերություն ֆրանսիական հայտնի ՙՆապոլեոն, կոնյակի, կան շատ ավելի թունդ, և մեր կարծիքով ավելի բարձրորակ ՙՀոբելյանական՚ -45%, ՙԴվին՚և ՙԵրևան՚-57 %:
Ցավոք Ֆրանսիացիների կողմից ՙԱրարատ՚ կոնյակի գործարանի գնումից հետո, մեր կոնյակի շշերի վրա, կորցրեցինք Կոնյակ անունը գրելու իրավունքը, ինչը` ըստ ֆրանսիացիների, միայն իրենք իարավունք ունեն անելու Ֆրանսիայում:
Պատահական չէ, որ նոր արտադրվող արտադրանքի վրա նշվում է ՙԲրենդի՚ տարբերանիշը: Իմ կարծիքով, չնայած տեխնոլոգիական գործողությունների նմանությանը, մեր և ֆրանսիական կոնյակները իրարից լիովին տարբերվող խմիչքներ են, ուստի մեր կոնյակը արժանի է շատ ավելի հնչեղ ու գեղեցիկ անվան, քան ամբողջ աշխարհում / անգամ ԱՄՆ-ում, ուր գինեգործությունն մեղմ ասած այնքան էլ բարձր կարգի չէ:
Просмотров: 1146 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024