Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 30.04.2024, 01:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Продовольственная вкус

Նորածինը փրկել է մայրիկին

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Մարզիկը ծռել է մրցակցի քիթը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ»

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 15 » Կոտայքի մարզում անչափահասը ծննդաբերել է իր մոր ամուսնու երեխային
23:09
Կոտայքի մարզում անչափահասը ծննդաբերել է իր մոր ամուսնու երեխային

Դեռահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ հերթական գործն ստացավ իր հանգուցալուծումը՝ մեղադրական դատավճռի տեսքով:

 Տուժողը ամբաստանյալի փաստացի կնոջ 14-ամյա դուստրն է: Ըստ մեղադրանքի,ամուսնալուծված 48-ամյա Անդրանիկ Թորոսյանը 2011թ.դեկտեմբերի վերջերին` Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում, և 2012թ. հունվարի 6-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ իր կողմից վարած 35 ՕՕ պետ համարանիշի «Գազել» մակնիշի 58 համարի երթուղային ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ տասնվեց տարին չլրացած,իր փաստացի կնոջ 14-ամյա դստեր հետ:

 Սեռական հարաբերություններն անհետևանք չեն անցել, դեռահաս աղջիկը հղիացել է և 2012թ. սեպտեմբերի 14-ին «Մանկաբարձության և գինեկալոգիայի Հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում ծննդաբերել է աղջիկ երեխա: Երեխայի մայրն ու տատը  հրաժարվել են երեխայի նկատմամբ իրավունքներից, և  2012թ. հոկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանը երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացություն է տվել, և 2012թ. նոյեմբերի 1-ի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի համաձայն երեխան տեղափոխվել է Երևանի «Մանկան տուն»  մանկատուն:

 Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Անդրանիկ Թորոսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում  առաջադրված մեղադրանքում: 

 Մեղադրանքը պաշտպանող դատախազը դատարանում փոխել է իր`  նախկինում արագացված դատաքննություն անցկացնելու դեմ առարկելու վերաբերյալ դիրքորոշումը` հայտնելով, որ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ չի առարկում: Տուժողն ու նրա  օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրն, ևս  հայտնել են, որ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ չեն առարկում և ամբաստանյալ Անդրանիկ Թորոսյանից քաղաքացիական  հայցի պահանջ չունեն: Դատարանը բավարարել է միջնորդությունը: 

 ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝  դատավոր Վ. Մկրտչյանի նախագահությամբ, ապացուցված է համարել  Անդրանիկ Թորոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ,  նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելը:

 Դատարանը 2013թ. հուլիսի 10-ի դատավճռով՝   դռնփակ դատական նիստում, արագացված դատաքննության կարգի կիրառմամբ քննության արդյունքում, ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով:

 Դատարանը որպես ամբաստնյալի  անձը դրականորեն բնութագրող հանգամանք է դիտել  նրա նախկինում դատապարտված չլինելը,  ինչպես նաև կատարած հանցանքի համար զղջալը:

 «Փաստինֆո»

Просмотров: 626 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024